«Say It’s Not True» («Ասա, որ դա ճիշտ չէ»), Queen + Paul Rodgers նախագծի առաջին ստուդիական սինգլը՝ «The Cosmos Rocks» ալբոմից։ Երգը գրվել է Queen-ի թմբկահար Ռոջեր Թեյլորի կողմից։ Խմբի յուրաքանչյուր անդամ երգել է մեկական երկտող։ Թողարկվել է 2007 թվականի դեկտեմբերի 1-ին՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը։ Երգը կատարվել է Queen + Paul Rodgers World Tour շրջագայության բոլոր համերգներում, բայց այն ժամանակ Բրայան Մեյը նվագում էր ակուստիկ կիթառի վրա, իսկ Ռոջեր Թեյլորը երգում էր ամբողջ երգը։ Երգը կատարվել է նաև Rock The Cosmos Tour-ի բոլոր համերգային ծրագրերի ժամանակ, այդ թվում Խարկովի «Life Must Go On»-ի համերգին։ Այնուհետեւ Ռոջեր Թեյլորը երգում էր առաջին երկտողը և կրկներգը, Բրայան Մեյը խաղում էր Red Special էլեկտրական կիթառի վրա, երգելով երկրորդ երկտողը։ Երկրորդ տնից հետո կրկներգը փոխարինվեց Մեյի և Թեյլորի դուետով, իսկ երգը մինչև վերջ երգեց Փոլ Ռոջերսը։ Երգը գրվել է հատուկ Նելսոն Մանդելայի և ՁԻԱՀ-ի բոլոր զոհերի համար։ Երգը ներառված է Թեյլորի Fun on Earth (2013) անձնական ալբոմում, կատարված Ջեֆ Բեքի հետ միասին։

«Say It’s Not True»
«Say It’s Not True» սինգլի շապիկը (Queen, 2007)
Queenսինգլը
«The Cosmos Rocks» ալբոմից
Թողարկված2007 թվականի դեկտեմբերի 1
ՖորմատCD, Download
Ձայնագրված2007
ԺանրՊրոգրեսիվ ռոք
ԵրգահանԹեյլոր Ռոջեր
Տևողություն4։02
ԼեյբլEMI Records, Elektra Records
ՊրոդյուսերQueen + Paul Rodgers
Queen-ի սինգլների ժամանակագրություն
«Another One Bites the Dust»
(2006)
«Say It’s Not True»
(2007)
«C-lebrity»
(2008)

Կենդանի ձայնագրություններ խմբագրել

Չարթերում խմբագրել

Չարթ (1984) Դիրքը չարթերում
UK Singles Chart[1] 90
Netherlands Singles Chart[2] 62
Romania Singles Chart 68
German Singles Chart[3] 82
French Singles Chart[4] 75
Italian Singles Chart[1] 5

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Queen & Paul Rodgers - Say It's Not True(չաշխատող հղում)
  2. QUEEN + PAUL RODGERS - SAY IT'S NOT TRUE (NUMMER)
  3. «charts-surfer.de search results». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 24 Փետրվարի 2009 (2009-02-24)-ին.
  4. QUEEN + PAUL RODGERS - SAY IT'S NOT TRUE (CHANSON)