SPARQL (անգլերեն SPARQL Protocol and RDF Query Language ռեկուրսիվ հապավումից[4]), RDF հարցումների լեզու, որը տվյալների բազաների իմաստային հարցումների լեզու է՝ Resource Description Framework (RDF) ֆորմատի տվյալները գտնելու և մշակելու հնարավորությամբ[5][6]։ Այն խորհուրդ է տրվում W3C համընկերության կողմից[7][8][9] և համարվում է սեմանտիկ համացանցի տեխնոլոգիաներից մեկը[10][11]։

SPARQL
ՏեսակRDF query language? և հաղորդակարգ
ՍտեղծողCarlos Buil Aranda?[1] և Eric G. Prud'hommeaux?[1]
Ընդլայնումներ.rq[2]
Համացանցի տվյալների տեսակapplication/sparql-query[2][3]
Ընթացիկ տարբերակ1.1
Ստանդարտացման մարմինՀամացանցի կոնսորցիում
 SPARQL Վիքիպահեստում

Այն թույլատրում է՝ եռակի նմուշներից, կոնյունկցիաներից, դիզյունկցիաներից և ոչ պարտադիր նմուշներից կազմված հարցումներ[12]։ Կարող է փոխարինել գործող մի քանի ծրագրավորման լեզվի[13]։ Գոյություն ունեն SPARQL հարցումներ կառուցելու համար նախատեսված գործիքներ, օրինակ՝ ViziQuer-ը, որը SPARQL հարցումների գրաֆիկական կառուցման հնարավորություն է տալիս[14]։ Բացի դա, գոյություն ունեն SPARQL հարցումները այլ հարցման լեզուների (օրինակ՝ SQL[15] և XQuery[16]) թարգմանող գործիքներ։

Հարցման տեսակներ

Տվյալների բազայից տվյալներ կարդացող հարցումների դեպքում SPARQL լեզվում գոյություն ունեն տարբեր նպատակների համար ձորս տարբերակներ՝

SELECT հարցում
Օգտագործվում է արժեքների դուրսբերման համար, արդյունքները ցուցադրվում են աղյուսակի տեսքով։
CONSTRUCT հարցում
Օգտագործվում է տվյալների դուրսբերման և վավեր RDF տեղափոխելու համար։
ASK հարցում
Ապահովում է True/False տիպի հարցում։
DESCRIBE հարցում
Ստանում է RDF-ռեսուրսի նկարագրությունը։

Այս բոլոր հարցումների ձևերը պարունակում են WHERE բլոկ՝ հարցումը սահմանափակելու համար, չնայած, DESCRIBE -ի դեպքում WHERE -ը ոչ պարտադիր է։

SPARQL 1.1-ը նախատեսում է տվյալների բազան թարմացնող մի քանի նոր հարցումների տեսակներով լեզու։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.w3.org/TR/2013/REC-sparql11-overview-20130321/#Acknowledgements
  2. 2,0 2,1 https://www.w3.org/TR/rdf-sparql-query/#mediaType
  3. https://www.w3.org/TR/sparql11-query/#mediaType
  4. Dave Beckett (2011 թ․ հոկտեմբերի 6). «What does SPARQL stand for?». semantic-web@w3.org.
  5. Jim Rapoza (2006 թ․ մայիսի 2). «SPARQL Will Make the Web Shine». eWeek. Վերցված է 2007 թ․ հունվարի 17-ին.(չաշխատող հղում)
  6. Segaran, Toby; Evans, Colin; Taylor, Jamie (2009). Programming the Semantic Web. O’Reilly Media, Inc., 1005 Gravenstein Highway North, Sebastopol, CA 95472. էջ 84. ISBN 978-0-596-15381-6.
  7. «Semantic Web Activity News» (անգլերեն) — Новости семантической паутины. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 10-ին.
  8. «W3C Semantic Web Activity News – SPARQL is a Recommendation». W3.org. 2008 թ․ հունվարի 15. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 1-ին.
  9. «XML and Semantic Web W3C Standards Timeline» (PDF). 2012 թ․ փետրվարի 4. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 27-ին.
  10. «W3C Semantic Web Activity Publications» (անգլերեն). W3C — Перечень публикаций W3C по проекту семантической паутины. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 23-ին.
  11. «Berners-Lee looks for Web's big leap» (անգլերեն) — Интервью Тима Бернерса-Ли. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 10-ին.
  12. «XML and Web Services In The News». xml.org. 2006 թ․ հոկտեմբերի 6. Վերցված է 2007 թ․ հունվարի 17-ին.
  13. «SparqlImplementations – ESW Wiki». Esw.w3.org. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 1-ին.
  14. «ViziQuer a tool to construct SPARQL queries automatically». lumii.lv. Վերցված է 2011 թ․ փետրվարի 25-ին.
  15. «D2R Server». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 4-ին.
  16. «SPARQL2XQuery Framework». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 4-ին.

Գրականություն խմբագրել

  • Bob DuCharme: Learning SPARQL. Querying and Updating with SPARQL 1.1. O’Reilly Media, 2. Auflage 2013, ISBN 978-1-4493-7143-2
  • Sanja Jahnke: SPARQLuS:DR- Konzeption und Implementierung eines DESCRIBE-Operators für RDF. GRIN Verlag, 2008, ISBN 978-3-638-95239-2

Արտաքին հղումներ խմբագրել

SPARQL Syntax Expressions (alternatively, SPARQL S-Expressions) is the RDF–centric syntax.

Open SPARQL web services

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «SPARQL» հոդվածին։