Ադնան Թանրըվերդի
Ադնան Թանրըվերդի (թուրքերեն՝ Adnan Tanrıverdi, նոյեմբերի 8, 1944, Ակշեհիր, Քոնյայի մարզ, Թուրքիա), թուրք ռազմական գործիչ, Թուրքիայի Հանրապետության Զինված Ուժերի պաշտոնաթող բրիգադի գեներալ, ձեռնարկատեր, Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդականը։
Ադնան Թանրըվերդի | |
---|---|
նոյեմբերի 8, 1944 (79 տարեկան) - | |
Ծննդավայր | Ակշեհիր, Քոնյայի մարզ, Թուրքիա |
Քաղաքացիություն | ![]() |
Զորատեսակ | Turkish Land Forces? |
Կոչում | բրիգադի գեներալ |
Կրթություն | Թուրքական ռազմական ակադեմիա, School of Artillery and Missiles?, Army War Institute? և Joint War College? |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1944 թվականի նոյեմբերի 8-ին Կոնիայի նահանգի Ակշեհիր քաղաքում։
Կրթություն
խմբագրել1963-1964 թվականներին կենդանաբանություն է ուսումնասիրել Ստամբուլի համալսարանում, ապա՝ 1964 թվականին տեղափոխվել է Ռազմական ակադեմիա, որն էլ ավարտել է 1966 թվականին հրետանու սպա մասնագիտությամբ։
Աշխատանքային գործունեություն
խմբագրել1966 թվականից ծառայում է Թուրքիայի Հանրապետության Զինված Ուժերում։ 1980 թվականին դարձել է Գլխավոր շտաբի սպա։ Ծառայել է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունում։
1992 թվականին Թանրըվերդիին շնորհվել է բրիգադի գեներալ կոչումը։ Եղել է Ստամբուլում տեղակայված 2-րդ զրահատանկային բրիգադի հրամանատար։ Ղեկավարլ է Թուրքիայի ԶՈՒ առողջապահության վարչությունը։ 1996 թվականին անցել է կենսաթողակի[1]։
Կենսաթոշակի անցելուց հետո աշխատել է տեղական Üsküdar FM Radyosu ռադիոկայանում՝ ղեկավար պաշտոնի, մզկիթում։ Եղել է Բանակի պաշտոնաթող սպաների միության նախագահ (թուրքերեն՝ Adaleti Savunanlar Derneği, ASDER)
Ընտանիք
խմբագրել1967 թվականին ամուսնացել է։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ "Erdoğan'a Başdanışman atanan Adnan Tanrıverdi kimdir, Sadat nedir?" CNN Turk vom 17. August 2016