Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալբերտ (այլ կիրառումներ)

Ալբերտ Փողոց (անգլ.՝ Albert Street) (Ottawa Road #42), Կանադայի Օտտավա քաղաքի կենտրոնական միակողմանի փողոց։ Ձգվում է քաղաքի արևմուտքից արևելք։ Նրանով են անցնում Օտտավայի քաղաքային փոխադրամիջոցները։

Ալբերտ
անգլ.՝ Albert Street
Երկիր Կանադա
Գտնվում էՕտտավա

Սկսվում է արևմուտքում Էլգին փողոցից, որտեղ համարվում է Մակկենզի արքա կամուրջի շարունակությունը, կամրջի երթևեկությունը գնում է դեպի Ալբերտ փողոց։ Էլգին և Ալբերտ փողոցի խաչմերուկից դեպի արևելք գտնվում է կոնֆեդերացիայի այգին և մշակույթի ազգային կենտրոնը։

Ալբերտ փողոցի երկայնքով գտնվում են երկնաքերներ և խոշոր գրասենյակային կենտրոններ, այնպիսին ինչպես «Սահմանադրության հրապարակ» կենտրոնը։ Ավելի ներքև օր–օրի կառուցվում են բնակելի շենքեր։ Ալբերտ փողոցի վրա գտնվում է մի կառույց, որտեղ մինչ վերջին օրերս գտնվում էր Օտտավաի ավագ տեխնիկական ուսումնարանը։

Բրոնսոն պողոտայի մոտ Ալբերտ փողոցը թեքվում է դեպի հարավ և իջնում է «Այծ Դայակի Բլուրից» (անգլ.՝ Nanny Goat Hill)։ Այդ տարածքում Ալբերտ փողոցը դառնում է երկկողմանի։

Մինչ 2006 թ. Ալբերտ փողոցը վերջանում էր Բուտ փողոցի արևմուտքում, որտեղ միավորվում էր Վելինգտոն փողոցին։ Ընդունվեց որոշում փոխել փողոցի ուղղությունը և այժմ այն անցնում է Կանադայի պատերազմի թանգարանի մոտով։ Այդ իսկ պատճառով Ալբերտ փողոցը անցնում է Բեյվյում ավտոբուսային տերմինալի մոտով, որից հետո անցնում է Սկոտ փողոց։