Mikakunin de Shinkoukei
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Mikakunin de Shinkoukei (Mikakunin de Shinkoukei (ճապ.՝ 未確認で進行形)), մանգա, Շերրի-արրայի կողմից ստեղծված կատակերգական ժանրի անիմե, թողարկվել է 2009 թվականին, Ichijinsha հրատարակության կողմից։ 2014 թվականին։ 2014 թվականին անիմե սերիալը ադապտացվել է Doga Kobo ստուդիայի կողմից։
Mikakunin de Shinkoukei (ճապ.՝ 未確認で進行形) | |
---|---|
Ժանր | կոմեդիա, ռոմանտիկա, առիրյա |
Երկիր | Ճապոնիա |
Թվական | 2014 |
Լեզու | ճապոներեն |
Ռեժիսոր | Ֆուձիվարա Յոսիյուկա |
Կայք | Պաշտոնական կայքէջ |
Սյուժե խմբագրել
Կոբենի Յոնոմորինան աշակերտուհի է, ապրում է իր ծնողների և մեծ քրոջ՝ Բենիոյի հետ։ 16 տարեկանը լրանալուց հետո, երբ Կոբենիի պապիկը մահանում է, Կոբենին սկսում է դաստիարակել Հակույա Միցումնե անունով տղային։ Վերջինս իր կրտսեր քրոջ՝ Մասիրոյի հետ տեղափոխվում է ապրելու Կոբենիի հետ։
Հերոսներ խմբագրել
Կոբենի Յոնոմորի, անիմեի գլխավոր հերոսուհին, սովորական աշակերտուհի, համեղ է պատրաստում, դրա հետ մեկտեղ հասցնում է տնային աշխատանքները։ Անցյալում եղել է Հակուի ընկերուհին, բայց նա ոչինչ չի հիշում։ Նա շատ արագ քաշ է հավաքում, այդ պատճառով քաղցրավենիք չի ուտում։
Բենիո Յոնոմորի, Կոբենիի մեծ քույրը, ավագ դպրոցի աշակերտուհի և ուսանողական խորհուրդի նախագահ։ Դպրոցում նա շատ լավ վարք ունի, և լավ գնահատականներ։
Հակույա, գլխավոր հերոս, Կոբենիի ապագա փեսացուն և Մասիրոյի մեծ եղբայրը։
Մասիրո Միցումինե, Հակուի փոքր եղբայրը։ Չնայած իր երիտասարդ տարքին, նա սկսեց սովորել Կոբենիի դասարանում։
Նադեսկո Կասիմա ուսանողական խորհուրդի փոխնախագահ։
Երկրորդական հերոսներ խմբագրել
Սիրայուկի Մացումինե, Մասիրոյի և Հակույի մայրը։
Մայուրա Մոմոուտի, Կոբենի դասընկերուհին։ Ընտանիքը շոկոլադի ֆաբրիկա ունի։