Wikiwand, ծրագրային ինտերֆեյս, որը մշակվել է Վիքիպեդիայի հոդվածները դիտելու համար[1]։ Այն հասանելի է մի քանի հայտնի դիտարկիչներում՝ որպես անվճար բրաուզերի ընդլայնում կամ բջջային հավելված։

Wikiwand
WikiWand
Изображение логотипа
wikiwand.com(անգլ.)
ԿարգախոսGood old Wikipedia gets a great new look
Տեսակծրագրային ապահովում և կայք
ԼեզուԱնգլերեն
ՀեղինակԼիոր Գրոսմեն
Իլան Լևին
Բացված2013
Փակված2013
 Wikiwand Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Wikiwand-ը (սկզբնապես՝ WikiWand) հիմնադրվել է 2013 թվականին՝ Լիոր Գրոսմենի և Իլան Լևինի կողմից[2]։ Պաշտոնապես գործարկվել է 2014 թվականի օգոստոսին։ Ինտերֆեյսը հնարավորություն է տալիս ընթերցել հոդվածներն ավելի պարզ և գեղեցիկ դասավորվածությամբ։ Այն ներառում է հղումների նախադիտում և ավելի զարգացած պատկերասրահ[3]։ Բովանդակությունն անընդհատ ցուցադրվում է էջի ձախ կողմում[4]։ Գրոսմենը նշում է.

  Մեզ համար անիմաստ էր այն, որ աշխարհում հինգերորդ ամենատարածված վեբկայքն (որն օգտագործում է կես միլիարդ մարդ) ունի ինտերֆեյս, որը չի թարմացվել ավելի քան մեկ տասնամյակ։ Մենք կարծում էինք, որ Վիքիպեդիայի ինտերֆեյսը անկարգ վիճակում է և դժվար ընթեռնելի[5]։  

Հասանելիություն խմբագրել

Ինտերֆեյսը հասանելի է Գուգլ Քրոմով, Սաֆարիով (Սաֆարի տարբերակը հասանելի չէ ներբեռնման համար) և Mozilla Firefox-ով։ Այն հասանելի է նաև Wikiwand կայքում։ 2015 թվականի մարտին Wikiwand-ը թողարկեց iOS հավելված՝ iPhone-ի և IPad-ի համար։

Ֆինանսավորում խմբագրել

Wikiwand-ը 600.000 դոլար ստացավ ինտերֆեյսի զարգացման համար։ Այն հայտարարեց, որ մտադիր է եկամտի 30 %-ը նվիրաբերել Վիքիմեդիա Հիմնադրամին[6]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. [«Wikiwand-ը Վիքիպեդիային տալիս է ավելի պարզ դասավորություն, որն ավելի հարմար է ընթերցանության համար (անգլ.)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 26-ին. Wikiwand-ը Վիքիպեդիային տալիս է ավելի պարզ դասավորություն, որն ավելի հարմար է ընթերցանության համար (անգլ.)]
  2. Wikiwand: Հիմնադիրներ
  3. Wikiwand՝ Վիքիպեդիայի ինտերֆեյսի արդիականացված տարբերակ
  4. Wikiwand-ը դարձնում է Վիքիպեդիան ավելի գեղեցիկ
  5. Վիքիպեդիայի նոր ինտերֆեյսը
  6. Wikiwand-ի մասին

Արտաքին հղումներ խմբագրել