Ագրոկլիմայագիտություն (ագրո + կլիմայագիտություն), կլիմայագիտության բաժին, ուսումնասիրում է կլիման՝ որպես երկրագործության գործոն։

Ագրոկլիմայագիտության խնդիրն է՝ ուսումնասիրել գյուղատնտեսական բույսերի բերքատվությունը՝ կապված կլիմայական պայմանների հետ, բացահայտել տերիտորիայի կլիմայական առանձնահատկությունները բույսերի նպատակահարմար տեղաբաշխման համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 59