Ագռավի մասին (ռուս.՝ Про ворона), ռուսական մուլտֆիլմ, որը նկարահանվել է «Օդաչու» ստուդիայում, 2004 թվականին։ Ռեժիսոր Ալեքսեյ Ալեքսեևը մուլտֆիլմն ստեղծել է ըստ էսկիմոսների ժողովրդական հեքիաթների մոտիվների[2]։

Ագռավի մասին
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրֆիլմ-հեքիաթ և հեքիաթ
Շարքի մասն էԳունագեղ քարերի սարը
ՍցենարիստՄիխայիլ Ալդաշին
ՀնչյունավորումԱլեքսանդր Լենկով[1]
Երկիր Ռուսաստան
ԸնկերությունՊիլոտ
Տևողություն800 վայրկյան
ՇարքԳունագեղ քարերի սարը
Թվական2004

Մուլտֆիլմը մտնում է «Гора самоцветов» շարքի մեջ։ Մուլտֆիլմի սկզբում երևում են հետևյալ բառերը. «Մենք ապրում ենք Ռուսաստանում, Չուկոտկայում»։

Սյուժե խմբագրել

Մի ժամանակ մի որսորդ ու մի արջ էին ապրում։ Նրանք ապրում էին հարևանությամբ, չէին վիճում և նույնիսկ ընկերություն էին անում։ Եվ ահա մի անգամ նրանք ձուկ են բռնում։ Նրանք բռնում են մի ձուկ, որն այնքան էլ լավը չէր։ Սակայն նրանք չէին կարողանում ձուկը բաժանել։ Վիճում են և որոշում. ով ագռավի մասին ավելի լավ հեքիաթ կպատմի, նրան էլ կհասնի ձուկը։

Առաջինը արջը պատմում է ագռավի և բուի ընկերության մասին, ասելով, որ ագռավը և բուն մի ժամանակ սպիտակ են եղել, բայց բուն ցանկանում էր ավելի գեղեցիկ լինել։ Ագռավը մարդկանցից գողանում է սև գույնը և նախշեր անում բուի վրա։ Գեղեցիկ է ստացվում, բայց ագռավը նկարել չգիտեր և ագռավի վրա է լցնում ողջ ներկը։ Ագռավը սևանում է և նեղանալով` քշում բուին։

Որսորդը պատմում է իր հեքիաթը ագռավի մասին։ Մի անգամ ճնճղիկներն արևի համար լավ երգ էին երգում, հանկարծ հայտնվում է ագռավը և գողանում է այդ երգը։ Ավագ ճնճղիկն ստիպված է լինում օգնություն խնդրել մարդուց. մարդը գաղտագողի մոտենում է և նետահարում է ագռավին։ Վերջինս վախենում է, և ճնճղիկը իրեն է վերադարձնում իր երգը։ Իսկ ագռավը մոռանում է երգելը։

Քանի դեռ ագռավն ու արջն իրար հեքիաթներ էին պատմում, ագռավը գողանում է նրանց ձուկը։ Նրանք հոգոց են հանում ու գնում կրկին ձուկ որսալու։

Պրեմիերա և պարգևներ խմբագրել

  • 2005` «Гора самоцветов» շարքի 11 մուլտֆիլմերի պրեմիերան[3] կայացել է 2005 թվականի փետրվարին, Անիմացիոն կինոյի ռուսական 10-րդ բաց փառատոնի շրջանակներում, Սուզդալում[4]։
  • 2005` Անիմացիոն կինոյի ռուսական 10-րդ բաց փառատոնի ժյուրիի դիպլոմ[5]։
  • 2005` Անիմացիոն կինոյի ռուսական 10-րդ բաց փառատոնի մրցանակը տրվել է Ալեքսեյ Ալեքսեևին` ֆիլմում ներդաշնակ հնչյունային և տեսողական տարածություն ստեղծելու համար[4]։
  • 2005` «Կրոկ» միջազգային կինոփառատոն, 2005։ Ժյուրին որոշել է ստեղծել հատուկ` «Նախագծի յուրահատկության և բարձր գեղարվեստական մակարդակի համար» մրցանակ, որը շնորհվել է «Օդաչու» անիմացիոն ստուդիային` «Гора самоцветов» շարքի համար։ Հովանավորական պարգևներ «Canon» ընկերության կողմից` Անդրեյ Կուզնեցով, «Ինչպես խաբեցին օձին», Ալեքսեյ Ալեքսեև, «Ագռավի մասին» մուլտֆիլմեր[6]։
  • 2006` Ազգային «Ոսկե Արծիվ» մրցանակ` կինեմատոգրաֆիայի ոլորտում (2005 թվական), «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում շնորհվել է «Гора Самоцветов» շարքին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Internet Movie Database — 1990.
  2. И вновь «Гора самоцветов». Приключения эскимосских Ворона и Совы.10.12.2004
  3. «Награды проекта «Гора Самоцветов»». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 28-ին.
  4. 4,0 4,1 Итоги X ОРФАК «Суздаль-2005».13.02.2005
  5. Итоги ОРФАК Суздаль-2005 Արխիվացված 2016-04-12 Wayback Machine
  6. Итоги «Крок» 2005

Արտաքին հղումներ խմբագրել