Սեյու (ճապ.՝ 声優, ճապ.՝ 声の俳優 բառից, որը նշանակում է հնչունավորման դերասան) հնչունավորման ճապոնական դերասաններ։ Սեյուն հիմնականում հնչունավորում է անիմեի, վիդեոխաղերի, արտասահմանյան ֆիլմերի, ինչպես նաև ռադիոյի դերեր։ Ճապոնիայում գոյություն ունի հատուկ արդյունաբերական ճյուղ, որը ձևավորում և նախապատրաստում է սեյուներ[1]։

Սեյու Մարիա Յամամոտոն, 2005 թ.

Որոշ հնչյունավորողներ, մասնավորապես կին հնչյունավորողներ, անգամ իրենց ֆան-ակումբներն ունեն։ Շատ երկրպագուներ կարող են նայել ինչ-որ հնչյունավորված շոու միայն իրենց սիրելի հնչյունավորողին լսելու համար։ Շատ ճապոնացի հնչյունավորողներ հնչյունավորման ասպարեզում հայտնի դառնալուց հետո դարձել են երգիչներ, իսկ ոմանք` ֆիլմերի, սերիալների դերասաններ։

Ճապոնիայում գործում է ավելի քան 130 հնչյունավորման դպրոց։ Որոշ հեռուստաընկերություններ և տաղանդներ բացահայտող գործակալություններ ունեն իրենց սեփական հնչյունավորողներին։ Ճապոնիայում կան նույնիսկ ամսագրեր, որոնք նվիրված են հենց հնչյունավորմանը. դրանցից ամենաերկար տպագրվողը “Voice Animage”-ն է։

Անգլերեն կերպարի ձայն տերմինը սկսել է օգտագործվել 1980-ականներից ճապոնական Animec և Newtype անիմե-ամսագրերի կողմից այն հնչյունավորողների համար, որոնք կապված են որևէ հատուկ անիմեի կամ էլ վիդեո-խաղի հնչյունավորման հետ։ Իսկ ճապոնական սեյու տերմինը հիմնականում օգտագործվում է ճապոներեն հնչյունավորված անիմեի ու խաղերի անգլիախոս երկրպագուների շրջանում։

Ի սկզբանե հչունավորումն ու ձայնադրումը այն դերասանների մենաշնորհն էր, որոնք միայն իրենց ձայնն էին օգտագործում։ Այդ աշխատանքի ընթացքում նրանք կոչվում են «հնչյունավորող դերասաններ» (ճապ.՝ 声の俳優 քոէ նո հայյու): Կարճության համար վերցվեցին գրելաձևի առաջին ու վերջին կանջիները միայն, և բառը սկսեց կարդացվել սեյու։ Չնայած տերմինը հայտվեց հնչյունավորման «պայթյունից» հետո, այն տարածվեց ամբողջ աշխարհով։

Սեյուների ավագ սերնդի ներկայացուցիչները տերմինը չեն ընդունում, քանի որ «իրենց ժամանակներում» այն լրիվ ուրիշ իմաստ ուներ։

Հնչյունավորող դերասան Չիկաո Օցուկան Animage-ի հատուկ թողարկման մեջ հետևյալն է ասել. «Մենք դերասաններ ենք։ Չնայած հնչունավորումը միայն մեր ձայնն է պահանջում, մենք շարունակում ենք դերասաններ լինել։ Դրա համար էլ սխալ է մեզ զուտ սեյուի տեղ դնելը, այնպես չէ՞»: Նա դեմ էր սեյուներին ու դերասաններին տարանջատելուն. սա կվերաբերեր այնպիսի հնչունավորման վարպետներին, ինչպես, օրինակ, Գենզո Վաքայաման, որ երբեք թատրոն ոտք չեն դրել։

Անիմեի շատ արագ տարածումը ամբողջ աշխարհում պատրաստեց դերասանների նոր սերունդ, որ ցանկանում էին հենց հնչունավորմամբ զբաղվել։

Մշակութային ազդեցությունը խմբագրել

Ի տարբերություն մյուս բոլոր երկրների, որտեղ անիմացիոն ֆիլմերի հնչունավորման համար հրավիրում են թատրոնի դերասանների, Ճապոնիայում հնչունավորման դերասանը առանձին մասնագիտություն է՝ իր նրբություններով։ Գոյություն ունեն սեյուների պատրաստման հատուկ դասընթացներ, որոնց հաճախելը բարձր մրցակցության պատճառով այնքան էլ հեշտ չէ[1]։ Դասընթացների ընթացքում ապագա սեյուին սովորեցնում են հմտորեն կիրառել իր ձայնը՝ այն փոփոխել՝ կախված կերպարի տարիքից, սեռից և տրամադրությունից։ Աշակերտներին, այս ամենից բացի, սովորեցնում եմ երգել։ Ուսուցանման ծրագիրը, այդ ձևով, իրենից ներկայացնում է դերասանական և վոկալային մասնագիտական դասերի համախումբ։

Սեյուների մեծամասնությունը կանայք են, քանի որ կանացի ձայների պահանջարկը ավելի բարձր է. նրանք բացի կանացի դերերից հնչունավորում են նաև մանկական և երբեմն դեռահաս տղաների դերեր[1]։

Շատ սեյուներ, անիմեյի հնունավորումից բացի, միաժամանակ հաջողությունների են հասնում էստրադային ոլորտում, խաղում են ռադիոներկայացումներում, վարում հեռուստա- և ռադիոհաղորդումներ, հնչունավորում ֆիլմեր։ Հենց միայն անիմեի հնչունավորումը բավականաչափ շահույթ չի բերում։ [2]

Սեյուների (մասնավորապես գլխավոր դերակատարբերի) մասնակցությունը որևէ անիմե- սերիալում հաճախ չի ավարտվում նրանց՝ այդ անիմեում կերպարների հնչունավորմամբ։ Հեռուստասերիալից հետո կարող են լույս տեսնել DVD-ով հավելյալ բոնուսային սերիաներ կամ առանձին OVA-ներ։ Անիմեի ցուցադրության հետ զուգահեռ կամ դրանից հետո հեռուստատեսությամբ կարող են ցուցադրվել ինտերնետ-ռադիո հաղորդումներ, որոնց մասնակցում են գլխավոր դերերը կատարող սեյուները (բայց արդեն իրենց անունից, այլ ոչ իրենց կերպարի)։ Ըստ անիմեի սյուժեի կարող են ստեղծվել համակարգչային խաղեր և/կամ ձայնագրվել Drama CD, ինչի համար հաճախ (բայց ոչ միշտ) հնչունավորման համար հրավիրվում են նույն սեյուները, ինչ անիմեում։ Բացի այդ, անիմեի դուրս գալուց հետո սովորաբար լույս են տեսնում դրանց երաժշտական կոմպոզիցիաներով (OST) CD-ներ և հաճախ նույնիսկ հավելյալ ստեղծագործություններով, օրինակ կերպարների երգերով (դա կոչվում է Character CD), որտեղ այդ երգերը կատարում են համապատասխան դերակատար սեյուները[3][4]։

Երբեմն սեյուները կատարում են նաև անիմեի բացող և/կամ փակող երաժշտական կոմպոզիցիաները։ Նրանք կարող են այդպիսի երգերը կատարել միայնակ կամ երգերի կատարման համար ժամանակավորապես կազմել փոփ-խմբեր (կոչվում են սեյու-յունիթներ)։ Սա արվում է նաև սերիալների հավելյալ գովազդի համար։ Օրինակի համար կարելի հիշել «DoCo» խումբը, որը կազմված էր «Ռանմա ½» հչունավորող դերասանուհիներից։

Կարող է հարց առաջանալ, թե ինչպե՞ս սեյու դառնալ։ Աչքի անցկացնելով այսօրվա հնչյունավորողների գործերը` կարելի է նկատել, որ նրանց մեծամասնությունը հայտնի դարձավ՝ սկսելով այս 5 սկզբնակետերից մեկից։

Դրամատիկ թատերախմբի ներկայացում խմբագրել

Պատրաստված լինելով ներկայացնելու դրամատիկ թատերախմբեր` նրանք մասնագիտանում էին ձայնային կատարում պահանջող դերերում, մասնավորապես` ռադիո-դրամա խաղալիս։ Tokyo Broadcasting Drama Troupe-ի նախկին անդամներից են Րյո Կուրոսավան, Կազուե Տակահաշին, Մասատո Յամանոչին, Հիսաշի Կացուտան, Աքիրա Նագոյան և Կիյոշի Կավակաբոն։

Մասնավոր ձևով հիմնված դրամատիկ թատերախմբից եկող հնչյունավորող դերասաններից են Թորու Օհիրանու Տադաշի Նակամուրան Տոկիոյի Հանրային Ռադիոյի Դրամա Խմբից (ճապ.՝ ラジオ東京放送劇団 Րաջիո Տոկյո Հոուսո Գեքիդան), Ջունպեյ Տակիգուչին, Նոբուո Տանական, Մարիկո Մուկայը։

Տեղական հեռարձակող կայանները նույնպես օգնել են բազմաթիվ հնչյունավորող դերասանների իրենց կարիերայի վաղ փուլերում, մինչև որ հեռուստացույցի դարն ու արտասահմանյան դրամատիկ սերիալների առաջացումն իրենց վրա կենտրոնացրին հնչյունավորող գործակալություններին Տոկիոյի տարածքում։ Օրինակները ներառում են վերը նշված Գենձո Վակայամային NHK-ի Սապպորո Հանրային Դրամա Խմբից (ճապ.՝ 札幌放送劇団 Սապպորո Հոուսո Գեքիդան), Քենջի Ուցումին NHK-ի Քյուշուի Հանրային Դրամա Խմբից (ճապ.՝ 九州放送劇団 Քյուշու Հոուսո Գեքիդան) և Ջոջի Յանամին RKB-ի Մայնիչիի Հանրային Դրամա Խմբից (ճապ.՝ 毎日放送劇団 Մայնիչի Հոուսո Գեքիդան):

Մանուկ հասակում դերասանությամբ զբաղվել խմբագրել

Որոշ հչjունավորողներ միջին տարիքի երեխաներ են, որոնք միացել են երիտասարդական թատերական ընկերությունների (Himawari Company, Komadori Group) և կատարելագործում են իրենց կարողությունները նրանց օգնությամբ, հետո ստանձնում լիադրույքային հնչյունավորողների աշխատանքը՝ ավագ դպրոցն ավարելուց հետո։

Այս ճանապարհով առաջինը շարժվողների մեջ են մտնում Րյուսեյ Նակաոն, Թորու Ֆուրույան, Սուիչի Իկեդան, Յոկու Շիոյան, Հիրոմի Ցուրուն, Միինա Տոմինագան և Կացումի Տորիյումին (առաջին երկուսը փայլում էին դեռ միջնակարգ դպրոցից, բայց շարունակեցին միայն ավարտելուց հետո)։

Ավելի ուշ ժամանակի հնչունավորողների մեջ են մտնում Դաիսուկե Նամիկավան, Մաայա Սակամոտոն, Մայումի Իիզուկան, Աքենո Վատանաբեն, Սաեկո Չիբան, Յուկա Նանրին, Կաորի Նազուկան։

Լինում էին երիտասարդներ, որոնք հայտնվում էին հնչունավորողի դերում միջնակարգ դպրոցից։ Միյու Իրինոն, Էրի Սենդային, Այակա Սաիտոն, Այա Հիրանոն, Սուբարու Կիմուրան և Միյու Ցուզուրահարան դրանց փոքրաթիվ օրինակներից են։

Թատրոնի դերասաններ խմբագրել

Երբեմն թատերային դերասանները, լինեին նրանք ավագ դպրոցի, հատուկ դպրոցների աշակերտներ, համալսարանների ուսանողներ թե հենց նոր ավարտածներ, անիմե արդյունաբերության խոշոր անձանց կողմից մեկնաբանվում էին որպես հնչունավորման ապագա ներկայացուցիչներ։ Սա տեղի է ունենում այն դերասանների հետ, որոնք կապված են խոշոր Shingeki ընկերության հետ, որոնց մեջ մտնում են Bungaku Company-ն, Seinen Company-ն, Troupe Pleiades-ը, Theatrical Group EN-ը և Theatre Echo-ն։ Դերասանները, որոնք խաղում են փոքրիկ թատրոններում, կարող են երբեմն ներկայացվել որպես թատրոնի ձայնային արտադրման աշխատակիցներ կամ մենեջերներ, որոնք կապված են ձայնային կառավարման օրգանների հետ։ Հնչունավորման առաջավոր ընկերությունների, ինչպիսիք են Նաչի Նոզավայի Rose Company-ն կամ Կանետա Կիմոցուկիի 21st Century Company-ն, հետ կապ ունեցող դերասանների համար սովորական է հնչյունավորողներ դառնալը։

Նրանցից են Րոմի Պարկը, որին փնովել է անիմացիայի ստեղծող Յոշիյուկի Տոմինոյին, Ֆումիկո Օրիկասան, որը Super Electric Theatre-ից է, և տաղանդներ, որոնց տեղական քոլեջների թատերական խմբակներից գտել է Կազույա Տակատեբեին՝ Սանաե Կոբայաշի, Գո Աոբա, Տեցու Շիրատորի, Ակինո Մուրատա և Րեիկո Տակահաշի։

Հնչունավորման դպրոցի սաներ խմբագրել

Շատ հնչյունավորողներ փայլեցին միայն ավագ դպրոցից հետո մի քանի տարի հնչյունավորման դպրոցներ, մասնագիտացած դպրոցներ կամ բուհեր հաճախելուց հետո։ Սա բոլոր այն երիտասարդների ուղին է, որոնք նայում են անիմե և ուզում դառնալ հնչյունավորող։ Սա երևի ամենահեշտ ճանապարհն է սկզբի համար, բայց առաջ մղման շանսերը շատ քիչ են։ Օրինակ՝ ամեն դպրոց, որը կապված է Yoyagi Animation Academy-ի հետ, ունի հնչունավորման բաժին՝ ամեն տարի 100-ավոր նոր ուսանողներով, բայց դրանց շատ փոքր մասն է կարողանում ավարտելուց հետո դառնալ հնչունավորող դերասան։ Շատերը, որանց մոտ դա չի ստացվում, ավարտելուց հետո ընդունվում են ուրիշ այդպիսի դպրոցներ ու կրկին փորձում։

Այդպես հաջողության հասած մարդկանց թվին են պատկանում Մեգումի Հայաշիբարան, Կանետո Շիոզավան, Կոիչի Յամադերան, Կիկուկո Ինոուեն, Կոտոնո Միցուշին, Տոշիյուկի Մորիկավան, ԱիՇիմիզուն, Րիե Տանական, Յուկարի Տամուրան, Մաի Նակահարան և Կենիչի Սուզումուրան։

Մի շարք երիտասարդ տաղանդներ հնչյունավորողներ դարձան համազգային մրցումներ հաղթելուց հետո, որոնք անցկացվում են ամսագրերի կամ արտադրող ընկերությունների կողմից` չնայած նրանք, միևնույնն է, պարտավորվում էին հաճախել հնչյունավորման դպրոցներ հաղթանակից հետո։ Այդպիսի հաղթողներ են Ասամի Սանադան, Մասումի Ասանոն, Յուի Հորիեն, Միյուկի Սավաշիրոն, Սակուրա Նոգավան։

Ժամանցի աշխարհում տարբեր դերեր խմբագրել

Ջունկո Իվաոն և Նարիկո Հիդական կուռքերի օրինակներ են, որոնք հետագայում ստանձնեցին հնչյունավորման դերեր. վերջինս ուներ որոշակի փորձ մանկական դերասանուհու դերում։ Մարինա Օնոն, Րյոկա Յուզուկին և Չիեմի Չիբային այն նախկին «կուռքերից» (բիկինի-մոդելներ) են, որոնք հեղաշրջում կատարեցին որպես հնչյունավորող դերասանուհիներ։ Յումի Կակազուն ու Յուկի Մացուոկան երկուսն էլ նախկին լրագրողներ են, որոնք դառան հնչյունավորողներ։ Նախկին օվարայի հումորիստները երբեմն վերադառնում են հնչյունավորման աշխատանքներին, ինչպես Յուկո Սատոն։ Յուիչի Նագաշիման «Չո» դերը կատարող դերասանն էր, որը NHK-ի Educational TV-ի «Իմ քաղաքը հետազոտելիս»-ի (ճապ.՝ たんけんぼくのまち Տանքեն Բոքու նո Մաչի) գլխավոր հերոսն էր։ Մասակազու Մորիտան ու Մայուկո Աոկին, որոնք երկուսն էլ փայլեցին Final Fantasy X-ի գլխավոր հերոսների դերում, վիդեոխաղերի դերասաններ են, որոնք դարձան հնչյունավորողներ։ Մամորու Միյանոն մասնակցեց «Թենիսի Արքայազնը» կենդանի մյուզիքլին և ընտրեց այդտեղից դուրս գալու և հնչյունավորող դերասան դառնալու ճանապարհը։ Տոկուսացու դերասանները նույնպես ստացան հնչյունավորման դերեր Տոկուսացուում իրենց կարիերայից առաջ կամ հետո։ Օրինակներ` Մաչիկոսոգան, Նաոյա Ուչիդան, Ցուտոմու Իսոբեն, Ջոջի Նակատան, Ռիկիյա Կոյաման, Ռեիկո Չիբան, Հիրոշի Ցուչիդան, Յուի Կիշին, Մասայա Մացուկաձեն, Տակերու Շիբակին ու Միկա Կիկուչին։

Պարտականությունները խմբագրել

Բացի այլ ելույթներից, որոնք վերաբերում են կերպարներին, որոնք նրանք խաղում են, ինչպիսիք են մամլո կոնֆերանսները, անիմե նոր ծրագրերն ու հարցազրույցները, հնչյունավորող դերասանները նաև վարձվում են ընկերության ներքին ուսուցողական վիդեոների, սուպերմարկետների հայտարարությունների, ավտոբուսների երթուղիների, տեղեկատվական հաղորդումների, պրոֆեսիոնալ ըմբշամարտի և այլ այս ոճի սպորտի ռինգում հայտարարությունների և նույնիսկ երկաթուղային կայարանի հայտարարությունների համար, աշխատանքներ, որոնք հիմնականում կատարվում են մասնագետների կողմից, չնայած հնչյունավորող դերասանների ներգրավվածությունը կամ անունը միշտ չէ, որ հայտարարվում է։

Ձայնադրում և դաբբինգ խմբագրել

Սա հնչյունավորող դերասանների աշխատանքի հիմքն է՝ հնչյունավորել դերն ու ձայնագրել դա։

Անիմե խմբագրել

Հնչունավորողը անիմեում տեքստեր է ընթերցում, մինչև որ գործը ավարտին կհասնի։ Ճապոնիայում տեքստերը սովորաբար կազմվում են միչև անիմեի նկարահանումը։ Նկարիչը հետո նկարազարդում է այն տարբեր արտահայտամիջոցներ օգտագործելով՝ համաձայն հնչյունավորող դերասանների ձայներին։ Սա Ճապոնիայում ձայնագրման ամենատարածված ձևն է։ Երիտասարդ հնչյունավորողները աշխատում են անիմեների ու OVA-ների համար։

Կրկնօրինակում խմբագրել

Այլ ազգի դրամաների, ֆիլմերի, մուլտֆիլմների, նորությունների ու վավերագրականների դեպքում տեղայնացման ձայնադրումը պահանջում է ավելի ստույգ համապատասխանեցում նրա հետ, ինչ տեղի է ունենում էկրանին։ Ձայնադրում կատարելու համար իրական ձայնի բարձրությունը իջեցվում է և թողնվում է միայն ցածր ձայն, կամ երբեմն չթողնելով նույնիսկ այն` բացառությամբ երաժշտական և էֆեկտային թրեքների։ Ձայնադրման աշխատանքներ հիմնականում կատարվում են օրիգինալ արտասահմանյան դրամաների ու նորությունների համար։ Մրցակցային լսումներ անցկացնում են դերերի բաշխման որոշման համար։

Վիդեոխաղեր խմբագրել

Ի տարբերություն անիմեի կամ դաբբինգի դերերի` վիդեոխաղերում ձայնային թրեքները հաճախ ձայնագրվում են առանձին իրավիճակների համար, ձայնային թրեքներն ընտրվում են կախված խաղացողի առաջխաղացումից։ Տիպիկ իրավիճակում հնչյունավորողն օգտագործում է սցենար միայն առանձին մասերի բառերով և դրանք համապատասխանեցնում ձայնագրման սինխրոնիզացմանը։ Սրա պատճառով շատ համագործակցող հնչյունավորողներ կազմակերպության ներսում իրար հաճախ չեն էլ հանդիպում։ Թույլատրելի տարիքային խմբերի աղյուսակները նույնպես կարող են դեր խաղալ վիդեոխաղերի լսումներում, սակայն հնարավոր են վճարման բանակցություններ, եթե հաճախորդը ցանկանում է մասնավոր լսում։

Ռադիո-դրամա կամ CD-դրամա խմբագրել

Ռադիո կամ CD-դրամաների դեպքում հնչյունավորման մեջ ավելի շատ ազատություն է տրվում, քանի որ պետք չէ համապատասխանեցնել հնչյունավորումը իրական դերասանների հետ կամ համապատասխանեցնել անիմացված կերպարին։ Սրա շնորհիվ հաշվի են առնվում հնչյունավորողի՝ տեքստի սեփական մեկնաբանության կամ դերասանական կարողությունները։ Եթե դրաման հիմնված է անիմեի կամ դրամայի վրա, ընդունում են անիմեում հնչյունավորող դերասաններին։ Համենայն դեպս, օրիգինալ դրամաներն ու ստեղծագործությունները, որոնք հիմնված են գրականության վրա, հազվադեպ են վարձվում տիպիկ երիտասարդ հնչյունավորողներ։ Լսումները քիչ են կազմակերպվում, և խումբը հավաքվում է արտադրող թիմի որոշմամբ։

Խամաճիկային և կիգուրումի շոուներ խմբագրել

Խամաճիկային շոուներում հնչյունավորող դերասանը պետք է համապատասխանեցնի ձայնապատումը խամաճիկի շարժման հետ։ Չնայած որ սինխրոնիզացումը կիգուրումի շոուների դեպքում նույնպես պարտադիր է, այս դեպքում հնչյունավորողի ձայնը ձայնագրվում է նախապես, և հետո մնում է կիգուրումիի կառավարչին շարժել այն և խաղացնել ասված բառերի հիման վրա։

Տեքստերի ընթերցում խմբագրել

Հնչյունավորողները հաճախ վարձվում են որպես ռադիո ու հեռուստահաղորդումների ու վիդեոների, մամլո հաղորդաշարերի և այլ այնպիսի մեդիայի հաղորդավարներ, որ պահանջում են հնչյունավորողից սցենարի տեքստի ընթերցում, որ բացատրում է, թե ինչ իմասին է հաղորդումը։ Չնայած, որ պատմիչի դերը մտնում է հնչյունավորողի գործի մեջ, սա ընդունված չէ հասարակ դերասանների համար. երիտասարդ տաղանդներ կամ հաղորդավարներ են վարձվում նրանց փոխարեն։ Վարձը համեմատական է վարձվողի հանրաճանաչությանը, և «վետերանները» սովորաբար ավելի նախընտրելի են այս աշխատանքի համար։ Թեկնածուները պարտավորվում են ուղարկել ձայնագրման ցուցադրական փոքր նմուշ, և այս նմուշը ընտրության համար մեծ նշանակություն ունի։

Թատերական խաղ խմբագրել

Շինգեկի դերասանների ու փոքր թատրոններում խաղացող դերասանների համար նորություն չէ մասնագիտացած դպրոցներում հնչյունավորման դասընթացի մասնակցությունը հնչյունավորման դերասան դառնալու համար` հաշվի առնելով հնչյունավորողի ու դերասանի միջև փոքր տարբերությունը։ Նրանք, ովքեր հաջողությամբ դառնում էին հնչյունավորողներ, ստանձնում էին բեմական խաղի դերեր իրենց հայեցողությամբ, և հնչյունավորման գործակալությունները չէին մասնակցում դրան, մինչև որ թատրոնի մենեջմենտը այն չէր պահանջում։

Երգեցողություն խմբագրել

Որոշ հնչյունավորողներ զբաղվում են նաև երաժշտությամբ, թողարկում ալբոմներ իրենց անունով և դառնում լիիրավ երգիչներ։

Համենայն դեպս հնչյունավորող դերասանների համար շատ սովորական է դարձել երգել բացող կամ փակով երաժշտական կոմպոզիցիաները այն շոուների համար, որտեղերևում է իրենց կերպարը, կամ մասնակցել ոչ անիմացիոն նախագծերի, ինչպիսիք են աուդիո-դրաման (ներգրավվում են նույն կերպարները այլ սյուժեներում) կամ պատկերային երգը (երգեր, որոնք երգում են որպես կերպար, որոնք չեն մտնում անիմեի մեջ, բայց զարգացնում կերպարը հետագայում), CD-ների արտադրությունը ավելի հաճախ կերպարի անունով, քան իրենցով։ Երբեմն անիմե-կերպարի երգելու ոճը լրիվ տարբերվում է հնչյունավորողի ոճից, և թրեքները, որոնք երգվում են կերպարի ոճով, հաճախ ներառվում են այն CD-ների մեջ, որոնք թողարկվում են դերասանի անունով։ Սա դարձրեց երգեցողությունը շատ հնչյունավորողների գլխավոր զբաղմունքը, մանավանդ նրանցը, ովքեր անում են անիմե-կերպարների ձայնադրում։ Երգիչ-հնչյունավորողների վրա դրված սահմանափակումները, որոնք դրվում են ձայնագրող ընկերությունների կողմից, ավելի քիչ են, քան որոնք դրվում են սովորական երգիչների վրա։ Սա թույլ է տալիս նրանց թողարկել CD-ներ իրենց կերպարների անունով տարբեր ընկերությունների օգնությամբ։

Ռադիոանձիք խմբագրել

Ռադիո talk-show-ները կոչվում են նաև անիռադիո։ Ի սկզբանե նրանց մեծամասնությունը հեռարձակվում էր միայն տեղական կայաններով, սակայն կապի տարածվելուց հետո (1990-ականներ) կենտրոնական ռադիո-կայանները սկսեցին նույնպես հեռարձակել դրանք։ Այսպիսի հաղորդումներից ոմանք շարունակվում էին տասնյակ տարիներ։ Սա այն ֆաների շնորհիվ էր, որոնք համարում էին ռադիո-խոսակցությունները ճանապարհ ճանաչելու հնչյունավորողներին որպես իրական մարդկանց, այլ ոչ թե միայն այն կերպարների ձայներ, որոնք հնչյունավորում են դերասանները։

Ցածր գնի ու լսարանի քանակի ավելացման շնորհիվ այս ռադիո-խոսակցություններից շատերն արդեն անցկացվում են համացանցում։

Պատմությունը խմբագրել

Հնչյունավորումը Ճապոնիայում իր գոյությունը սկսել է ռադիոյի հայտնագործումից հետո։ Սեյու տերմինը սկսեց գործածվել 1970-ականներից, երբ ցուցադրվեց “Space Battleship Yamato” անիմեն։ Ամսագրում տված հարցազրույցում հնչյունավորողներից մեկն ասել է, որ անիմե-հերոս Յամատոյի ճանաչված դառնալուց հետո սեյու բառը սկսեց տարածում ստալան, մինչդեռ դրանից առաջ, երբ հնչյունավորող դերասան-դերասանուհիներն իրենց իբրև սեյու էին ներկայացնում, նրանց հարցնում էին. «Նկատի ունեք` դուք Սեյու սուպերմարկետու՞մ եք աշխատում»։

Ռադիո-դրամայի ժամանակաշրջանը խմբագրել

1925 թվականին Տոկիոյի հեռարձակման ընկերությունը սկսեց ռադիոյի հեռարձակումը։ Նույն տարում տասներկու ուսանողներ, որ մասնագիտացված էին հնչյունավորման գործում, դարձան Ճապոնիայի առաջին հնչյունավորողները, երբ առաջին անգամ հեռարձակվեց ռադիո-դրաման։ Նրանք իրենց ներկայացնում էին որպես սեյու, բայց այդ ժամանակաշրջանում ամսագրերում նրանց անվանում էին ռադիոյի դերասաններ։

1941 թվականին NHK-ն սկսեց ցուցադրել մի նախագիծ, որում նախապատրաստվում էին հնչյունավորողներ ռադիո-դրամաներ հնչյունավորելու համար։ Այս ծրագրի անվանումը «Տոկիոյի գլխավոր հեռուստաընկերության դերասաններ նախապատրաստող գործակալություն» (ճապ.՝ 東京中央放送局専属劇団俳優養成所 Տոկյո Չուո Հոուսո Քյոկու Սենձոքու Գեքիդան Յոսեյ Շո) էր։ Իսկ հետո` 1942 թվականին, այս ծրագիրը թողարկեց իր առաջին ներկայացումը, որտեղ էլ արդեն երկրորդ անգամ սեյու բառը գործածվեց հնչյունավորողներին դիմելու համար։

Կան տարբեր տեսակետներ այն մասին, թե որտեղից է ծագել սեյու տերմինը։ Առաջինն այն է, որ Օյհաշի Տոկուսաբուրոն հորինել է այդ բառը «Yomiuri» թերթում գործածելու համար։ Հաջորդ տեսակետի համաձայն` տերմինի հեղինակը NHK-ի պրոդյուսերներից մեկը ` Տացու Օոկան է, որ հորինել է տերմինը` այն իր ընկերությունում օգտագործելու համար։

Սկզբնական շրջանում տերմինն օգտագործվում էր գրեթե միայն անիմացիաներ հնչյունավորողների շրջանում։ Բացի դրանից` այդ ժամանակաշրջանում ռադիոն, հեռուստատեսությունից ավելի տարածված լինելով, աշխատում էր միայն հնչյունավորողների միջոցով, որոնք էլ ունեին իրենց երկրպագուները, որ ռադիո էին լսում իրենց սիրելի հնչյունավորողի ձայնը լսելու համար։

1960-ականներ խմբագրել

1961 թվականին՝ հեռուստատեսությունում առաջին գովազդները հեռարձակելու ժամանակաշրջանում, Five-Company Agreement-ը ներկայացրեց այն ճապոնական ֆիլմերի ցուցակը, որ տրվել էին իրենց` ցուցադրելու համար։ Բացի դրանից` 1960-ականներին հեռուստաընկերություններին շատ էին տրվում այլ արտադրության ֆիլմեր ճապոներեն հնչյունավորելու համար։

Սկզբում NHK-ն ներկայացրեց ամենաշատ արտասահմանյան ծրագրերը, որոնք թարգմանվել ու հնչյունավորվել էին ճապոներեն։ Հետագայում այդ արտասահմանյան հաղորդաշարերը դարձան ճապոնական հեռուստաընկերությունների մի մասը։ Առաջին հայտնի հնչյունավորողներից էր Նաչի Նոզավան, որ հնչյունավորում էր այնպիսի դերասանների, ինչպիսիք են Ալեն Դելոնը, Ռոբերդ Ռեդֆորդը, Ջուլիաննո Գեմման։ Վճարման երաշխիքների հետ կապված խնդիրների պատճառով ֆիլմերի և սերիալների դերասանները հեռացվեցին հնչյունավորման ասպարեզից։ Այս ժամանակաշրջանում այլ երկրների անիմացիաների հնչյունավորումը կատարվում էր ռոկուգա պատմություններ պատմողների, ասակուսա կատակերգակների կողմից։ Քանի որ հնչյունավորողներին անվանում էին նաև «կրկնօրինակող տաղանդներ», հետագայում այս տերմինը փոխվեց և անիմե հնչյունավորողներին սկսեցին անվանել «ատեշի»։ Այս շրջանում ստեղծվեցին նորանոր հնչյունավորման ստուդիաներ, մասնավորապես` Տոկիոյում։

Առաջին ճապոներեն հնչյունավորված ու Ճապոնիայում ցուցադրված հաղորդումը ամերիկյան արտադրության Superman-ն էր, որը ցուցադրվեց 1955թ. հոկտեմբերի 9-ին KRT ալիքով։ Իսկ առաջին ոչ անիմացիոն հաղորդումը Cowboy G-Men-ն էր, նորից KRTով 1956ո.-ին։

1970-ականներ խմբագրել

1970-ականների վերջին Ակիրա Կամիյան, Տորու Ֆուրույան և Տոշիրա Ֆուրուկավան առաջինն էին, որ խումբ ստեղծեցին` Slapstick անունով, ու կենդանի կատարումներով հանդես եկան։ Շատ այլ հնչյունավորողներ սեփական ձայնասկավառակները բաց թողեցին։ Հետագայում սկսվեցին անիմե ամսագրեր տպագրվել. նրանցից առաջինը ` Animage-ը, սկսեց տպագրվել 1979 թվականից։ Այս ամսագրից հետո այլ ամսագրեր սկսեցին կազմել «սեյուի անկյուններ» անվանումով նյութեր, որտեղ տեղեկատվություն ու բամբասանք էր տպագրվում հնչյունավորողների մասին։ Սա էլ պատճառ հանդիսացավ, որ շատ անիմեի երկրպագուներ ցանկացան դառնալ հնչյունավորողներ։ Այս երիտասարդներին հնչյունավորում սովորեցնում էին հատուկ հնչյունավորման դպրոցներում։

1980-ականներ խմբագրել

1989 թվականին «Ռոնին Ասպետներ» անիմացիոն սերիալի առաջին հինգ գլխավոր հերոսների հնչյունավորողները` Նոզոմու Սասակին, Տակեշի Կուսաոն, Հիրոշի Տակեմուրոն, Տոմոհիրո Նիշիմարուն և Դաիկի Նակամարուն, ձևավորեցին նոր խումբ և անվանեցին այն NG5, խումբ, որ MBS-ում ուներ իր հատուկ վավերագրական ծրագիրը։

Այս ամենից հետո հնչյունավորման ստուդիաների շատ պրոդյուսերներ սկսեցին դասավանդել հնչյունավորման դպրոցներում։

1990-ականներ խմբագրել

1960-ական ու 1970-ական թվականներին մեդիան հայտնվել է ուշադրության կենտրոնում, և հատկապես` հեռուստատեսությունը։ 1990-ականներին նոր աղմուկ բարձրացավ, այս անգամ` ռադիոյի, ՕՎԱ-ների, հեռուստատեսական ստուգարքների, հրապարակային միջոցառումների ու համացանցի շուրջ` հնարավորություն տալով Voice Animage ու Սեյու Գրանդ Պրի ամսագրերի հրատարակմանը։ Հնչյունավորողները, բացի ռադիոյից, սկսեցին նաև երկրպագուներ ունենալ հեռուստատեսության ու սկավառակների շնորհիվ։ Նրանց համերգները սկսեցին ավելի մեծ բեմերում տեղի ունենալ։ DJ-ների ի հայտ գալուց հետո շատացան նրանց համար ստեղծված ակումբներն ու ձայնագրման ստուդիաները, իսկ հնչյունավորողներին արդեն հովանավորներ էին պետք ռադիոյում հանդես գալու համար։ Մեգումի Հայաշիբարան, Հեկիրու Շինանուն, Մարիկո Կոդան նույնպես այդպիսի հնչյունավորողներ էին։ Երբ արդեն նոսրանում էր տարեց հնչյունավորողների քանակը, գործակալությունները սկսեցին նոր ձևեր մտածել երիտասարդ ու պատանի հնչյունավորողներ ձեռքբերելու համար։

Երբ արդեն հնչյունավորումը իր լայն տարածումը ստացավ նաև հեռուստախաղերում, հնչյունավորողները սկսեցին հանդես գալ բազմազան հեռուստախաղերում ու հաղորդումներում։ Այդպիսով նրանք նաև մեծացնում էին իրենց երկրպագուների թիվը։

1990-ականների երկրորդ կեսին անիմացիոն աշխարհի շուրջ հետաքրքրության նոր ալիք բարձրացավ, որից հետո սկսեցին ցուցադրվել անհամար անիմացիոն հաղորդումներ Տոկիոյի շրջանում։ Երբ համացանցը լայն տարածում ստացավ, երկրպագուների համար խթանվեց իրենց կուռքերի մասին տեղեկություններ ձեռքբերելու աղբյուրներ գտնելը։ Դրանից հետո հնչյունավորողները նաև հանդես էին գալիս ինտերնետային բացառիկ ծրագրերում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Իվանով Բ. Ա., «Ճապոնական անիմացիայի ներածություն», с. 218
  2. Իվանով Բ. Ա., «Ճապոնական անիմացիայի ներածություն», էջ 221
  3. Khan, Ridwan. Cardcaptor Sakura Complete Vocal CD(անգլ.) Animefringe
  4. White Album Character Song 1 / Morikawa Yuki - Review(անգլ.) Anime Instrumentality

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեյու» հոդվածին։