Ադանա-Ջեյհանի երկրաշարժ (1998)

Ադանա-Ջեյհանի երկրաշարժ (թուրքերեն՝ 1998 Adana-Ceyhan depremi), 1998 թվականի հունիսի 27-ին, տեղի ժամանակով ժամը 16:55-ին գրանցված երկրաշարժ, որի ուժգնությունը կազմել է 6,3 մագնիտուդ։ Եվրոպական մակրոսեյսմիկ սանդղակով երկրաշարժի հզորությունը հասել է առավելագույն IX մակարդակի («կործանիչ»)։ Երկրաշարժի հետևանքով տնտեսական վնասի չափը հասել է մոտ 1 միլիարդ ԱՄՆ դոլարի։

Ադանա-Ջեյհանի երկրաշարժ
Տեսակերկրաշարժ
Երկիր{{{2}}} Թուրքիա
ՏեղանքԱդանայի նահանգ
Տարեթիվհունիսի 27, 1998 թվական, ժամը 16:55:53 (տեղի ժամանակով)
Մագնիտուդ ռիխտերի սանդղակով6.3[1]
Տուժածներ8800 տեղահանված[2]
Զոհվածներառնվազն 145[2]
Վիրավորներ1500-1600[2]
Տնտեսական վնաս1 միլիարդ դոլար[3]

Երկրաշարժը գրանցվել է Թուրքիայի հարավում` պատմական Կիլիկիայի տարածքում։ Երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 145 մարդ, իսկ շուրջ 1500 մարդ էլ վիրավորվել է։ Ադանայի նահանգի խոշորագույն Ադանա և Ջեյհան քաղաքներում հազարավոր մարդիկ մնացել են անտուն։ Մեծապես տուժել են նաև Ջեյհան գետի երկայնքով ձգվող գյուղերը, որոնք գտնվում էին Ադանա և Ջեյհան քաղաքների միջև[4]։ Զոհերի ու վիրավորների մեծ մասը պայմանավորված են եղել Ջեյհան քաղաքում կառուցված ոչ ամուր շենքերով։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. ISC (2014), ISC-GEM Global Instrumental Earthquake Catalogue (1900–2009), Version 1.05, International Seismological Centre
  2. 2,0 2,1 2,2 USGS (2009 թ․ սեպտեմբերի 4), PAGER-CAT Earthquake Catalog, Version 2008_06.1, United States Geological Survey
  3. Esref Yalcinkaya (2005). «Stochastic Finite-fault Modeling of Ground Motions From the June 27, 1998 Adana–Ceyhan earthquake». Earth Planets Space. 57 (2): 107–115. Bibcode:2005EP&S...57..107Y. doi:10.1186/BF03352554. S2CID 54891624.
  4. Frank Wuttke and Mathias Raschke. «Adana Earthquake of June 27, 1998». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 1 June 2008-ին.

Լրացուցիչ ընթերցանության համար

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել