XQuery, հարցումների լեզու, որն նախատեսված է XML ձևաչափի տվյալների մշակման համար։ XQuery օգտագործում է XML-ը որպես իր տվյալների մոդել։

XQuery 1.0-ն մշակվել է W3C կազմակերպության կազմում գտնվող XML Query աշխատանքային խմբի կողմից։ Այս աշխատանքն համակարգվում է մեկ այլ աշխատանքային խմբի կողմից, որն աշխատում է XSLT 2.0-ի ստեղծման վրա։ Այս երկու խմբերն բաժանում են XPath 2.0 պատասխանատվությունը, որն մտնում է XQuery 1.0-ի կազմի մեջ։ 2005 թվականի նոյեմբերի 3-ին XQuery 1.0-ն ստանում է W3C Candidate Recommendation կարգավիճակը, իսկ 2007 թվականի հունվարի 23-ին, XSLT 2.0-ի և XPath 2.0-ի հետ միաժամանակ, ստանում է W3C Recommendation կարգավիճակ։ Այժմ աշխատանքներ են տարվում այդ ստանդարտի զարգացման ուղղությամբ։

SQL:2006 ստանդարտի շրջանակներում մշակվել են XQuery-հարցումներն SQL-հարցումներում ներկառուցելու մեխանիզմներ։

Օրինակ խմբագրել

 <html><head/><body>
 {
   for $act in doc("hamlet.xml")//ACT
   let $speakers := distinct-values($act//SPEAKER)
   return
     <span>
       <h1>{ $act/TITLE/text() }</h1>
       <ul>
       {
         for $speaker in $speakers
         return <li>{ $speaker }</li>
       }
       </ul>
     </span>
 }
 </body>
</html>

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «XQuery» հոդվածին։