ԱՄՆ (եռերգություն) (անգլ.՝ The U.S.A.) ամերիկացի գրող Ջոն Դոս Փասոսի երեք վեպերից կազմված շարք, որը ստեղծվել է Ռուսաստան կատարած ճանապարհորդությունից անմիջապես հետո և կոմունիզմի գաղափարներից հիասթափվելուց առաջ. «42-րդ զուգահեռը» (պատմվածքը գրված է 1930 թվականին), «1919» (գրված 1932 թվականին) և «Մեծ փողեր» (գրված 1936 թվականին): Բոլոր երեք աշխատանքները մեկ գրքում՝ «ԱՄՆ», առաջին անգամ տպագրվել է 1938 թվականի հունվարին՝ Harcourt-ի կողմից: Ըստ «Modern Library» հրատարակչության, այն ընդգրկված է XX դարում գրված անգլերեն լեզվով հարյուր լավագույն վեպերի ցանկում, որում այն ​​զբաղեցնում է 23-րդ տեղ[1]։

ԱՄՆ
անգլ.՝ U.S.A.
Dos Passos USA.jpg
ՀեղինակՋոն Դոս Փասոս
Տեսակվեպերի շարք, եռագրություն և գրավոր աշխատություն
Ժանրվեպ
Կազմված էThe 42nd Parallel?
Բնօրինակ լեզուանգլերեն
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
ՀրատարակիչModern Library?
ԳՄՍՀ1-883011-14-0
OCLC33819088

Առանձնահատկություն և բովանդականությունԽմբագրել

Վեպերից յուրաքանչյուրում գրողը նկարագրել է տարբեր ամերիկացիների պատմություններ, որոնց ճակատագրերը, այնուամենայնիվ, հատվում են սյուժեի զարգացման ընթացքում, ովքեր 20-րդ դարի առաջին կեսին փորձել են իրենց տեղը գտնել ամերիկյան հասարակության մեջ։ Մեջբերել է նաև կարճ կենսագրական պատմություններ երկրի հայտնի քաղաքացիների մասին, ինչպիսիք են Այսեդորա Դունկան կամ Ֆրեդերիկ Թեյլորը, երբեմն` իրենց գործունեության բացասական գնահատմամբ, երբեմն էլ դրական կամ չեզոք: Այս աշխատության մեջ Դոս Փասոսը ստեղծեց կոլաժների նման մի բան՝ հիմնված թերթի հրապարակումների և ժողովրդական երգերի վրա, տեղադրեց ինքնակենսագրական գլուխներ՝ գրված գիտակցության հոսքի եղանակով: Ընդհանուր առմամբ, եռագրության մեջ կարելի է առանձնացնել պատմվածքի չորս ձև: Չնայած «ԱՄՆ»-ում ակնհայտ հերոսի բացակայությանը, Եկատերինա Սալմանովայի խոսքերով «կարելի էր կռահել միայնակ տղամարդու կերպարը, որը օգնության և աջակցության կարիք ունենալով կորել էր այս խառնաշփոթ և անտարբեր աշխարհում»[2]:

Վեպերում մեծ ուշադրություն է դարձվում աշխատող դասակարգի` իրենց իրավունքների համար պայքարի հարցերին: «Մեծ փողեր»-ի էջերում նկարագրում է «Սակոյի և Վանզետիի գործը»[3]

«ԱՄՆ»-ի տեքստը մի քանի անգամ հարմարեցվել է ռադիոհաղորդումների համար[4]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «100 книг по версии Modern Library» (ռուսերեն)։ the-best-books.ru։ Արխիվացված է օրիգինալից 2018-02-04-ին։ Վերցված է 2018-02-14 
  2. «Романы Джона Дос Пассоса» (ռուսերեն)։ litresp.ru։ Վերցված է 2018-02-14 
  3. «Текст романа «Большие деньги» в русском переводе» (ռուսերեն)։ litresp.ru։ Վերցված է 2018-02-14 (չաշխատող հղում)
  4. Sackler Howard։ «42nd Parallel Radio Production, 1/6»։ SoundCloud։ Վերցված է 18 September 2014