Աբդիշո (Աբդիշոյ)

(ասորերեն عبديشوع (ʿAwdīšōʿ))

ասորերեն
Սեռ՝ արական
Թարգմանաբար՝ ծառա Հիսուսի
Այլ լեզուներով՝

անգլ.՝ Abdisho, Abdiso
ռուս.՝ Абдишо

Կապված հոդվածներ սկսող «Աբդիշո»-ով

բոլոր հոդվածները«Աբդիշո»-ով

Աբդիշո, ասորական ծագումով հայկական արական անուն։ Ծագում է ասորերեն عبديشوع (ʿAwdīšōʿ) անունից, որի բուն նշանակությունն է՝ «ծառա Հիսուսի»[1][2]։

Հայտնի անվանակիրներ խմբագրել

  • Աբդիշո եպիսկոպոս Խառխասի.
  • Աբդիշո, պարսիկ նահատակ.
  • Աբդիշո, Ասողիկը այսպես է անվանում Բրքիշո կաթողիկոսին (ծ.թ. անհայտ -432 թ.)[3].
  • Աբդիշո եպիսկոպոս Սասունի (6-րդ դարի սկիզբ), Ասորի ուղղափառ եկեղեցու եպիսկոպոս.
  • Աբդիշո բար Բերիկա (մոտ 1250 - 1318 թթ.), Արևելքի ասորական եկեղեցու մետրոպոլիտ (1291-1318 թթ.), գրող, աստվածաբան.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Armenische Grammatik» (Հայերենի քերականությունը), Հայնրիխ Հյուբշման, Լայպցիգ, 1897, էջ 289
  2. Հրաչյա Աճառյան, Հայոց անձնանունների բառարան, հ. Ա, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1942, էջ 10 — 634 էջ։
  3. Ստեփանոսի Տարօնեցւոյ Ասողկան Պատմութիւն տիեզերական, երկրորդ տպագրութիւն, աշխատութեամբ Ստ. Մալխասեանցի, Ս. Պետերբուրգ, 1885, Գլուխ Բ.ա, էջ 76

Աղբյուրներ խմբագրել