ԱՄՆ Զինված ուժերի միջտեսակային հրամանատարություն

ԱՄՆ Զինված ուժերի միջտեսակային հրամանատարություն[1][2], կամ ԱՄՆ միացյալ զորքերի հրամանատարություն (անգլ.՝ United States Joint Forces Command, USJFCOM), ԱՄՆ Զինված ուժերի նախկին միասնական հրամանատարություն։ ԱՄՆ պաշտպանության նախարարության կազմում հրամանատարությունը պատասխանատու էր ԱՄՆ Զինված ուժերի արդիականացման համար։ Ստեղծվել է 1999 թվականին և դարձել է ԱՄՆ պաշտպանության նախարարության կազմում եղած տասը միասնական մարտական հրամանատարություններից մեկը։ Ի տարբերություն վեց տարածաշրջանային միասնական հրամանատարությունների, որոնք զբաղվում են ռազմական գործողությունների պլանավորմամբ և վարմամբ, միջտեսակային հրամանատարությունը (USJFCOM) ֆունկցիոնալ հրամանատարություն էր, կատարում էր ռազմական կառավարման խնդիրները և պատասխանատու էր ամբողջ աշխարհում զինվորականների ծառայության կազմակերպման համար։ Հրամանատարության գլխավոր խնդիրը ԱՄՆ Զինված ուժերի հնարավորությունների մոդիֆիկացումն էր։

ԱՄՆ Զինված ուժերի միջտեսակային հրամանատարություն
Ընդհանուր տեղեկություն
Տեսակunified combatant command?
Երկիր ԱՄՆ
ՏեղաբաշխումNaval Station Norfolk? և Նորֆոլկ
ՇրաբՆորֆոլկ, Վիրջինիա, ԱՄՆ
Ստեղծվեց1999
Լուծարվեցօգոստոսի 4, 2011
Կայքjfcom.mil(անգլ.)

ԱՄՆ Զինված ուժերի միջտեսակային հրամանատարության աջակցությամբ զորքերում ներդրվել են մի քանի խոշոր նախագծեր։ Այսպես, «Հրամանատարության և կառավարման միջուկը» նախագիծը (անգլ.՝ C2 (Command and Control) Core) ստեղծվել է բաց XML ստանդարտի հիման վրա հրամանների և տվյալների փոխանակման ստանդարտի մշակման համար։ Ծրագրի նպատակն էր աջակցել ազգային և կոալիցիոն զինված ուժերին տվյալների և տեղեկատվության մակարդակով համատեղ փոխգործակցության բարելավման ուղղությամբ։ «Ալֆա» նախագիծը միջտեսակային հրամանատարության վերլուծական խումբ է, ստեղծվել է «արդյունաբերության, գիտության և պաշտպանական համայնքի բարձր արդյունավետ նորարարությունների հայտնաբերման համար»։

ԱՄՆ Զինված ուժերի միջտեսակային հրամանատարության վերջին հրամանատարը բանակի գեներալ Ռեյմոնդ Թ. Օդիերոն է։ Ծախսերի կրճատման և գերակայությունների վերագնահատման մասին ԱՄՆ նախագահի կարգադրությամբ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը խորհուրդ է տվել լուծարել ԱՄՆ Զինված ուժերի միջտեսակային հրամանատարությունը և նրա գործառույթները հանձնել այլ մարտական հրամանատարություններին։ ԱՄՆ Զինված ուժերի Միջվիդային հրամանատարության պաշտոնական կազմալուծումը տեղի է ունեցել 2011 թվականի օգոստոսի 4-ին, իսկ նրա գործառույթները փոխանցվել են շտաբերի պետերի միացյալ կոմիտեի վարչությանը։

Պատմություն խմբագրել

ԱՄՆ Զինված ուժերի միջտեսակային հրամանատարությունը (USJFCOM) ստեղծվել է 1999 թվականին՝ ԱՄՆ Զինված ուժերի Ատլանտյան հրամանատարության վերանվանման արդյունքում, որն ստացել է նոր գործառույթներ՝ փորձարկումների և ուսուցման միջոցով ԱՄՆ Զինված ուժերի վերափոխման կառավարում։ Uslantcom-ի Ատլանտյան հրամանատարությունը գործել է 1947 թվականից մինչև 1993 թվականը, առաջին հերթին, որպես ԱՄՆ ռազմածովային նավատորմի հրամանատարություն:Նրա հիմնական խնդիրն էր պաշտպանել Ատլանտյան օվկիանոսի ծովային ուղիները խորհրդային սպառնալիքից։ Սառը պատերազմի ավարտից հետո՝ 1993 թվականին, վերակազմավորման արդյունքում հրամանատարությունը ստացել է նոր հապավում՝ USACOM, և վերահսկողություն է ստացել ԱՄՆ բանակի հրամանատարության և ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատարության նկատմամբ[3][4][5]։

2004 թվականի վերջին ԱՄՆ Զինված ուժերի միջտեսակային հրամանատարությունը դարձավ սովորական սպառազինությունների հիմնական «մատակարարը»։ Ամերիկայի Միացյալ Նահանգների գրեթե բոլոր զորատեսակները ենթարկվել են ԱՄՆ Զինված ուժերի միջտեսակային հրամանատարությանը[6]։

 
Noble Resolve նախագծի նշանը

2007 թվականին ԱՄՆ-ի զինված ուժերի միջտեսակային հրամանատարությունը սկսել է Noble Resolve-ի փորձարկումը՝ ծրագիր, որի նպատակն էր բարելավել զինվորականների և քաղաքացիական իշխանությունների համակարգումը ահաբեկիչների կողմից միջուկային զենքի կիրառման դեպքում։ Զորավարժություններին մասնակցել են զինված ուժերի միացյալ հրամանատարությունը, ռազմական ավիացիայի հրամանատարությունը և քաղաքացիական պաշտպանության շտաբը։ Այդ հաստատությունների ներկայացուցիչները համատեղ արձագանք են տվել միջուկային գրոհին, որի սցենարը կազմել էր համակարգիչը[7][8]։ Բացի այդ, ամեն տարի անցկացվել է «Empire Challenge» սպառազինությունների ցուցահանդես՝ նվիրված հետախուզության, դիտարկման և ռեկոնստրուկցիոն աշխատանքների միջոցների փոխգործակցությանը[9]։

Նպատակ խմբագրել

ԱՄՆ Զինված ուժերի միջտեսակային հրամանատարությունը միակ մարտական հրամանատարությունն էր, որի խնդիրը Միացյալ Նահանգների Զինված ուժերի հնարավորությունների մոդիֆիկացումն էր։ Այն կատարել է չորս հիմնական փոփոխություններ գործընթացում. Միացյալ համակարգի զարգացման և փորձարկումների հայեցակարգի մշակում, զորքերի տարբեր տեսակների համատեղ վարժանքների կազմակերպում, համատեղելիության և ինտեգրման հնարավորությունների զարգացում, որը առաջարկվել է ԱՄՆ նախագահի կողմից։ Այդ հայեցակարգի համաձայն՝ զինված ուժերի միջտեսակային հրամանատարությունը եղել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Զինված ուժերի «փոխակերպման (արդիականացման) լաբորատորիա» և կոչված է եղել բարելավել միացյալ հրամանատարության հնարավորությունները՝ ԱՄՆ նախագահի ռազմավարության իրականացման նպատակով։ ԱՄՆ-ի զինված ուժերի միջտեսակային հրամանատարությունը՝ USJFCOM-ը, մշակել է համատեղ օպերատիվ հայեցակարգեր, փորձարկել դրանք լուրջ իրավիճակներում, պատրաստել է մասնագետներ զորքերի տարբեր տեսակների կառավարման ոլորտում, թիրախային և տակտիկական խմբերի հրամանատարներ, առաջարկել է միջտեսակային փոխգործակցության լուծումներ բանակի, նավատորմի, ռազմաօդային ուժերի և ծովային հետևակայինների համար՝ նրանց մարտական հնարավորությունների ավելի լավ ինտեգրման համար[6]։

Լուծարում խմբագրել

2010 թվականի օգոստոսի 9-ին ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը հայտարարել էր, որ որպես բյուջեի խնայողության միջոց ԱՄՆ Զինված ուժերի միջտեսակային հրամանատարությունը պլանավորվում է լուծարել[10][11]։ Գեներալ Ռեյմոնդ Օդիերոն նշանակվել է ԱՄՆ Զինված ուժերի միջտեսակային հրամանատարության գործունեության դադարեցման պատասխանատու[6][12]։ 2011 թվականի հունվարի 6-ին ԱՄՆ Զինված ուժերի Միջվիդային հրամանատարության լուծարման ծրագիրը հայտնվել էր Բարաք Օբամայի պաշտոնական հուշագրում[13]։ 2011 թվականի օգոստոսի 4-ին ԱՄՆ Զինված ուժերի միջտեսակային հրամանատարությունը իջեցրել է իր դրոշը[14] և պաշտոնապես լուծարվել 2011 թվականի օգոստոսի 31-ին։

Նախկին հրամանատարներ խմբագրել

 
Գեներալ Ջեյմս Մեթիս
 
Գեներալ Ռեյմոնդ Օդիերնո

Տարբեր տարիներին ԱՄՆ Զինված ուժերի միջտեսակային հրամանատարության հրամանատարները եղել են[6][15].

  • ծովակալ Հարոլդ Հեման, ԱՄՆ ՌԾՈՒ (1999-2000 թվականներ)
  • գեներալ Ուիլյամ Կերնան, ԱՄՆ Բանակ (2000-2002 թվականներ)
  • Ադմիրալ Էդմունդ Ջիամբաստիանի, ԱՄՆ ՌԾՈՒ (2002-2005 թվականներ)
  • գեներալ Լանս Սմիթ, ԱՄՆ ՌՕՈՒ (2005-2007 թվականներ)
  • գեներալ Ջեյմս Մեթիս, ԱՄՆ ծովային կորպուս (2007-2010 թվականներ)
  • գեներալ-լեյտենանտ Քեյթ Հուբեր, ԱՄՆ Բանակ (2010 թվական)
  • գեներալ Ռեյմոնդ Օդիերոն, ԱՄՆ Բանակ (2010-2011 թվականներ)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Экономия на упреждение // Эксперт : журнал. — Группа «Эксперт», 16 августа 2010. — № 32 (716). — ISSN 1812-1896.
  2. Craig Whitlock, Karen DeYoung (2012 թ․ հուլիսի 5). «Северные маршруты являются ключевыми для выхода США из Афганистана». Inosmi.ru. The Washington Post. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 28-ին.
  3. «USACOM will assign joint forces, run joint training. (reconstituted U.S. Atlantic Command)» (անգլերեն). Defense Daily. 1993 թ․ հոկտեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 19-ին.
  4. U.S. Atlantic Command challenging role in the evolution of joint military capabilities: report to congressional committees. — DIANE Publishing. — ISBN 1428974814, 9781428974814
  5. Ronald H. Cole The History of the Unified Command Plan 1946-1993. — DIANE Publishing. — 157 с.
  6. 6,0 6,1 6,2 6,3 «U.S. Joint Forces Command assumed the role of primary conventional force provider» (անգլերեն). U. S. Aircraft Carrier Deployment History. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 20-ին.
  7. Sharon Anderson Noble Resolve(անգլ.) // CHIPS, official U.S. Navy website. — United States Navy, July-September 2007. — ISSN 2154-1779. Архивировано из первоисточника 6 Հոկտեմբերի 2014.
  8. «Буш готовит ядерную атаку на США». Mignews. 2007 թ․ օգոստոսի 21. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 20-ին.
  9. Scott R. Gourley (2011 թ․ ապրիլի 28). «Empire Challenge» (անգլերեն). The Year in Defense. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 20-ին.
  10. Anne Flaherty, Anne Gearan (2010 թ․ օգոստոսի 9). «Pentagon belt-tightening will cut jobs» (անգլերեն). Associated Press. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 21-ին.
  11. Tilghman, Andrew (2010 թ․ օգոստոսի 9). «Gates to kill JFCOM, cut general officer billets» (անգլերեն). Marine Corps Times[en]. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 21-ին.
  12. Kevin Baron (2010 թ․ օգոստոսի 10). «With JFCOM closure, what then for Odierno?» (անգլերեն). Stars and Stripes. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 21-ին.
  13. Obama, Barack (2011 թ․ հունվարի 6). «Presidential Memorandum – Disestablishment of United States Joint Forces Command» (անգլերեն). White House Press Office. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 21-ին.
  14. Garamone, Jim (2011 թ․ օգոստոսի 4). «Joint Forces Command Cases Its Colors» (անգլերեն). American Forces Press Service via Defense.gov. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 21-ին.
  15. William H. McMichael (2011 թ․ օգոստոսի 4). «Ceremony marks end of Joint Forces Command» (անգլերեն). www.armytimes.com. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 27-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել