«TKO», ամերիկացի երգիչ Ջասթին Թիմբերլեյքի երգն է։ Այն թողարկվել է 2013 թվականի սեպտեմբերի 20-ին RCA Records լեյբլի կողմից, որպես «The 20/20 Experience – 2 of 2» կոչվող չորրորդ ստուդիական ալբոմի երկրորդ սինգլ։ Երգը գրվել է Ջասթին Թիմբերլեյքի, Թիմբալենդի, J-Roc-ի, Ջեյմս Ֆաունտլերոյի և Բարրի Ուայթի կողմից։

«TKO»
«TKO» սինգլի շապիկը (Ջասթին Թիմբերլեյք, 2013)
Ջասթին Թիմբերլեյքի սինգլը
«The 20/20 Experience – 2 of 2» ալբոմից
ԹողարկվածՍեպտեմբերի 20, 2013
ՖորմատԹվային ներբեռնում
Ձայնագրված2012
ԺանրՓոփ, R&B
Տևողություն7:04
ԼեյբլRCA Records
ՊրոդյուսերԹիմբալենդ, Ջասթին Թիմբերլեյք, J-Roc
Ջասթին Թիմբերլեյքի սինգլների ժամանակագրություն
«Take Back the Night»
(2013)
«TKO»
(2013)
«Not a Bad Thing»
(2014)

Թողարկում խմբագրել

Երգի թողարկման մասին Ջասթին Թիմբերլեյքը 2013 թվականի սեպտեմբերի 19-ին իր Ինստագրամի էջում գրում է․ «Այսօր նոր սինգլ թողարկե՞մ» (Should I release a new single today???)[1]։ Այնուհետև նա հրապարակում է մեկ այլ նկար, գրելով․ «Պատրաստվեք...» (Get Ready...)[2]։ Հինգ ժամ հետո նա իր էջում տեղադրում է երգից 15 վայրկյան[3], և այնուհետև հրապարակում է սինգլի շապիկը և հայտարարում է որ երգը կոչվելու է «TKO»[4]։ Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 20-ին, երգը թողարկվում է[5]։

Երգի պաշտոնական ռեմիքս տարբերակի պրեմիերան կայացել է 2013 թվականի նոյեմբերի 29-ին[6]։ Ռեմիքսում ռեփ հատվածներով իրենց մասնակցությունն ունեն նաև ռեփերներ Ջեյ Քոլը, ASAP Rocky-ն և Փուշա Թին[6]։

Տեսահոլովակ խմբագրել

Երգի տեսահոլովակը, որի ռեժիսորն է Ռայան Ռեքենֆելդը, թողարկվել է 2013 թվականի հոկտեմբերի 29-ին[7]։ 7 րոպե տևողությամբ տեսահոլովակում նկարահանվել է Էլվիս Փրեսլիի թոռնուհին՝ Ռայլի Կիոն, ով խաղում է որպես Ջասթին Թիմբերլեյքի ընկերուհի[8]։ Տեսահոլովակի սցենարը գրվել է Ջասթինի և ռեժիսոր Ռայան Ռեքենֆելդի կողմից։ Տեսահոլովակում Ջասթինի ընկերուհին նրան կապել է մեքենայի հետևից և այն վարում է փոշոտ ճանապարհի միջով, իսկ մեկ այլ կադրում նրանք երևում են խոհանոցում սիրով զբաղվելիս, որից հետո Ջասթինի ընկերուհին թավայով հարվածում է նրա գլխին։ Ամբողջ ընթացքում կապված լինելով մեքենայի հետևից, տեսահոլովակի վերջում նրա ընկերուհին մեքենան քշում է խորը ձորի վրա և դուրս է փախչում մեքենայի միջից՝ սպանելով Ջասթինին[8]։

Երգացանկ խմբագրել

Թվային ներբեռնում
  1. «TKO» - 7։04
Թվային ներբեռնում - Radio Edit
  1. «TKO» - 4։48
Թվային ներբեռնում - Black Friday Remix
  1. «TKO» (Black Friday Remix) (համագործակցությամբ Ջեյ Քոլի, ASAP Rocky-ի և Փուշա Թիի հետ) - 4։32

Հիթ-շքերթներ խմբագրել

Հիթ-շքերթ (2013-14) Ամենաբարձր
հորիզոնական
Australia Urban (ARIA)[9] 24
  Ultratip Flanders[10] 5
Belgium (Ultratop Flanders Urban)[10] 23
  Ultratip Wallonia[11] 13
  IFPI[12] 4
  Canadian Hot 100[13] 28
  Canada CHR/Top 40 (Billboard)[14] 10
  Canada Hot AC (Billboard)[15] 34
  SNEP[16] 163
  Media Control AG[17] 71
  IRMA[18] 51
Lebanon (The Official Lebanese Top 20)[19] 13
South Korea (Gaon Chart)[20] 155
South Korea (Gaon International Chart)[21] 5
  Schweizer Hitparade[22] 68
  UK R&B Chart[23] 15
  UK Singles Chart[24] 58
  Billboard Hot 100[25] 36
  Hot R&B/Hip-Hop Songs (Billboard)[26] 9
  Adult Pop Songs (Billboard)[27] 36
  Pop Songs (Billboard)[28] 12
  Rhythmic (Billboard)[29] 10

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Justin Timberlake on Instagram». Ինստագրամ. 2013 թ․ սեպտեմբերի 19. Վերցված է 2014 թ․ հունվարի 1-ին.
  2. «Justin Timberlake on Instagram». Ինստագրամ. 2013 թ․ սեպտեմբերի 19. Վերցված է 2014 թ․ հունվարի 1-ին.
  3. Perricone, Kathleen (2013 թ․ սեպտեմբերի 19). «Justin Timberlake Teases Next Single on Instagram Video». Ryan Seacrest. Վերցված է 2014 թ․ հունվարի 1-ին.
  4. «You ready to hear it in full??? #TKO #newsingle». Instagram. Վերցված է 2014 թ․ հունվարի 1-ին.
  5. Staff, Billboard (2013 թ․ սեպտեմբերի 20). «Justin Timberlake Hits Fans With 'TKO': Listen». Billboard Magazine. Վերցված է 2014 թ․ հունվարի 1-ին.
  6. 6,0 6,1 Ortiz, Edwin (2013 թ․ նոյեմբերի 29). «Premiere: Justin Timberlake f/ J. Cole, A$AP Rocky, & Pusha T "TKO (Black Friday Remix)"». Complex. Վերցված է 2014 թ․ հունվարի 1-ին.
  7. «Justin Timberlake "TKO" (Ryan Reichenfeld, dir.)». Video Static. 2013 թ․ հոկտեմբերի 29. Վերցված է 2014 թ․ հունվարի 1-ին.
  8. 8,0 8,1 «Justin Timberlake's 'TKO' Video Is A Knock-Out: Watch». Billboard Magazine. 2013 թ․ հոկտեմբերի 29. Վերցված է 2014 թ․ հունվարի 1-ին.
  9. «The ARIA Report #1233» (PDF). ARIA Charts. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 24-ին.
  10. 10,0 10,1 Ultratop.be — Justin Timberlake — TKO (նիդեր.). Ultratip. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է November 24, 2013.
  11. Ultratop.be — Justin Timberlake — TKO (ֆր.). Ultratip. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է November 24, 2013.
  12. 25.11.2013-01.12.2013 - IFPI at bamp-br.org Airplay Top 5. Bulgarian Association of Music Producers.
  13. Justin Timberlake Album & Song Chart History Canadian Hot 100 for Justin Timberlake. Ստուգվել է November 24, 2013.
  14. Justin Timberlake Album & Song Chart History Billboard Canada CHR/Top 40 for Justin Timberlake. Ստուգվել է April 1, 2014.
  15. Justin Timberlake Album & Song Chart History Billboard Canada Hot AC for Justin Timberlake. Ստուգվել է April 1, 2014.
  16. Lescharts.com — Justin Timberlake — TKO (ֆր.). French Singles Chart. Hung Medien. Ստուգվել է November 24, 2013.
  17. Justin Timberlake - TKO (գերմ.). Charts.de. Media Control. Ստուգվել է October 2, 2013.
  18. "Chart Track: Week 39, 2013". Irish Singles Chart. Ստուգվել է September 29, 2013.
  19. «Justin Timberlake chart history». olt20.com. Վերցված է 2014 թ․ ապրիլի 1-ին.
  20. «GAON DIGITAL CHART» (Korean). Gaon Chart. Վերցված է 2014 թ․ ապրիլի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  21. «GAON INTERNATIONAL DIGITAL CHART» (Korean). Gaon Chart. Վերցված է 2014 թ․ ապրիլի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  22. Justin Timberlake — TKO swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien. Ստուգվել է November 16, 2013.
  23. Archive Chart UK R&B Chart. The Official Charts Company. Ստուգվել է April 1, 2014.
  24. Justin Timberlake: Artist Chart History Official Charts Company. Ստուգվել է November 24, 2013.
  25. Justin Timberlake Album & Song Chart History Billboard Hot 100 for Justin Timberlake. Ստուգվել է September 26, 2013.
  26. Justin Timberlake Album & Song Chart History Billboard R&B/Hip-Hop Songs for Justin Timberlake. Ստուգվել է October 5, 2013.
  27. Justin Timberlake Album & Song Chart History Billboard Adult Pop Songs for Justin Timberlake. Ստուգվել է November 30, 2013.
  28. Justin Timberlake Album & Song Chart History Billboard Pop Songs for Justin Timberlake. Ստուգվել է November 16, 2013.
  29. Justin Timberlake Album & Song Chart History Billboard Rhythmic Songs for Justin Timberlake. Ստուգվել է April 1, 2014.

Արտաքին հղումներ խմբագրել