Աբովյանի քաղաքային մարզադաշտ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
«Աբովյանի քաղաքային մարզադաշտ», ֆուտբոլի մարզադաշտ է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։ Այն բացվել է 1966 թ. և նախատեսված է եղել տեղավորելու 5500 հանդիսական։ Մինչև 2006 թ., այն հայտնի էր որպես «Կոտայք» մարզադաշտ, Աբովյան քաղաքի Կոտայք ֆուտբոլային ակումբի անվամբ։ Երբ թիմը լուծարվեց 2006 թ., մարզադաշտը ստացավ իր ներկայի անունը։ Նույն տարում, մարզադաշտը սեփականաշնորհվեց Մուլտի Գրուպ ՓԲ Ընկերությանը, որը այն մասնակիորեն նորոգեց։
![]() | |
Տեսակ | մարզադաշտ |
Մարզաձև | ֆուտբոլ |
Ամբողջական անվանում | Աբովյանի քաղաքային մարզադաշտ |
Նախկին անվանումներ | «Կոտայք» մարզադաշտ |
Տեղագրություն | Աբովյան |
Երկիր | ![]() |
Հիմնադրված | 1966 |
Բացված | 1966 |
Սեփականատեր | Մուլտի Գրուպ ՓԲԸ |
Տարողություն | 3946 |
Տնային թիմ | Կոտայք (1966-2006) Քինգ Դելյուքս (2012) |
Դաշտի չափսեր | 107 × 70 մ |
Ծածկույթի տեսակը | գազոն |
![]() | |
![]() | |
![]() |
2006 թ. նորոգությունների արդյունքում, բարելավվեց խոտածածկը և տրիպունաները ամբողջովին օժտվեցին նստատեղերով։ Մարզադաշն այժմ կարող է տեղավորել 3,946 հանդիսական։
Աբովյանի քաղաքային մարզադաշտը նաև ծառայում է որպես Հայաստանի ռեգբիի ազգային հավաքականի տնային հանդիպումների անցկացման վայր։