«Unapologetic», ամերիկացի երգչուհի Ռիհաննայի յոթերորդ ստուդիական ալբոմը, թողարկված Def Jam Recordings լեյբլում 2012 թվականի նոյեմբերի 19֊ին։ Ալբոմը ձայնագրվել է 2012 թվականի հունիս֊նոյեմբեր ընկած ժամանակահատվածում, իր վեցերորդ ստուդիական՝ Talk that talk ալբոմի տարածման ժամանակ։ Հենց ինքը՝ երգչուհին ներկայացավ որպես ալբոմի պրոդյուսեր և շարունակում է համագործակցել The-Dream, David Guetta, Chase & Status և Stargate֊ի հետ, միաժամանակ պրոդյուսերների ցանկում են հայտնվել Mike Will Made-It-ը և Labrinth-ը։ Լայն իմաստով, ալբոմն ներառում է փոփ, էլեկտրոնիկ և դաբդստեփ ժանրեր, ինչը ալբոմին դարձնում է նման մյուս՝ Talk That Talk և Rated R ալբոմներին։

Unapologetic
Թողարկվածնոյեմբերի 19, 2012
ԺանրEDM
Տևողություն3306 վայրկյան
Լեզուանգլերեն
ԼեյբլDef Jam Recordings
ՊրոդյուսերԴեյվիդ Գետտա

Unapologetic ալբոմը ներառում է դուետներ այժմ արդեն իր նախկին գործընկերների՝ Քրիս Բրաունի («Nobody’s Business»), Mikky Ekko֊ի («Stay»), Future֊ի («Loveeeeeee Song») և Էմինեմի («Numb») հետ։

Ընդհանուր առմամբ ալբոմը ստացավ դրական կարծիքներ երաժշտական քննադատների կողմից, ովքեր այն անվանել էին ժամանակակից և հավանել էին տարբեր երգեր։ Ինչպես նաև եղել էր քննադատություն ուղիղ մեկ տարի հետո նույն օրը ալբոմ թողարկելու «ավանդույթի» հետ կապված։

Unapologetic ալբոմի վաճառքի հենց առաջին շաբաթն էլ գլխավորել է USA Billboard 200֊ը, որը դարձել է երգչուհու կարիերայում առաջին ալբոմը, որը կարողացել է գլխավորել այս հիթ֊շքերթը[1]։ Առաջին սինգլը՝ «Diamonds»֊ը ալբոմի հետ միասին թողարկվել է 2012 թվականի սեպտեմբերի 26֊ին և հասել է 'Billboard' Hot 100֊ի ևHot R&B/Hip-Hop Songs առաջին հորիզոնականներին[2]։ Իր ալբոմին օգնելու համար երգչուհին 2013 թվականի մարտին մեկնեց համաշխարհային շրջագայության։

Նախադրյալներն ու զարգացումը խմբագրել

2011 թվականի նոյեմբերին Ռիհաննան թողարկել է իր վեցերորդ ստուդիական՝ Talk That Talk ալբոմը։ Երաժշտության մասով ալբոմը շեշտը դրել է պարային փոփի և R&B֊ի վրա, բայց և այնպես ալբոմն իր մեջ ուներ այլ երաժշտական ժանրեր, ինչպիսիք էին հիպ֊հոպը, Electro House, Dancehall և դափստեփը։ Ներկայացնելուց հետո Talk That Talk֊ը ընդհանուր առմամբ, ստացավ, դրական արձագանքներ երաժշտական քննադատներից։ Այն հասավ կոմերցիոն հաջողության և հայտնվեց քսանից ավելի ազգային հիթ֊շքերթների տասնյակում, այդ թվում՝ #1 Մեծ Բրիտանիայում, #3 ամերիկյան Billboard 200֊ում։ Ալբոմի հետ թողարկվել էին նաև 6 սինգլեր, այդ թվում նրանք, որոնք հիթեր են՝ «We Found Love» և «Where Have You Been»։ «We Found Love»-ը գրավեց հիթ֊շքերթներ 25 տարբեր երկրներում և վաճառվել է ավելի քան 6,5 միլիոն կրկնօրինակով, ամբողջ աշխարհում, որը նրան դարձնում է ամբողջ ժամանակների ամնեավաճառված սինգլերից մեկը։

2012 թվականի մարտին Ռիհաննան հայտարարեց, որ «աշխատում է նոր ձայնի վրա» նրա յոթերորդ ստուդիական սկավառակի համար։ 2012 թվականի սեպտեմբերի 12-ին Def Jam֊ը Թվիթերի միջոցով հայտարարել է, որ Ռիհաննան կթողարկի նոր սինգլ առաջիկա շաբաթվա ընթացքում, իսկ նրա յոթերորդ ստուդիական ալբոմը ծրագրված է թողարկել 2012 թվականի նոյեմբերին։ Սակայն թվիթն արագ հեռացվում է և փոխարինվում մեկ այլ՝ «Ավելի շատ տեղեկություն հասանելի կլինի վաղը, հինգշաբթի, սեպտեմբերի 13֊ին»։

Կոմպոզիցիաների ցանկը խմբագրել

# ԱնվանումՀեղինակ(ներ)Պրոդյուսերներ Տևողություն
1. «Phresh Out the Runway»  David Guetta, Ciorgio Tuinfort, Terius Youngdell NashDavid Guetta, Ciorgio Tuinfort 3:42
2. «Diamonds»  Sia Furler, B Levin, M.S. Eriksen, T.E. HermansenStargate, Benny Blanco 3:46
3. «Numb (feat. Eminem)»  Sam Dew, Warren Felder, Ronald "Flip" Colson, Marshall Mathers, Kanye West, Aldrin Davis & Connie Mitchell@0akwud, @Flippa 3:25
4. «Pour It Up»  Michael Williams, Theron Thomas, Timothy ThomasMike Will Made-It, J-Bo 2:41
5. «Loveeeeeee Song (feat. Future)»  Nayvadius Wilburn, Denisea "Blue June" AndrewsFuture 4:16
6. «Jump»  Kevin Cossum, M.S. Eriksen, T.E. Hermansen, M.B. Williams, S. Milton, W. Kennard, Stephen Garrett, Elgin Lumpkin, Timothy MoselyStargate, Mikey Mike, Chase & Status 4:24
7. «Right Now (feat. David Guetta)»  David Guetta, Mikkel S. Eriksen, T.E. Hermansen, Shaffer Chimere Smith, Ester Dean, Giorgio Tuinfort, Nick Rotteveel, Terius NashDavid Guetta, StarGate, Nicky Romero, Giorgio Tuinfort 3:02
8. «What Now»  Olivia Waithe, Parker Ighile, Nathan CassellsParker Ighile, Nathan Cassells 4:03
9. «Stay (feat. Mikky Ekko)»  Mikky Ekko, Justin Parker, Elof LoelvMikky Ekko, Elof Loelv, Justin Parker 4:01
10. «Nobody's Business (feat. Chris Brown)»  Terius Nash, Carlos McKinney, Michael JacksonThe-Dream, Carlos McKinney 3:36
11. «Love Without Tragedy / Mother Mary»  Terius Nash, Carlos McKinneyTorius Nash, Carlos "Los" McKinney 6:59
12. «Get It Over With»  James Fauntleroy, Brian SealsKuk Harrell 3:32
13. «No Love Allowed»  Sean Fenton, Alexander Izquierdo, Ernest Wilson, Steve WyremanNo ID 4:09
14. «Lost in Paradise»  Ester Dean, M.S. Eriksen, T.E. Hermansen, T. MckenzieStargate 3:35

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Rihanna Earns First No. 1 Album on Billboard 200 Chart». Billboard. 2012 թ․ նոյեմբերի 27.
  2. «Maroon 5 Spend Eighth Week Atop Hot 100». Billboard. 2012 թ․ նոյեմբերի 7.