Ագահ հարուստը (հեքիաթ)

հեքիաթ

Ագահ հարուստը, հայ ժողովրդական հեքիաթ։

Ագահ հարուստը
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրհեքիաթ
Բնագիր լեզուհայերեն

Սյուժե

խմբագրել

Հեքիաթը պատմում է աղքատ և հարուստ մարդկանց մասին։ Մի օր մի աղքատ մարդ ցորեն է վերցնում և տանում ջրաղաց` աղալու[1]։ Մի հարուստ մարդ էլ իր ցորենն էր բերել։ Երկուսն էլ իրենց ցորենն աղում են։ Հարուստը մտածում է, որ կարելի է բաղարջ թխել։ Աղքատը համաձայնում է։ Հարուստը մտքում մտածում է, որ բաղարջը միայն աղքատի ալյուրից կթխի։ Սկսում են թխել, հարուստը մի բուռ ալյուր է գցում մի մեծ տաշտի մեջ, երկու դույլ ջուր լցնում վրան, խառնելով աղքատին ասում, որ նա պնդացնի։ Աղքատն ինչքան որ ալյուր էր աղացել, լցնում է տաշտի մեջ, վերջ ի վերջո պնդեցնում է, խմոր հունցում։ Բաղարջներ են թխում, տաշտի վրա շարում։ Հարուստը մտածում է, թե ինչպես անի, որ բոլոր բաղարջներն ինքը մենակ ուտի։ Եվ մտածելով ասում է, որ ով շատ սուտ ասի, նա ել կուտի բոլոր բաղարջները։ Աղքատը համաձայնում է։ Եվ այդպես աղքատը հարուստից շատ սուտ է ասում, հարուստը հասկանում է, որ աղքատը հաղթում է, բաղարջները նրան է տալիս։

Կերպարներ

խմբագրել
  • Աղքատ
  • Հարուստ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հայ ժողովրդական հեքիաթներ, կազմող` Ա. Նազինյան, Երևան, 2004, էջ 233

Արտաքին հղումներ

խմբագրել