Աիդա Մնացականյան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մնացականյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Աիդա Լյուդվիգի Մնացականյան (մարտի 15, 1948, Երևան), հայ բանասեր, մանկավարժ, հաղորդավար։
Աիդա Լյուդվիգի Մնացականյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 15, 1948 (76 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | Բանասեր, մանկավարժ, հաղորդավար |
Գործունեությունը
խմբագրել1965 թվականին ավարտել է Երևանի Պերճ Պռոշյանի անվան թիվ 15 միջնակարգ դպրոցը, 1970 թվականին Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1970-1971 թվականներին եղել է Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցիչ, 1973-1997 թվականներին Երևանի թիվ 116 միջնակարգ դպրոցի ուսուցչուհի, 1997-1998 թվականներին Երևանի թիվ 66 միջնակարգ դպրոցի տնօրեն։ 1998 թվականի դեկտեմբերի 7-ին նշանակվել է Երևանի թիվ 115 միջնակարգ դպրոցի տնօրեն։ 1980-1990 թվականներին Հայաստանի պետական հեռուստատեսության ուսումնական հաղորդումների խմբագրությունում վարել է «Հայոց լեզու միջին դասարանցիների համար» հաղորդաշարը։ Բազմիցս եղել է բարձրագույն ուսումնական հաստատությունների հայոց լեզվի քննական հանձնաժողովների անդամ։ Արժանացել է «Ստեղծագործող ուսուցիչ» կոչման (1994)։