Ալեքսանդր Պիրոժենկո

ռուս ֆուտբոլիստ

Ալեքսանդր Նիկոլաևիչ Պիրոժենկո (ռուս.՝ Александр Николаевич Пироженко, մայիսի 20, 1966(1966-05-20)), խորհրդային և ռուս ֆուտբոլիստ, գրեթե ամբողջ կարիերան խաղացել է պաշտպանի դիրքում, միայն վերջին մրցաշրջանում հայտավորվել է որպես հարձակվող[1]։

Ալեքսանդր Պիրոժենկո
Քաղաքացիությունը  ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ մայիսի 20, 1966(1966-05-20) (57 տարեկան)
Դիրք պաշտպան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1984-1986 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Դինամո (Ստավրոպոլ) 28 (0)
1988 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Դրուժբա (Մայկոպ) 36 (0)
1989 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Կուբան 39 (0)
1990 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Դրուժբա (Մայկոպ) 42 (1)
1992 Ռուսաստան Վենեց 33 (1)
1993-1994 Ռուսաստան Դրուժբա (Մայկոպ) 62 (0)
1995 Ռուսաստան ՍԿԴ 38 (0)
1996-1997 Ռուսաստան Կուբան 59 (0)
1996-1997 Ռուսաստան Կուբան-2 8 (1)
1998 Ռուսաստան Վենեց 38 (2)
2002 Ռուսաստան Վենեց 10 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1984 թվականին Ստավրոպոլի «Դինամոյում», որի կազմում հանդես է եկել մինչև 1986 թվականը՝ այդ ընթացքում անցկացնելով 28 հանդիպում։ 1988 թվականին տեղափոխվել է Մայկոպի «Դրուժբա»[2], որի կազմում այդ մրցաշրջանում անցկացրել է 36 հանդիպում։ 1989 թվականին համալրել է «Կուբանի» շարքերը, որի կազմում անցկացրել է 39 խաղ, որից հետո վերադարձել է «Դրուժբա», որտեղ անցկացրել է 1990 թվականի մրցաշրջանը՝ մասնակցելով 42 խաղի և խփելով 1 գոլ։

1992 թվականին տեղափոխվել է Գուլկևիչի քաղաքի «Վենեց» ակումբ, նրա կազմում անցկացրել 33 հանդիպում, խփել է 1 գնդակ, որից հետո կրկին վերադարձել է «Դրուժբա», որի հետ դարձել է 1992/93 մրցաշրջանի Ռուսաստանի Գավաթի խաղարկության կիսաեզրափակչի մասնակից, որտեղ մասնակցել է թիմի 2 խաղերին (նախկինում ևս մեկ խաղ է անցկացրել այդ խաղարկությունում)։ Բացի այդ, Մայկոպի թիմի համար այդ մրցաշրջանում անցկացրել է 37 հանդիպում երկրի առաջնությունում և 2 խաղ Ռուսաստանի գավաթի հերթական խաղարկությունում, որոնցում խփել է 1 գոլ։ 1994 թվականի մրցաշրջանն Ալեքսանդրի համար վերջինն էր «Դրուժբայում», նա թիմի կազմում մասնակցել է 25 խաղի առաջնությունում և 1 խաղի Գավաթի խաղարկությունում, որից հետո տեղափոխվել է Սամարայի ՍԿԴ ակումբ, որի կազմում անցկացրել է 1 տարի՝ այդ ընթացքում հանդես գալով առաջնության 38 հանդիպումներում։

1996 թվականին տեղափոխվել է «Կուբան», որի կազմում խաղացել է դեռ միութենական առաջնությունում։ 1996 թվականի մրցաշրջանում թիմի հիմնական կազմում անցկացրել է 32 հանդիպում և ևս երկու հանդիպում է անցկացրել և մեկ գոլ խփել երրորդ լիգայում հանդես եկող ակումբի փոխարինող կազմում։ Հաջորդ մրցաշրջանում, որը Պիրոժենկոյի համար վերջինն էր «Կուբանում», հիմնական կազմում անցկացրել է 27 հանդիպում, 3 խաղ խաղացել է Գավաթում և 6 խաղ անցկացրել է երկրորդ կազմում։

1998 թվականին վերադարձել է «Վենեց» ակումբ, որի կազմում 38 խաղ է անցկացրել և խփել է 2 գոլ, որից հետո ավարտել է պրոֆեսիոնալ կարիերան, սակայն 2002 թվականին մեկ մրցաշրջանով վերադարձել է մեծ սպորտ, հայտավորվել է «Վենեցի» կազմում հարձակվողի դիրքում (չնայած, որ ամբողջ կարիերան անցկացրել է պաշտպանի դիրքում) ապրիլի 11-ին[1] և այդ տարի «Հարավ» գոտում անցկացրել է 10 հանդիպում, որից հետո վերջնականապես ավարտել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան։

Ձեռքբերումներ խմբագրել

«Դրուժբա»
  • Ռուսաստանի Գավաթի կիսաեզրափակչի մասնակից (1) - 1992/93

Կարիերայից հետո խմբագրել

Ավարտելով պրոֆեսիոնալ կարիերան՝ Ալեքսանդրը շարունակել է ֆուտբոլ խաղալ սիրողական մակարդակում, հանդես է եկել «Կուբանի» վետերանների թիմում, նրա հետ 2009 թվականին դարձել է Հարավային դաշնային շրջանի վետերանների Գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից, որին մասնակցել են 35-ից բարձր տարիքի ֆուտբոլիստներ[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Официальная заявка ФК «Венец» на сезон 2002 года» (ռուսերեն). Официальный сайт ПФЛ. Արխիվացված օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 14-ին.
  2. «Профиль игрока» (ռուսերեն). druzhba-maykop.narod.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 14-ին.
  3. «Ветераны «Кубани» — серебряная команда ЮФО» (ռուսերեն). Официальный сайт ФК «Кубань». 2009 թ․ օգոստոսի 27. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել