«Strangers in the Night» երգ, նվիրված Բերթ Քեմփֆերթին, որի բառերի հեղինակներն են Չարլզ Սինգլթոնը և Էդի Սնայդերը։ Երգը հայտնի դարձավ 1966 թվականին Ֆրենկ Սինատրայի կատարմամբ, չնայած այն սկզբից գրվել էր Մելինա Մերկուրիի համար, ով կարծում էր, որ այդ երաժշտությանը ավելի շատ տղամարդու ձայն է համապատասխան և ի սկզբանե հրաժարվել էր երգից[1]։

«Strangers in the Night»
"Oh, You Crazy Moon"
Ֆրենկ Սինատրաի երգը «"Strangers in the Night"» ալբոմից
ԹողարկվածMay 1966
Ֆորմատ45-rpm record
ՁայնագրվածApril 11, 1966
ԺանրTraditional pop
Լեզուանգլերեն
Տևողություն2:35
ԼեյբլReprise Records
ՀեղինակBert Kaempfert
ԿոմպոզիտորՉարլզ Ֆոուլեր Սինգլթոն, Էդի Սնայդեր և Bert Kaempfert?
ՊրոդյուսերJimmy Bowen
Քավեր-տարբերակներ
Էրիկ Կլեպտոն,Նենսի Սինատրա և այլք

«Strangers in the Night» երգը տարածում գտավ նաև գործիքային տարբերակով անվանվելով՝ «Beddy Bye», որի հեղինակն էր Գերմանացի կոմպոզիտոր Բերթ Քեմփֆերթը։ Այն դարձավ «A Man Could Get Killed» ֆիլմի սաուդթրեկը։ Երբ Ֆրենկ Սինատրայի պրոդյուսեր Ջիմի Բոուենը լսեց երաժշտությունը առաջարկեց Քեմփֆերթին այն երգի վերածել, և Քեմփֆերթը դիմեց Սինգլթոնին և ամերիկացի կոմպոզիտոր, երգահան Էդի Սնայդերին օգնության համար։ Սինգլթոնը գրեց երգի բառերը, իսկ Սնայդերը գրեց երաժշտությունը, որն էլ հետո վերածվեց մեզ հայտնի «Strangers in the Night» երգին։ Սինատրան ի սկզբանե երգը չէր հավանել, քանի որ առաջին փորձից պիտի հեռացվեր կիթառիստի սխալի պատճառով, բայց նա փոխեց միտքը երկրորդ փորձի ժամանակ, երբ իպռովիզացիա արեց ավելացնելով՝ «dooby-dooby-doo»։ «Strangers in the Night» երգը զբաղեցրեց առաջին հորիզոնականը Billboard Hot 100-ում և Adult Contemporary-ում 1966 թվականին։ Երգը նաև առաջին հորիզոնականն է զբաղեցրել Բրիտանական լավագույն սինգլների ցանկում[2]։

Սինատրայի կատարմամբ երգը 1967 թվականին Գրեմի մրցանակաբաշխության ժամանակ գրավել է Grammy Award for Best Male Pop Vocal Performance, Grammy Award for Record of the Year, ինչպես նաև Grammy Award for Best Arrangement Accompanying a Vocalist or Instrumentalist անվանակարգերը։

Հեղինակային վեճեր խմբագրել

Ավո Ուվեզյան խմբագրել

Հարցազրույցի ժամանակ Ավո Ուվեզյանը պատմելով «Strangers in the Night» երգի պատմությունը, պնդել է, որ իրականում նա է կատարել գործիքավորումը Ֆրենկ Սինատրայի համար իրենց ընդհանուր ընկերոջ խնդրանքով, երբ գտնվում էր Նյու Յորքում։ Նա գրել է երաժշտությունը, որից հետո ինչ-որ մեկը գրել է բառեր դրա համար և երգը անվանվել է «Broken Guitar»։ Մեկ շաբաթ անց նա երգը ցույց է տվել Սինատրային, բայց նա չի հավանել բառերը, և նոր բառեր են գրվել երգի համար և երգը վերանվանվել է և հայտնի դարձել որպես «Strangers in the Night»[3]։

Երբ հարցրել են թե ինչու է մեկ այլ մարդ (Բերթ Քեմփֆերթ) պնդում, որ ինքն է երգի հեղինակը, Ուվեզյանը պատասխանել է, որ քանի որ Քեմփֆերթն իր ընկերն է և աշխատում է այդ ասպարեզում, խնդրել էր նրան հրատարակել երգի գերմաներեն տարբերակը, որը հնարավորություն կտար նրան մեծ եկամուտ ունենալու, այն դեպքում երբ Ուվեզյանը վստահ չէր, որ ինքը կվարձատրվեր երգի համար Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Ուվեզյանն ասաց, որ երբ երաժշտությունը տվեց Քեմփֆերթին երգն արդեն վերանվանվել էր և բառերն էլ փոխվել էին։ Ուվեզյանը նաև պատմեց, որ Քեմփֆերթը տվել էր նրան մի նամակ, որտեղ նշվում է, որ հենց ինքը՝ Ուվեզյանն է երգի կոմպոզիտորը[3]։

Իվո Ռոբիչ խմբագրել

Երբեմն պնդում են, որ Խորվաթ երգիչ Իվո Ռոբիքն է «Strangers in the Night» երգի երաժշտության հեղինակը, և որ նա երգի հեղինակային իրավունքները վաճառել է Քեմփֆերթին, երբ այն Յուգոսլավիայի երգի մրցույթում հաջողության չի հասել։ Բայց սա հիմնավորված տեղեկություն չէ։

Ֆիլիպ Ժերարդ խմբագրել

1967 թվականին Ֆրանսիացի կոմպոզիտոր Մայքլ Ֆիլիպ Ժերարդը պնդեց, որ «Strangers in the Night» երգի երաժշտությունը հիմնված է իր «Magic Tango» ստեղծագործության հիման վրա, որը թողարկվել էր 1953 թվականին Նյու Յորքում[4]։ Դրանից հետո երգի իրավունքները սառեցվեցին[5] մինչև 1971 թվականին փարիզյան դատարանը որոշում ընդունեց, որ այստեղ իրավական խախտումներ չկան և շատ երգեր նույն ձևաչափն ունեն[6]։

Երգը կատարողներ խմբագրել

«Strangers in the Night» երգը ձայնագրվել է բազմաթիվ երգիչների կողմից, այդ թվում՝

  • Նենսի Սինատրա,
  • Էրիկ Կլեպտոն
  • Սթիվն Մագիլո
  • Դիանա Մարտին
  • Աերոսմիթ
  • Մարք Ալմոնդ
  • Փիթեր Բաուման
  • Փիթեր Բեիլ
  • Քեյք
  • Վիկի Քար
  • Վիոլետա Վիլաս
  • Ջոնի Դորելի
  • Պետուլա Քլարք
  • Դալիդա
  • Ռոդնի Դենջերֆիլդ
  • Սերգիո Ֆրանչի
  • Քոնի Ֆրանսե
  • Յունիչի Ինագակի
  • Լաին Ռենոդ
  • Ջեք Ջոնս
  • Բրենդա Լի
  • Բերի Մենիլոու
  • Ալ Մարտինո
  • Ջոնի Մեթիս
  • Բեթ Միդլեր
  • Մինա (երգչուհի)
  • Փերի ընդ Քինգսլի
  • Ջոնի Ռիվերս
  • Իվո Ռոբիք
  • Ջերարդ Ուենդլենդ
  • Էնդի ՈՒիլիամս

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Eddie Snyder obituary». The Daily Telegraph. 2011 թ․ մարտի 31. Վերցված է 2011 թ․ ապրիլի 2-ին.
  2. Roberts, David (2006). British Hit Singles & Albums (19th ed.). London: Guinness World Records Limited. էջեր 191–2. ISBN 1-904994-10-5.
  3. 3,0 3,1 A Manhattan Theft Rooted in a Tale of Songwriting, Sinatra and Cigars
  4. «Court Told Music Hit Plagiarized: French Composer Asks $400,000 For Sinatra Record». Toledo Blade. 1968 թ․ դեկտեմբերի 7. էջ 4.
  5. «Charge Is Holding Up 'Strangers' Royalties». Billboard. 1967 թ․ ապրիլի 15. էջ 52.
  6. «Writer Loses 'Strangers' Case». Billboard. 1971 թ․ ապրիլի 17. էջ 50.