Աբրահամ Կոստանդնուպոլսեցի (18-րդ դար)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աբրահամ Կոստանդնուպոլսեցի (այլ կիրառումներ)
Աբրահամ Կոստանդնուպոլսեցի (18-րդ դար), հայ մատենագիր։
Աբրահամ Կոստանդնուպոլսեցի | |
---|---|
Ծնվել է | 18-րդ դար |
Ազգություն | հայ |
Երկեր | Լուծմունք գրոցն սրբոյն Դիոնիսիոսի Արիսպագացւոյ |
Գործունեություն | մատենագիր |
Ստեղծագործական գործունեություն
խմբագրելԱբրահամ Կոստանդնուպոլսեցին 1733 թվականին կազմել է Դիոնիսիոս Արիսպագացու երկերի մեկնությունների մի ժողովածու, որը կրել է «Լուծմունք գրոցն սրբոյն Դիոնիսիոսի Արիսպագացւոյ» անվանումը։ Ձեռագիրը պահվում է Երևանի Մատենադարանում[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. էջ 18.