«Ժողովրդի հիշողություն» հուշահամալիր

«Halk hakydasy» հուշահամալիրԺողովրդական հիշողություն»[1]), Գյոկտեպեի ճակատամարտում, 1941-1945 թվականների Հայրենական պատերազմում, ինչպես նաև 1948 թվականին Աշխաբադում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր։ Հուշարձանը տեղակայված է Աշխաբադի հարավ-արևմտյան մասում[2]։


Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Շինարարությունը սկսվել է 2012 թվականի սեպտեմբերին թուրքական Պոլիմեքս ընկերության կողմից[3][4][5]։ Հոկտեմբերի 5-ին հուշահամալիրին տրվել է «Halk hakydasy» պաշտոնական անվանումը[6]։ Հուշահամալիրը բացվել է 2014 թվականի հոկտեմբերի 6-ին՝ Հիշատակի օրը, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի մասնակցությամբ[7]։ 2020 թվականի մայիսի 9-ին Հուշահամալիրի դիմացի հրապարակում տեղի է ունեցել անկախ Թուրքմենստանի պատմության մեջ առաջին շքերթը՝ ի պատիվ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի։

Ճարտարապետական համալիր խմբագրել

Հուշահամալիրը զբաղեցնում է 650 հազար քառակուսի մետր տարածք։ Այն ունի 916 մետր երկարություն և 626 մետր լայնություն։ Համալիրը ներառում է 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի պատվին կանգնեցված հուշարձանը, ինչպես նաև Գեոկտեպեի ճակատամարտում զոհված հերոսների և 1948 թվականի Աշխաբադի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձաններ։ Կառուցվել է նաև թանգարան, առանձին շենք է հատկացվել մուսուլմանական սադակա ծիսակատարության անցկացման նպատակով։ Հուշարձանների մոտ կառուցվել են շատրվաններ, սիզամարգեր և ծաղկանոցներ, արահետներ, տեղադրվել են դեկորատիվ լամպեր և նստարաններ։ Գիշերը համալիրը լուսավորվում է լուսարձակներով։

«Ruhy tagzym» հուշարձան խմբագրել

«Ruhy tagzym» հուշարձանը նվիրված է Աշխաբադի երկրաշարժի զոհերի հիշատակին։ 10 մետր բարձրությամբ բրոնզե քանդակը տեղադրված է մարմարե երեսպատված ստիլոբատի վրա, իսկ հուշարձանի ընդհանուր բարձրությունը կազմում է 24 մետր։ Նախագահ Սափարմուրատ Նիյազովի նախաձեռնությամբ մինչև 2012 թվականը Աշխաբադի կենտրոնական հրապարակում կանգնեցված հուշարձանը՝ հզոր ցլի տեսքով պահում է ճեղքված երկիրն իր եղջյուրների վրա[8]։ Հուշարձանի նախագծման հիմքում ընկած է հին լեգենդը ֆանտաստիկ ցուլի մասին։ Ցուլը եղջյուրների վրա պահում է երկիրը, որի վրա մահացածների մարմիններն են, իսկ մի կին ձեռքի հուսահատ շարժումով փրկում է նորածնին, և նրան բարձրացնում քաղաքի ավերակների վրա[7]։

«Baky şöhrat» հուշարձան խմբագրել

1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում և հայրենիքի համար մղված այլ մարտերում զոհվածներին նվիրված հուշարձան է։ Մինչև 2014 թվականը այն կոչվել է «Հավերժական կրակ» և գտնվել է Աշխաբադի կենտրոնում, այնուհետև այն ապամոնտաժվել է պուրակային գոտու վերակառուցման շրջանակներում։ Նոր հուշարձանը զգալիորեն տարբերվում է նախորդից. բացվող ծաղիկ հիշեցնող 27 մետրանոց չորս կոթողների փոխարեն կառուցվել են այլ ձևի հինգ կոթողներ ութաթև աստղի հիմքով։ Ապամոնտաժված հուշարձանը բացվել է 1970 թվականին՝ Հաղթանակի 25-ամյակի առթիվ, և երկար ժամանակ հանդիսացել է Աշխաբադի ամենանշանավոր կառույցներից մեկը[9]։

«Milletiň ogullary» հուշարձան խմբագրել

Հուշարձանը պատկերում է Մորը և նրա որդիներին` խոնարհված գլուխներով, ի նշան երկրպագության։ Մինչ 2014 թվականը հուշարձանը գտնվել է Աշխաբադի կենտրոնում։

«Watan mukaddesligi» թանգարան խմբագրել

Թանգարանն ունի երկու բաժին` «Ýer titreme muzeýi» և «Sowes muzeýi»: Գեոկթեփեի ամրոցի պաշտպանների հիշատակին նվիրված դահլիճում տեղադրված է ամրոցի մակետը, իսկական սառը զենքեր և հրազեն, ճակատամարտի մասնակիցների հագուստ և ռազմական տեխնիկա, արխիվային փաստաթղթեր և լուսանկարչական նյութեր, Գեոկթեփեի ճակատամարտի դիոռաման։ 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի ռազմաճակատներում զոհված թուրքմեններին նվիրված դահլիճում ցուցադրվում է թուրքմեն գեղանկարիչների, գծանկարիչների, քանդակագործների և խեցեգործների աշխատանքներ։ Առանձին ցուցասրահում վերակառուցվում է Աշխաբադի երկրաշարժի նկարը, ներկայացվում են վավերագրական տարեգրության լուսանկարներ և ցուցանմուշներ[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Посещение Мемориального комплекса «Народная память» Արխիվացված 2014-12-11 Wayback Machine
  2. Президент Туркменистана принял участие в открытии мемориального комплекса и траурных мероприятиях Дня памяти
  3. Завершается строительство грандиозного мемориального комплекса в Ашхабаде
  4. Турецкая «Полимекс» планирует построить мемориальный комплекс в Ашхабаде
  5. Президент Туркменистана проинспектировал ход строительства в Ашхабаде ряда объектов
  6. «УКАЗ ПРЕЗИДЕНТА ТУРКМЕНИСТАНА». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 14-ին.
  7. 7,0 7,1 7,2 «Президент Туркменистана принял участие в открытии Мемориального комплекса и поминальной церемонии по случаю Дня памяти». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 14-ին.
  8. «Ашхабадский монумент памяти погибших в результате землетрясения 1948 года меняет место расположения». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 13-ին.
  9. «Монумент «Вечный огонь» перенесен в новый Мемориальный комплекс». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 13-ին.

Արտաքին հղումներ խմբագրել