Ազորդաց փոր

Մեծ Հայքի Տայք նահանգի գավառ

Ազորդաց փոր, Ազորդ, գավառ Մեծ Հայքի Տայք նահանգի կազմում[1]։IV-VIII դարերում եղել է Մամիկոնյանների սեփականությունը։ Կենտրոնը՝ Ազորդ։ X դարում, երբ Ազորդաց փորը Տայքի կյուրոպաղատության կազմում էր, հայ բնակիչների մի մասը հարել է քաղկեդոնականությանը, Օշկ, Խախու, Էգրեկ (Ագարակ), Իս և այլ գյուղերում կառուցվել են քաղկեդոնիկ եկեղեցիներ։ 1000 թ. Ազորդաց փորը Տայքի մեծ մասի հետ միացել է Բյուզանդիային։ Ազորդաց փորի տարածքը XIII դարում կոչվել է Թորթում։

Ազորդաց փոր
ԵրկիրՄեծ Հայք Մեծ Հայք
Կարգավիճակգավառ
Մտնում էՏայք

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Մեծ Հայքի վարչական բաժանումը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 125