Ալբերտ Ավագյան
Ալբերտ Գեղամի Ավագյան (07.03.1923, գյուղ Ազատավան (Հայաստան, Արարատի մարզ)–11.10.1996, Երևան), հայ գյուղատնտես։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1965), պրոֆեսոր (1973)[1]։
Ալբերտ Ավագյան |
---|
Կենսագրություն
խմբագրելԱվարտել է Մոսկվայի Կ. Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիան (1951)։
1960–1981 թվականներին՝ Երկրագործության գիտահետազոտական ինստիտուտի (այժմ՝ գիտական կենտրոն) բանջարաբուծության բաժնի վարիչ, 1981–1989 թվականներին՝ Հայաստանի Խորհրդային Սոցալիստական Հանրապետության պետագրոարդի բանջարաբոստանային մշակաբույսերի ընտրասերման սերմնաբուծության կայանի տնօրեն։
Աշխատություններ
խմբագրելԱշխատանքները վերաբերում են բանջարաբոստանային մշակաբույսերի աճեցման ու զարգացման խնդիրներին։ Առաջարկել է բույսերի տարբեր օրգանների աճի հաշվարկման եղանակներ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ալբերտ_Գեղամի Ավագյան(չաշխատող հղում)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |