Ալեքսանդր Յուշին
Ալեքսանդր Յուրևիչ Յուշին (ռուս.՝ Алекса́ндр Ю́рьевич Ю́шин, ապրիլի 4, 1995[1], Մոսկվա, Ռուսաստան), ռուս ֆուտբոլիստ, «Ուրալ» ակումբի կիսապաշտպան։
Քաղաքացիությունը | Ռուսաստան | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 4, 1995[1] (29 տարեկան) | ||
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսաստան | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Կենսագրություն խմբագրել
Ծնվել և մեծացել է Մոսկվայում։ Անտոն Խոդիրևին ճանաչել է մանկուց, քանի որ նրանց ծնողները վաղեմի ընկերներ էին։ Անտոնին հետևելով՝ գնացել է Մոսկվայի «Սպարտակի» դպրոց, որտեղ սովորել է վեց տարեկանից։ Դպրոցից հեռացել է, բայց հետո վերադարձել է։ Այնտեղ մարզվել է Անդրեյ Պյատնիցկու մոտ[2]։ 2015 թվականին գնացել է մակեդոնական «Տետեքս», որտեղ թիմի հետ երկու ուսումնամարզական հավաք է անցկացրել, սակայն պաշտոնական խաղերին հայտավորված չի եղել «Սպարտակին» փոխհատուցում վճարելու անհրաժեշտության պատճառով[3]։ Ավելի ուշ նա տեղափոխվել է հայկական «Ուլիս» ակումբ, որի կազմում իր նորամուտը նշել է 2015 թվականի օգոստոսի 30-ին Հայաստանի առաջնության 5-րդ տուրի «Միկայի» դեմ խաղում։
2016 թվականի հունվարի 29-ին պայմանագիր է կնքել բելառուսական «Բելշինա» ակումբի հետ, որի կազմում Բելառուսի առաջնությունում անցկացրել է 21 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։ Մրցաշրջանի ավարտին ակումբը զբաղեցրել է 15-րդ տեղը և դուրս մնացել Պրեմիեր լիգայից[4]։
Նվաճումներ խմբագրել
- «Բելշինա»
- Բելառուսի Առաջին լիգայի հաղթող - 2019
- Բելառուսի Առաջին լիգայի լավագույն ռմբարկու - 2019 (26 գոլ)
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Александр Юшин. Болельщиков прекрасно понимаю». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.
- ↑ «Александр Юшин: Как только приехал в «Калугу», мне сразу понравилась атмосфера в коллективе». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 23-ին.
- ↑ «Александр Юшин игрок ФК «Калуга»!». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 23-ին.