Սաֆարին վեբ-բրաուզեր է որի թողարկողն է Apple ընկերությունը դեռևս 2003 թ.։ Այն աշխատում է ՎեբԿիթ միջուկով, և հասանելի է Վինդոուզ, ՕԷս Տաս (Մակ ՕՍ), Լինուքս օպերացիոն համակարգերի համար։ Օգտվողների քանակով հաստատուն զբաղեցնում է չորրորդ տեղը (շուկայական բաժինը 2015 թվականի հոկտեմբերին - 8,99 %)[3]: Հայաստանում դիտարկիչն այնքան էլ տարածված չէ. 2015 թվականի հոկտեմբերի դրությամբ այն գրավում էր 6-րդ հորիզոնականը՝ 2,81 % օգտվողներով[4]

Սաֆարի (դիտարկիչ)
Изображение логотипа
Տեսակդիտարկիչ
Նախագծումը՝Էփլ
Գրված է՝C++[1], C[1], Ասսեմբլեր լեզու[1] և Objective-C[1]
ՕՀմաքՕՍ[2], iOS, iPadOS և Windows
ՇարժիչWebKit
Լույս տեսավ՝հունվարի 7, 2003
Կարդագող ֆայլերի ֆորմատSafari Cookies?
Ստեղծվող ֆայլերի ֆորմատSafari Cookies?
Զարգացման կարգավիճակակտիվ
Անվանված էsafari?
Կայքapple.com/safari/(անգլ.)
 Safari (web browser) Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Սաֆարին հիմնվել է բրաուզերային շարժիչի ազատ տարածում ունեցող WebKit կոդի հիման վրա։ Տվյալ դիտարկիչը ստեղծվեց, երբ OS X-ի համար Ինտերնետ Էքսպլորերի մշակման Apple-ի և Մայքրոսոֆթի պայմանագիրը մոտենում էր ավարտին։ Սաֆարիի հայտնվելուն պես Internet Explorer for Mac-ի վրա աշխատանքները դադարեցվեցին։

Սաֆարին մաքՕՍի համար խմբագրել

  • Առաջին անգամ Սաֆարին ներառվեց Mac OS X 10.3 Panther կազմում և դարձավ միակ առաքվող դիտարկիչը Mac OS X 10.4 Tiger-ում։
  • Mac OS X 10.6 Snow Leopard տարբերակում Սաֆարի 4 դիտարկիչը դարձավ 64-բիթանոց (ինչպես համակարգային շատ հավելվածներ)[5]։

Ծանոթագրություններ խմբագրել