Ազնվական. Բաց նամակ Կ. Գ. Օսիանիլսոնից
Ազնվական. Բաց նամակ Կ. Գ. Օսիանիլսոնից, (անգլ.՝ Nobleman: An Open Letter from K. G. Ossiannillson), Շվեդիայի 20-րդ դարի սկզբի հակագերմանական շարժման առաջնորդներից մեկի՝ շվեդ գիտնական, հասարակական-քաղաքական գործիչ Օսիանիլսոնի՝ 1917 թվականին հրատարակված գիրքն է։ Հեղինակը գրքում քննության առնելով շվեդ հայտնի գրող, հետազոտող և աշխարհագետ Սվեն Հեդինի մի շարք հրապարակումներ, փորձել է վեր հանել Առաջին աշխարհամարտի իրական պատկերը, այդ թվում նաև հայերի նկատմամբ Թուրքիայի վարած ցեղասպան քաղաքականության էությունը։
Ազնվական. Բաց նամակ Կ. Գ. Օսիանիլսոնից շվեդերեն՝ Sven Hedin - adelsman! : ett öppet brev från K. G. Ossiannilsson | |
---|---|
![]() | |
Ենթավերնագիր | Բաց նամակ Կ. Գ. Օսիանիլսոնից |
Հեղինակ | Կ. Գ. Օսիանիլսոն |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Բնօրինակ լեզու | շվեդերեն |
Էջեր | 236 |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Հրատարակման վայր | Ստոկհոլմ |
Հրատարակիչ | London, T.F. Unwin ltd |
Հրատարակման տարեթիվ | 1917 |
Թարգմանիչ | H. G. Wright |
Թվային տարբերակ | archive.org կայքում] |
Բովանդակություն Խմբագրել
Գիրքը բաղկացած է 12 գլուխներից, որոնցից արևմտահայերին է վերաբերվում հատկապես 11-րդ գլուխը (անգլ.՝ Hedin’s account of Armenia), որում հեղինակը անդրադառնալով շվեդական մի շարք հեղիակավոր պարբերականներում տպագրված Սվեն Հեդիանի «A Few Impressions of Turkey in Asia» հոդվածին՝ նշում է վերջինիս կեղծ և կողմնակալ դիրքորոշումը հայերի տեղահանության և վերջինիս իրական նպատակների վերաբերյալ։ Սվեն Հեդինը լինելով հատկապես Ջեմալ փաշայի մտերիմ ընկերը՝ փորձում է արդարացնել վերջինիս գործողությունները պատերազմի տարիներին, ինչպես նաև Թուրքիան ներկայացնել զոհի կարգավիճակում, որի ղեկավարները ամեն գնով փորձում են «փրկել» իրենց հայրենիքը։ Ամփոփելով նյութը, գրքի հեղինակը նշում է, որ շվեդ ազնվականը, պաշտպանելով թուրքերին և ժխտելով հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը, սև բիծ է թողնում իր հայրենիքի հեղինակության վրա։
Քաղվածքներ գրքից Խմբագրել
Հարգելի Սվեն Հեդին, դուք պնդում եք, որ ձեր սիրելի ընկեր Ջեմալ փաշան իր երկաթե ձեռքով և մեծ հայրենասիրությամբ կարողացավ փրկել Մերձավոր արևելքի արաբներին, սակայն մոռանում եք նշել, որ այդ երկաթե ձեռքն է կազմակերպել 300 արաբ մտավորականների սպանությունը, և սովի մատնել այդ ժողովրդին[1]։ |
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Ossiannillson, K. G. (translation by H. G. Wright) -Sven Hedin, Nobleman: An Open Letter from K. G. Ossiannillson. London, T. Fisher UNWIN LTD. First published in 1917. (անգլ.)