Ազգային հոգևոր և գերագույն ժողովներ

Ազգային հոգևոր և գերագույն ժողովներ, նպատակն էր սահմանափակել Կ.Պոլսի Հայոց պատրիարքի և հայ ամիրաների գործունեությունը, տնօրինել համայնքի մշակութային և հոգևոր գործերը։ Կ.Պոլսի հայ համայնքի ներկայացուցիչներից ընտրված մշտական գործող մարմիններ։ Ստեղծվել են 1847-ին։ Հոգևոր ժողովը, որը բաղկացած էր 14 եկեղեցականներից, կարգավորում էր կրոնական գործերը։ Գերագույն ժողովը, կազմված բնակչության ընտրած 20 աշխարհականներից, հսկում էր դպրոցները, մամուլը, մշակութային մյուս հիմնարկները։ 1860-ին Ազգային սահմանադրության ընդունմամբ այդ ժողովները վերակազմվեցին որպես տարբեր մարմիններ։

Աղբյուրներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 108