Ալեքսանդրովյան վանատան շենք (Մոսկվա)
Ալեքսանդրովյան վանատան շենք (ռուս.՝ Здание Александровского подворья), XVII դարի վերջի ապարանք Մոսկվայում, որը կառուցվել է Ալեքսանդրովյան ավանի Վերափոխման վանքի և Ֆլորիշչևյան մենաստանի վանատների համար։ Գտնվում է քաղաքի կենտրոնում (Ստարովագանկովսկի նրբանցք, 23)։ Շենքն ունի մշակութային ժառանգության դաշնային նշանակության օբյեկտի կարգավիճակ[1]։
![]() | |
Տեսակ | տեսարժան վայր և շենք |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Մոսկվա |
Վայր | Ստարովագանկովսկի նրբանցք |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ |
![]() | |
![]() | |
ՊատմությունԽմբագրել
Ստարովագանկովսկի նրբանցքի ապարանքը կառուցվել է XVII դարում։ 1679 թվականից այնտեղ տեղակայված էին Ալեքսանդրովյան ավանի Վերափոխման վանքի և Ֆլորիշչևյան մենաստանի վանատները։ Տարածքները հանձնվել են վարձակալությամբ։ 1890-ական թվականներին այնտեղ ապրել է Մոսկվայի պատմաբան Ալեքսեյ Ալեքսանդրովիչ Մարտինովը[2]։ 1978 թվականին իրականացվել են վերականգնման աշխատանքներ (վերականգնողներ՝ Ի. Ի. Կազակևիչ և Վ. Վ. Պուտյատինա)։ Այժմ շենքում գտնվում են գրասենյակներ[3]։
ՃարտարապետությունԽմբագրել
Քարե այս շենքը երկհարկանի է։ Ներառում է տարբեր մեծության երկու ապարանքներ, որոնք բաժանված են նախասենյակով, ինչը բնորոշ է այն ժամանակվա բնակելի շինություններին։ Ինքնատիպ կամարակապ ծածկերը պահպանվել են առաջին հարկում և նկուղում։ Շքամուտքը գտնվում է հարավային կողմից, բակից։ Առմուտքը չի պահպանվել, նրա գոյության մասին հիմա հիշեցնում է երկրորդ հարկի դռնախորշը, ուր վարել է արտաքին սանդուղքը[3]։ 1970-ական թվականներին կատարված վերանորոգումից հետո վերականգնվել են պրոֆիլավորված միջհարկային գոտիները և քիվերը, երեսկալները, պատուհանների ճաղավանդակները, ինչպես նաև ձեղնահարկի ելուստներով բարձր քառալանջ տանիքը[4]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Здание Александровского подворья, XVII—XVIII вв.»։ Արխիվացված է օրիգինալից 2018-05-01-ին։ Վերցված է 2018-05-16
- ↑ Романюк С. К. Переулки старой Москвы. — М.: ЗАО Издательство Центрполиграф, 2013. — С. 59. — ISBN 978-5-227-04274-3
- ↑ 3,0 3,1 Здание Александровского подворья, XVII—XVIII вв. // Узнай Москву
- ↑ Палаты конца XVII века // Москва: Энциклопедия / Глав. ред. С. О. Шмидт; Сост.: М. И. Андреев, В. М. Карев. — М. : Большая российская энциклопедия, 1997. — 976 с. — 100 000 экз. — ISBN 5-85270-277-3.