Աբու Նիդալի կազմակերպություն

ՖԱԹՀ հեղափոխական խորհուրդ (արաբ․՝ فتح المجلس الثوري‎‎), ավելի հայտնի է որպես Աբու Նիդալի կազմակերպություն, գոյություն ունեցող միջազգային ահաբեկչական կազմակերպություններից ամենավտանգավորներից մեկը։ Հայտնի է նաև Արաբական հեղափոխական խորհուրդ, Արաբական հեղափոխական բրիգադներ, Սոցիալիստական մուսուլմանների հեղափոխական կազմակերպություն անվանումներով։

Աբու Նիդալի կազմակերպություն
Տեսակահաբեկչական կազմակերպություն
Հիմնադրված1974
Լուծարված1997
Անվանված էAbu Nidal?

Պատմություն խմբագրել

Հիմնադրվել է պաղեստինցի ազգայնական Աբու Նիդալի կողմից 1973 թվականին Յասեր Արաֆաթի հետ տարաձայնությունների արդյունքում։ Աբու Նիդալը Արաֆաթին համարում էր Պաղեստինյան ազգային գաղափարի դավաճան, քանի որ նա պատրաստ էր գործել ոչ միայն ահաբեկչական, այլև դիվանագիտական մեթոդներով։ 1973 թվականին Աբու Նիդալը մահվան դատապարտվեց Ֆաթհի դատարանի կողմից, թաքնվեց իրաքցիների օգնությամբ և հիմնադրեց իր սեփական ահաբեկչական կազմակերպությունը՝ Ֆաթհի հեղափոխական խորհուրդը»[1]։

1980 թվականին կազմակերպությունը փոխադրվել Է Սիրիա, որտեղ Աբու Նիդալը զբաղվում էր ՕԿԾ-ի և Հորդանանի դեմ ահաբեկչական գործողությունների կազմակերպմամբ՝ սիրիացիների հանձնարարությամբ[1]։

Գաղափարախոսություն խմբագրել

Աբու Նիդալը Իսրայելի ոչնչացման համար զինված պայքարը համարում էր ազգային-ազատագրական պայքարի միակ միջոցը։ Նա կարծում էր, որ նման պայքարը համախմբում է ողջ արաբ ժողովրդին։ Կազմակերպությանը մեղադրել են վարձկանության մեջ, քանի որ այն ահաբեկչություններ էր իրականացնում այն երկրների կառավարությունների հանձնարարությամբ, որտեղ գտնվում էին նրա բաժանմունքները, և Պարսից ծոցի պետությունների կառավարություններից ահաբեկչության սպառնալիքներով շորթելու մեջ[2]։

Ահաբեկչական գործունեություն խմբագրել

1973 թվականից մինչև 1999 թվականը Աբու Նիդալի կազմակերպությունը ավելի քան 120 ահաբեկչական գործողություն է իրականացրել աշխարհի ավելի քան 20 երկրներում, ահաբեկչական գործունեության հետևանքով զոհվածների և վիրավորների թիվը կազմում է ավելի քան 1000 մարդ[3]։ Աբու Նիդալի կազմակերպության զինված գործողությունների տարածքն առավել ընդարձակ է։ Աբու Նիդալի կազմակերպութունն ահաբեկչական գործողություններ է իրականացրել Եվրոպայում, Ասիայում և Մերձավոր Արևելքում, ընդ որում Աբու Նիդալը օգտվել Է Իրաքի, Լիբիայի և Սիրիայի աջակցությունից՝ նրանցից ստանալով մատակարարումներ և ապաստան։

Կազմակերպության առավել հայտնի ահաբեկչություններ են համարվում Լոնդոնում Իսրայելի դեսպան Շլոմո Արգովի դեմ 1982 թվականի հունիսի 3-ի լույս 4-ի գիշերը կատարված մահափորձը, ինչը հանգեցրել է լիբանանյան պատերազմի, և միաժամանակյա ահաբեկչությունները Հռոմի և Վիեննայի օդանավակայաններում 1985 թվականի դեկտեմբերի 27-ին։

Կազմակերպությունը մոտ 400 անդամ ուներ։ Աբու Նիդալի գրոհայինները պատրաստվել են Լիբանանի, Լիբիայի, Ալժիրի, Սուդանի և այլ երկրների ճամբարներում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Thackrah, 2004, էջ 1
  2. Mannes, 2004, էջ 99
  3. Е. П. Кожушко. Современный терроризм: анализ основных направлений. / под общ. ред. А. Е. Тараса. Минск, «Харвест», 2000. стр. 235—238

Գրականություն խմբագրել