Ալեքսանդր Նևսկու մատուռ (Ռիգա)

Ալեքսանդր Նևսկու մատուռ, սկսել է կառուցվել 1888 թվականի հոկտեմբերի 17-ին Ռիգայի կենտրոնական կայարանի հրապարակում, օծվել է Ռիգայի սրբազան Արսենիի կողմից մեկ տարի անց` 1889 թվականի հոկտեմբերի 17-ին։ Մատուռի կառուցմանը մասնակցել է ամբողջ Ռիգան` առանց հավատքի և ազգային խտրականություն։

Ալեքսանդր Նևսկու մատուռ (Ռիգա)
Ալեքսանդր-Նևսկու մատուռը (Ռիգա)
Քարտեզ
Քարտեզ
Տեսակեկեղեցի, ուղղափառ տաճար և փայտե եկեղեցի
Ստեղծում1820[1]
Երկիր Լատվիա
ԲնակավայրԿենտրոնական շրջան[1]
ՀասցեBrīvības iela 56[1]
Ոճկլասիցիզմ
Նյութաղյուս
Ներկա վիճակ1925 թվականին քանդել են
կայք
 Church of Saint Alexander Nevsky in Riga Վիքիպահեստում

Նկարագրություն խմբագրել

Մատուռը կառուցվել է թանկարժեք նյութերից՝ գրանիտից, մարմարից։ Գմբեթը ոսկեջրած է։ Մատուռն ունի փոքր եկեղեցու տեսք. բարձր գագաթով և խաչով։ Ունի 8 փոքր գագաթ։

Մատուռն ունի 2 հարկաշար։ Ներքևի հարկաշարը, որը կազմում է հիմքը, ունի խաչի տեսք։ Հարկաշարն ավարտվում է սիմետրիկ և չափազանց գեղեցիկ շարված կիսակլոր վահանաձև ճակատազարդերով։ Հիմքը կառուցված է մոխրագույն գրանիտից։ Այստեղ գտնվում են խաչաձև տեղադրված չորս որմնախորշեր, որոնցից մեկը նայում է մուտքի դռանը, երկու կողքիները ծառայում են որպես պատուհան ծաղկազարդ ապակիներով և չորրորդում զետեղված է սպիտակ մարմարից տախտակ, մատուռի կառուցման մասին ոսկեզօծ գրառումով։ Այս չորս որմնախորշերի կողմերում կառուցված են երկու սյուն, ընդամենը չորս զույգ։ Սյուները պատրաստված են սպիտակ մարմարից և հղկված գրանիտից յուրահատուկ ռոմանական ոճով, որը հանդիպում է Մոսկվայում։ Սյուների հետևում, որմնախորշերին կից զետեղված են տախտակներ, որոնց զույգ կողմերում գրառումներ կան. մի կողմում «17 հոկտեմբեր 1888 թվական», մյուս կողմում «17 հոկտեմբեր 1889 թվական»։ Բացի այդ, որմնախորշերի արանքներում, կատարված է մարմարե խաչերով շրջակալներ։ Ճակատազարդերում տեղադրված են ոսկեգույն ֆոնում սրբապատկերներ։ Անկյուններից բարձրանում են չորս ոսկեզօծ ծայրեր չորս երկգլխանի արծիվներով։ Երկրորդը ավելի նեղ հարկաշար է, ունի ութանիստի տեսք, որի անկյուններում տեղադրված են ութ կլոր սյուներ, որոնց վրա հաստատված են ութ ոսկեջրած խաչեր։ Այս սյուների պատերում սարքված են ութ որմնախորշեր, որոնցից չորսը խաչաձև տեղադրված, ծառայում են որպես պատուհան գույնզգույն խճանկարներ ապակիներով։ Իսկ մյուս չորսը նույնպես խաչաձև են, որոնցում տեղադրված են սրբապատկերներ։ Այս բոլոր որմնախորշերի կողքերում դրված են փոքր սյուներ, ներքևի հարկաշարի մարմարե սյուների նմանակությամբ։ Ընդամենը 24 սյուն։

Այս հարկաշարքը ավարտվում էր երրորդ` ավելի նեղ հարկաշարի տեսքով, 16 կլոր ճակատազարդերով։ Այս ճակատազարդերում տեղադրված են 16 ոսկեզօծ ֆոնով սրբապատկերներ։ Եվ վերջապես, այս մասը ավարտվում է կլոր բրգանման ծածկով, որի վրա հաստատված է կենտրոնական խաչը, կատարված նուրբ աշխատանքով։ Բոլոր խաչերը պատրաստված են կարմիր պղնձից, բոլոր սրբապատկերները կատարված են նույնպես կարմիր պղնձի հաստ թերթերի վրա։ Բոլոր մետաղական մասերը դեղին ոսկով ոսկեջրած են։

Մատուռի ներսը ներկայանում է կենտրոնական մասում բարձր գմբեթով, որի կենտրոնից իջնում է ոսկեջրած շղթան։ Անմիջապես մուտքի դռան դիմաց կանգնած է կաղնու փայտից պահարան ոսկեզօծ պատկերակալով։ Հատակը մանր գույնզգույն սալիկներով խճանկար է։ Մատուռը շրջափակված է երկաթյա ճաղերով, որոնք գեղեցկացված են ոչ մեծ խաչերով։ Մատուռի կառուցման համար օգտագործվել են ամենաամուր ցեմենտանյութերը և տեխնիկապես ամրակցված է, որպեսզի հուշարձանը կանգուն մնար երկար տարիների ընթացքում։ Ճարտարապետական տեսքով մատուռը պատկանում է XVI դարի Մոսկովյան եկեղեցական ճարտարապետությանը։

Մատուռի ընդհանուր տեսքը նմանվում է արտակարգ նրբագեղ և օրիգինալ եռահարկ բուրգի, որի ներքևի ութ խաչերը արտահայտիչ են դարձնում կենտրոնական մեծ բուրգը և տալիս բարձրաքանդակ տեսք[2][3]։

Քանդում խմբագրել

1925 թվականի հուլիսի վերջից մինչև օգոստոսի սկիզբ Ալեքսանդր Նևսկու մատուռը քանդել են` պատճառաբանելով, նախ որ մատուռը ցարական գնացքի վթարին նվիրված հուշարձան է և արդեն կորցրել է իր իմաստը և արդիականությունը, և երկրորդ հիմնավորումը, որ այդ կառույցը խանգարում է կայարանի ազատ հաղորդակցությանը[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Latvijas Vēstnesis (լատիշ.)Latvijas Vēstnesis, 1993.
  2. Историко-статистическое описание церквей и приходов Рижской епархии. Выпуск 2, часть 3, стр. 381—382. Рига, 1898 год.(ռուս.)
  3. Рижские Епархиальные Ведомости. 1889 г. стр. 716—718. (ռուս.)
  4. Гибель православной святыни(ռուս.)