«Weathering with You» (ճապ.՝ 天気の子|Տենկի նո կո, Եղանակի երեխան), անիմե ֆիլմ, որի սցենարի հեղինակը և ռեժիսորը Մակոտո Շինկայն է։ Ֆիլմի հովանավոր է հանդիսացել ճապոնական CoMix Wave Films ընկերությունը։ Ֆիլմի ցուցադրումը տեղի է ունեցել 2019 թվականի հուլիսի 19-ին։ Գլխավոր հերոսների ձայների կրկնօրինակումները կատարել են Կոտարո Դայգոն և Նանա Մորին։ Ֆիլմի վրա աշխատանքներ են կատարել նաև Ացուսի Տամուրան և Հիրոսի Տակիգուտան[1][2][3]։ Ֆիլմի կոմպոզիտորներ են հանդիսանում ճապոնական «RADWIMPS» ռոք խմբի անդամները[4]։

Եղանակի երեխան
Weathering with You
ԺանրՌոմանտիկա
դրամա
Արկածային
Միստիկա
ԵրկիրՃապոնիա Ճապոնիա
Թվական2019 թվական
Պրեմիերա19 հուլիսի 2019
ԼեզուՃապոներեն
ՌեժիսորՄակոտո Շինկայ
ՊրոդյուսերԿոիտիրո Իտո, Նորիտակա Կավագուչի, Գենկի Կավամուրա
Սցենարիստ(ներ)Մակոտո Շինկայ
ՕպերատորՄակոտո Շինկայ
ԵրաժշտությունRADWIMPS
ՄոնտաժՄակոտո Շինկայ
ԸնկերությունCoMix Wave Films
Տևողություն112 րոպե
ԿայքՊաշտոնական կայքէջ
Ֆիլմի թողարկում «Եղանակի երեխան» (բնօրինակ անվանում — Weathering with You)

Սյուժե խմբագրել

Ավագ դպրոցի աշակերտ Հոտակա Մորիսիման Տոկիո է գալիս է հեռավոր փոքրիկ կղզուց։ Տոկիոյում նա միանգամից բախվում է խնդիրների հետ։ Նա քաղաքում ապրում է առանձնացված կյանքով։ Շուտով նրան հաջողվում է որպես թերթի խմբագիր աշխատանքի ընդունվել տպարանում։ Նա պետք է գրեր գերբնական երևույթների մասին։ Այն պահից, երբ նա սկսում է զբաղվել իր պարտականություններով, օրումեջ անձրև է գալիս։ Աշխատանքային քաղաքի խառնաշփոթի մեջ նա հանդիպում է կենսուրախ է և ուժեղ մի աղջկա, որի անունն է Հինա Ամանո։ Հինան ելնելով մի շարք հանգամանքներց ապրում էր իր փոքր եղբոր հետ։ Բացի դրանից աղջիկն ուներ մի ուշագրավ ունակություն՝ նա կարողանում էր կանգնեցնել անձրևը և հեռացնել ամպերը։

Հերոսներ խմբագրել

  • Հոտակա Մորիսմա (ճապ.՝ 森嶋 帆高 Մորիսմա Հոտակա) — ավագ դպրոցի աշակերտ, որը եկել էր Տոկիո հեռավոր փոքրիկ կղզուց և ընդունվել է աշխատանքի գերբնական երևույթների մասին գրող թերթում;
հնչունավորման դերասան՝ Կոտարո Դայգո։
  • Հինա Ամանո (ճապ.՝ 天野 陽菜 Ամանո Հինա)[5] — կենսուրախ և ուժեղ աղջիկ, որն ապրում էր փոքր եղբոր հետ։ Օժտված էր եղանակի վրա ազդելու ունակությամբ։
հնչունավորման դերասան՝ Նանա Մորի։

Ստեղծողներ խմբագրել

  • Բնօրինակի հեղինակ, ռեժիսոր և սցենարիստ` Մակոտո Շինկայ
  • Կերպարների դիզայներ` Մասայոսի Տանակա
  • Բեմադրող-նկարիչ` Ացուսի Տամուրա
  • Գեղարվեստական ղեկավար` Հիրոսի Տակիգուտի
  • Արտադրությունը` CoMix Wave Films

Ստեղծում խմբագրել

2018 թվականի օգոստոսի 2-ին Մակոտո Շինկայը հայտարարել է, որ նա զբաղված է մի լիամետրաժ ֆիլմի ստեղծմամբ, որի պրեմիերան տեղի կունենա 2019 թվականի հուլիսի 19-ին[6]։

Ցուցադրություն խմբագրել

Ֆիլմի ցուցադրման մասին պաշտոնապես հայտարարվել է 2018 թվականի դեկտեմբերի 13-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ Ֆիլմի ցուցադրությունը պլանավորված է 2019 թվականի հուլիսի 19-ին[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Chapman, Paul (2018 թ․ դեկտեմբերի 13). «'Tenki no Ko: Weathering With You' Theatrical Anime Film Unveils Cast, Staff, Key Visual for New Makoto Shinkai Film». Crunchyroll (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 1-ին.
  2. 2,0 2,1 Blair, Gavin J. (2018 թ․ դեկտեմբերի 14). «'Your Name' Director Makoto Shinkai Announces New Anime Feature». The Hollywood Reporter (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 1-ին.
  3. Schilling, Mark (2018 թ․ դեկտեմբերի 18). «'Your Name' Director Makoto Shinkai Readies 'Weathering'». Variety (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 1-ին.
  4. Komatsu, Mikikazu. (2019 թ․ ապրիլի 10). «Weathering With You Film's Teaser Trailer Introduces Rainy World Visuals, Theme Song by RADWIMPS». Crunchyroll (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 10-ին.
  5. Tenki no Ko — MyAnimeList.net
  6. Valdez, Nick (2018 թ․ օգոստոսի 3). «'Your Name' Director Teases Next Film». ComicBook.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Weathering with You» հոդվածին։