«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» («ՀԱՓԿ») ՊՈԱԿ, Հայաստանի Հանրապետության ականազերծման գործողությունների ազգային մարմին (ԱԳԱՄ) 2014 թվականի ապրիլի 23-ի ՀՀ կառավարության որոշման համաձայն[1]։ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի հիմնադիրը ՀՀ կառավարությունն է[2]։ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրականացում, կանոնակարգում, կառավարում ու համակարգում է հակաականային գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում։

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ
ՏեսակՊետական ոչ առևտրային կազմակերպություն
ՀապավումՀԱՓԿ
Հիմնադրված2011 թվականի փետրվարի 17
Իրավ. կարգավիճակգործող
Կայքchde.am

Պատմություն խմբագրել

Դեռևս 1988-1994 թվականների հայ-ադրբեջանական հակամարտությունից հետո Հայաստանի սահմանամերձ տարածքներն աղտոտվեցին ականներով և չպայթած զինամթերքով։ 2011 թվականի փետրվարի 17-ին ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվեց «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը։

Նպատակներ խմբագրել

Հակաականային գործունեությունը գործողությունների համալիր է, որը նպատակ ունի նվազեցնելու ականների և պատերազմի պայթուցիկ մնացորդների (ՊՊՄ) տարածման սոցիալական, տնտեսական և բնապահպանական վտանգավոր ազդեցությունը մարդու և հասարակության կենսագոյության նկատմամբ, ականների և ՊՊՄ-ների ռիսկերը հասցնել այնպիսի նվազագույն մակարդակի, որը մարդուն հնարավորություն կտա ապրել անվտանգ պայմաններում։ Հակաականային գործողությունների ռազմավարության մշակումը, կանոնակարգումը, կառավարումը, համակարգումը և որակի վերահսկողությունն իրականացվում են Ականազերծման գործողությունների ազգային մարմնի՝ «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ի կողմից։ Միջազգային և ազգային չափորոշիչների համաձայն, հակաականային գործունեությունը բաղկացած է գործողությունների հետևյալ բաղադրիչներից`

  • հումանիտար ականազերծում՝ վտանգավոր տարածքների հետազոտություն, քարտեզագրում, նշագրում, ականների և պայթուցիկ զինամթերքի հայտնաբերում ու ոչնչացում,
  • պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկում (ՊԶՎԻ),
  • աջակցություն ականներից տուժածներին (տվյալների հավաքագրում։ «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ի տվյալների բազայի առկայությունը հնարավորություն է ընձեռում հնարավոր միջազգային դոնորական աջակցությունն առավել հասցեավորված և նպատակային ուղղել ականների և չպայթած զինամթերքի պայթյուններից տուժածներին)
  • ժամկետանց ռեզերվների ոչնչացում,
  • հակահետևակային և հակահրասայլային ականների կիրառման դեմ ուղղված քարոզչություն։

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը տրամադրում է նաև Հայաստանի Հանրապետությունից արտահանվող և Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրվող ապրանքների ռազմական նշանակության պատկանելության հարցի վերաբերյալ անվճար հիմունքներով և միայն համապատասխան պետական մարմինների հարցման հիման վրա փորձագիտական եզրակացություն[3]։

Միջազգային համագործակցություն խմբագրել

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը համագործակցում է ՀՀ-ում և ՀՀ սահմաններից դուրս գործող հակաականային գործունեության ոլորտում ներգրավված միջազգային կազմակերպությունների և ազգային մարմինների հետ։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել