Ազգային Սահակյան երկսեռ վարժարան
Ազգային Սահակյան երկսեռ վարժարան, հիմնվել է 1927 թվականին, Հալեպի Րամատանիե թաղամասում գտնվող հայ տարագիրների ճամբարում՝ հնդկահայ և բրազիլահայ համայնքների նյութական օժանդակությամբ։ Սկզբնապես կոչվել է Սահակյան վարժարան։ 1932 թվականին տեղափոխվել է Նոր գյուղ, կառուցվել են վարժարանի (1960-1962), մանկապարտեզի (1993-1995) երկհարկանի շենքերը։ Վարժարանն ունի նախակրթարան, մանկապարտեզ, 850 աշակերտ (2000)։