«Right Here Waiting» («Հավերժական սպասում»), Ամերիկացի կատարող Ռիչարդ Մարքսի երաժշտական բալլադը, նրա երկրորդ «Repeat Offender» ալբոմից։ Ստեղծագործությունը զբաղեցրել է առաջին հորիզոնական Billboard Hot 100 և երկրորդ տեղ UK Singles Chart հիթ-շարքերում։ Երգը հաճախ վերագրվում է Բրայն Ադամսին, չնայած նա երբեք չի կատարել այն։

«Right Here Waiting»
«Right Here Waiting» սինգլի շապիկը (Ռիչարդ Մարքս, {{{տարեթիվ}}})
Ռիչարդ Մարքսի սինգլը
«Repeat Offender» ալբոմից
«Բ» կողմ"Wait for the Sunrise"
Թողարկված5 հուլիսի 1989 թվական
ՖորմատCD, 7" սկավառակ, Ձայներիզ
Ձայնագրված11 դեկտեմբերի, 1988 թվական
(Magic Record Studios, Salt Lake City)
ԺանրՍոֆթ ռոք
Տևողություն4:24
ԼեյբլEMI Records
ՊրոդյուսերՌիչարդ Մարքս, Դևիդ Քոուլ

Պատմություն խմբագրել

«Right Here Waiting» եղել է երկրորդ սինգլը «Repeat Offender» ալբոմում «Satisfied» սինգլից հետո։ Ռիչարդ Մարքսը գրել է այս երգը որպես սիրային հաղորդագրություն իր կնոջը՝ Սինթի Ռոդեսին, որը ֆիլմի նկարահանումների պատճառով գտնվում էր Հարավաֆրիկյան Հանրապետությունում։ Այս երգը դարձել է Ռիչարդ Մարքսի ամենահայտնի երգը։

Հիթ-շարքերի հաջողություններ խմբագրել

«Right Here Waiting» սկսել է 44-րդ հորիզոնականից Billboard Hot 100 հիթ-շարքում 1989 թվականի հուլիսի 8-ին, բայց արդեն օգոստոսի 12-ին դարձել է առաջինը։ Երրորդ շաբաթում գտնվելով առաջին հորիզոնականում, օգոստոսի 21-ին, "Right Here Waiting" սինգլը ստացել է ոսկե սկավառակ։ Երգը գտնվել է առաջին հորիզոնականում երեք շաբաթ, որից հետո սեպտեմբերի 2-ին առաջին է դարձել Պոլա Աբդուլի «Cold Hearted» ստեղծագործությունը։ "Right Here Waiting" դարձել է Ռիչարդ Մարքսի առաջին երգը, որը գլխավորել է Hot Adult Contemporary Tracks Chart հիթ-շարքը։ 1989 թվականի հոկտեմբերի 16-ին ստացել է պլատինե սկավառակ։ "Right Here Waiting" սինգլը դարձել է Ռիչարդ Մարքսի ամենաշատ վաճառվող սինգլը։ Մեծ Բրիտանիայում թողարկվել է 1989 թվականի սեպտեմբերին և հասել է երկրորդ հորիզոնականին։

Երաժշտական տեսահոլովակ խմբագրել

Երգի համար նկարահանվել են երեք երաժշտական տեսահոլովակնել, որոնցից երկուսը համարվում էին ավելի «գրավիչ», և արգելվել են մինչ, "Right Here Waiting" սինգլի թողարկումը։

Քննադատություններից հետո Մարքսի երաժշտական պրոդյուսերները մերժել են նրան ցանկացած ստեղծագործական ծրագրում և հրամայել են նրան, որպեսզի Մարքսը նկարի երեք րոպե տևողությամբ հոլովակ, որտեղ նա նվագում է դաշնամուր, և այդ հոլովակնել դարձել է "Right Here Waiting" սինգլի երաժշտական հոլովակը։

Թողարկման ձևաչափ խմբագրել

7" սկավառակ
  1. "Right Here Waiting" — 4:23
  2. "Wait for the Sunrise" — 4:13
3" սկավառակ
  1. "Right Here Waiting" — 4:23
  2. "Wait for the Sunrise" — 4:13
  3. "Hold on to the Nights" — 4:48
CD-սինգլ
  1. "Right Here Waiting"
  2. "Hold on to the Nights" (live)
  3. "That Was Lulu" (live)
  4. "Wild Life"
Ձայներիզ
  1. "Right Here Waiting" — 4:23
  2. "Wait for the Sunrise" — 4:13
  3. "Right Here Waiting" — 4:23
  4. "Wait for the Sunrise" — 4:13

Հիթ-շարքեր խմբագրել

Բարձր հորիզոնականներ խմբագրել

Հիթ-շարք (1989) Բարձր
հորիզոնական
Australian ARIA Singles Chart[1] 1
Austrian Singles Chart[1] 19
Canadian Singles Chart 1
Dutch Mega Top 100[1] 4
German Singles Chart[2] 12
Irish Singles Chart[3] 1
New Zealand RIANZ Singles Chart[1] 1
Norwegian Singles Chart[1] 4
Swedish Singles Chart[1] 7
Swiss Singles Chart[1] 6
UK Singles Chart[4] 2
U.S. Billboard Hot 100[5] 1
U.S. Billboard Hot Adult Contemporary Tracks[5] 1
Հիթ-շարք (1990) Բարձր
հորիզոնական
French SNEP Singles Chart[1] 19

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 "Right Here Waiting", various singles charts Lescharts.com (Retrieved February 15, 2008)
  2. German Singles Chart Charts-surfer.de Արխիվացված 2007-07-02 Wayback Machine (Retrieved September 3, 2008)
  3. Irish Single Chart Irishcharts.ie (Retrieved February 15, 2008)
  4. "Right Here Waiting", UK Singles Chart Chartstats.com (Retrieved September 8, 2008)
  5. 5,0 5,1 Billboard Allmusic.com (Retrieved September 8, 2008)