Աբակավիր/Լամիվուդին

քիմիական միացություն

Աբակավիր/լամիվուդին, վաճառքային անվանումը՝ Կիվեքսա, դեղամիջոց, որն օգտագործվում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի բուժման համար[1]։ Այն Աբակավիրի և Լամիվուդինի ֆիքսված դեղաչափերի համակցումն է[1]։ Խորհուրդ է տրվում օգտագործել այլ հակառետրովիրուսային դեղամիջոցների հետ համատեղ[1]։ Այն նախընտրելի տարբերակ է երեխաների բուժման համար[2]։ Ընդունման ձևը՝ պեր օրալ կոճակներ[1]։

Աբակավիր/Լամիվուդին
Նույնացուցիչներ
CAS համար852337-16-7
PubChem CID5273759
CompTox Dashboard (EPA)

Հաճախ հանդիպող կողմնակի էֆեկտներն են քնկոտությունը, գլխացավը, դեպրեսիան, հոգնածության զգացողությունը, սրտխառնոցը, ցանը և ջերմությունը։ Լուրջ կողմնակի էֆեկտներ են հանդիսանում լակտատի բարձր քանակն արյան մեջ, ալերգիկ ռեակցիան և լյարդի մեծացումը[1]։ Խորհուրդ չի տրվում օգտագործել այն անձանց , ովքեր կրում են HLA-B*5701 գենը[1]։ Ազդեցությունը հղիության վրա ուսումնասիրված չէ[3]։ Լամիվուդինը և Աբակավիրը նուկլեոզիդային ինհիբիտորների հակադարձ տրանսկրիպտազներ են[1]։

Աբակավիր/լամիվուդինը օգտագործվել է բժշկության մեջ 2004 թվականին ԱՄՆ-ում[1]։ Այն Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնական դեղերի ցանկում է, որում ներառված են առողջապահության ոլորտում կիրառվող ամենաէֆեկտիվ և ապահով դեղորայքները։ Մեծածախ վաճառքի գինը զարգացող երկրներում տատանվում է 14.19-16.78$ -ի սահմանում մեկ ամսում ՝ ըստ 2014 թվականի տվյալների[4]։ Ըստ 2015 թվականի տվյալների, ԱՄՆ-ում մեկ ամսվա կուրսի արժեքը գերազանցում է 200 $ը[5]։

Հասարակություն և մշակույթ խմբագրել

Անվանումներ խմբագրել

Շատ երկրներներում վաճառվում է Կիվեքսա վաճառքային անվան տակ, իսկ ԱՄՆ-ում վաճառքային անվանում Էպիզկոմ է[6]։

Իրավական խնդիրներ խմբագրել

Teva Pharmaceuticals-ը և Lupine Ltd-ը ներկայացրեցին ՄԻԱՎ-ի բուժման նոր դեղամիջոցի սինթեզման դիմումներ (ANDAs)։ Օգտագործվել էր աբակավիրի, լամիվուդինի և ԱԶՏ տարբեր համակցություններ։ 2013 թ.-ին ԱՄՆ Դելավեր քաղաքի դատարանը հաստատեց արտոնագրի վավերությունը, ըստ որի դեղամիջոցը պարունակում էր Էպիզկոմ և Թիզիվիր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 «Abacavir and Lamivudine Tablets». Teva Pharmaceuticals USA. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 28-ին.
  2. The selection and use of essential medicines: Twentieth report of the WHO Expert Committee 2015 (including 19th WHO Model List of Essential Medicines and 5th WHO Model List of Essential Medicines for Children) (PDF). WHO. 2015. էջեր 45–46. ISBN 9789240694941. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  3. «Abacavir / lamivudine (Epzicom) Use During Pregnancy». www.drugs.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 4-ին.
  4. «Abacavir + Lamivudine». International Drug Price Indicator Guide. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 28-ին.
  5. Hamilton, Richart (2015). Tarascon Pocket Pharmacopoeia 2015 Deluxe Lab-Coat Edition. Jones & Bartlett Learning. էջ 59. ISBN 9781284057560.
  6. ViiV Healthcare: Kivexa Արխիվացված Դեկտեմբեր 7, 2009 Wayback Machine