Ագահ պառավը (ռուս.՝ Жадная старуха), ռուսական ժողովրդական հեքիաթ։ Ալեքսեյ Աֆանասևի «Ժողովրդական ռուսական հեքիաթներ» ժողովածուում շրջանառվում են № 76-ի տակ։ Կապված է Ալեքսանդր Պուշկինի «Հեքիաթ ձկնորսի և ձկան մասին» ստեղծագործության հետ[1]։ Հեքիաթը պատմում է կախարդական ծառի մասին, որը կատարում է պառավի ցանկությունը, իսկ երբ պառավը ցանկանում է դառնալ աստծվածներին հավասար, ծառը պառավին և ծերուկին դարձնում է արջ[2]։

Ագահ պառավը
Տեսակգրական ստեղծագործություն և Ռուսական ժողովրդական հեքիաթներ
ԺանրՌուսական ժողովրդական հեքիաթներ
Երկիր Ռուսաստան
Բնագիր լեզուռուսերեն

Հեքիաթում արտացոլվում է ժողովրդական իմաստությունը, չկարողանալ կառավարել ցանկությունները, կորցնել գնահատվածության զգացումը կարիքները բավարարելու համար, որը հանգեցնում է անձի դեգրադացիայի[3]։ Այլ կերպ ասած, ագահությունը լավ բան չի բերում։

Սյուժեում նկատվում է արջի հին պաշտպանմունքը, որի կերպարը հավասարվում է աստվածների հետ[4]։

Սյուժե խմբագրել

Ծերուկն ապրում էր պառավի հետ։ Մի անգամ ծերուկը գնաց անտառ՝ վառելափայտ հավաքելու։ Եվ երբ ուզում էր կտրել վերջին ծառը, այն խնդրեց չկտրել իրեն, փոխարենը նա կկատարի ցանկացած ցանկություն։ Ծերուկը որոշեց խնդրել հարստություն։ Գալիս է տուն ամբողջովին նոր դարձած, շատ տնային կենդանիներ, հացը կբավականացնի երկար։ Բայց պառավը որոշ ժամանակից ասում էր․ «Թեև մենք ապրում ենք հարուստ, դրանից օգուտ չկա, բայց միևնույն է մարդիկ մեզ չեն հարգում», և ինչ լավ բան կա, որ պապը դառնա բուրմիստր։ Ծառը կատարում է նաև այդ ցանկությունը։ Բայց պառավը կրկին դժգոհ է, քանի որ բուրմիստր կա իշխանությունում։ Նա պապին առաջարկում է ծառից խնդրի, որ սկզբում նրան դարձնի ազնվական, հետո գնդապետ, գեներալ, թագավոր, իսկ հետո նաև Աստված։ Այդ ամբողջը ծառը կատարում է, բայց ի պատասխան վերջին խնդրանքի ծառը ծերուկին և պառավին դարձնում է արջ[5]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Пропп В. Я. Исторические корни волшебной сказки. Научная редакция, текстологический комментарий И. В. Пешкова. — М.: Лабиринт, 2000. — 336 с. — ISBN 5-87604-008-8
  2. Коваленко С. В. Мифический образ медведя — естественноисторическая основа русской культуры // Рождение культурологии в России : сборник научных трудов / Шуйский гос. пед. ун-т, Центр кризисологических исслед. при участии Акад. философии хоз-ва Московского гос. ун-та им. М. В. Ломоносова и Центра социальных исслед. и просвещения им. С. Н. Булгакова ; [науч. ред. В. П. Океанский]. — Шуя: Шуйский гос. пед. ун-т, 2011. — 588 с.
  3. Федотова О. Д., Гиль О. В., Латун В. В. Этнопедагогический потенциал экономического знания как фактор формирующего воздействия
  4. Коваленко С. В. Мифический образ медведя — естественноисторическая основа русской культуры // Рождение культурологии в России : сборник научных трудов / Шуйский гос. пед. ун-т, Центр кризисологических исслед. при участии Акад. философии хоз-ва Московского гос. ун-та им. М. В. Ломоносова и Центра социальных исслед. и просвещения им. С. Н. Булгакова; [науч. ред. В. П. Океанский]. — Шуя: Шуйский гос. пед. ун-т, 2011. — 588 с.
  5. «Сказка Жадная старуха: Русская народная». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել