Աբիլինի պարադոքսը (անգլ.՝ Abilene paradox) ներկայացնում է այն գաղափարը, որ մարդկանց խումբը կարող է որոշում ընդունել, որը հակասում է խմբի յուրաքանչյուր անդամի հնարավոր ընտրությանը այն պատճառով, որ յուրաքանչյուր անհատ կարծում է, որ իր նպատակները հակասում են խմբի նպատակներին, այդ պատճառով էլ չի հերքում։

Պարադոքսը նկարագրվել է Ջերի Հարվիի կողմից The Abilene Paradox and other Meditations on Management հոդվածում[1]։ Պարադոքսի անվանումը տրվել է այն անեդոտի համաձայն, որը ներկայացվել է այդ հոդվածում.

Մի շոգ տեխասյան երեկո ինչ-որ ընտանիք դոմինո էր խաղում տան բակում մինչ այն պահը, երբ սկսեսրայրը առաջարկեց գնալ Աբիլին ճաշելու։ Կինն ասաց. «Վատ չի հնչում»։ Ամուսինը, չնայած այն բանին, որ ընթացքը լինելու էր երկար և շոգ, մտածեց, որ պետք է հարմարվել մնացածին և ասաց. «Ըստ իս՝ վատ չէ. հուսով եմ, որ քո մայրը ևս չի հրաժարվի»։ Սկեսուրը պատասխանեց. «Իհարկե, գնացինք։ Ես արդեն վաղուց չեմ եղել Աբիլինում»։

Ճանապարհին շատ շոգ էր, փոշոտ և երկար։ Եվ երբ նրանք վերջապես հասան սրճարան, պարզվեց՝ ուտելիքը համեղ չէր։ Չորս ժամ հետո նրանք հոգնած ու տանջված վերադարձան տուն։

Նրանցից մեկը կեղծավորվելով ասաց. «Վատ ճամփորդություն չէր, այնպես չէ՞»: Սկեսուրն ի պատասխան ասաց, որ իրականում ավելի լավ կլիներ, որ նա տանը մնար, սակայն մեկնեց, քանի որ մնացած երեքը լի էին խանդավառությամբ։ Ամուսինն ասաց.  «Ես ուրախ կլինեի ոչ մի տեղ չմեկնել, մեկնեցի միայն մնացածին հաճույք պատճառելու համար»։ Կինն ասաց. «Իսկ ես մեկնեցի՝ հուսալով, որ մնացածը կուրախանան։ Խենթ պետք է լինել նման ճամփորդության մեկնելու համար»։ Սկեսրայրն ասաց, որ նա առաջարկեց դա միայն այն պատճառով, որ իրեն թվաց, թե մնացածների համար ձանձրալի է։

Եվ նրանք նստել էին՝ ապշած այն բանից, որ մեկնել են ճամփորդության, սակայն նրանցից ոչ մեկը դա չի ցանկացել։ Նրանցից յուրաքանչյուրը կնախընտրեր հանգիստ վայելել այդ օրը։

Այս երևույթը խմբակային մտածողության օրինակ է։ Այն հեշտությամբ բացատրվում է տարատեսակ սոցիոլոգիական գիտություններով, որ ապացուցում են, որ մարդը հազվադեպ է իրականացնում արարքներ, որոնք հակասում են խմբի արարքներին։ Սոցիալական պահող գործոնները հաճախ ճնշում են յուրաքանչյուր անհատի իրական զգացմունքները և ցանկությունների իրագործումը։

Աբիլինի պարադոքսը լայնորեն օգտագործվում է մարքեթինգային և կառավարչական որոշումների ընդունման ժամանակ[2], թիմբիլդինգում հայտնի է որպես «Թիմում միահամուռ որոշումների ընդունման խաբուսիկ հաջողություն»։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Harvey, Jerry B. (Summer 1974). «The Abilene Paradox and other Meditations on Management». Organizational Dynamics. 3 (1).
  2. Алексей Мельников, «RЫNKIНГ, или Особенности национального бренд-менеджмента» ISBN 5-9626-0266-8