«Mean», ամերիկյան քանթրի, փոփ–երգչուհի և երգերի հեղինակ Թեյլոր Սվիֆթի երգը, նրա երրորդ՝ Speak Now ստուդիական ալբոմից (2010)։ Երգը գրել է հենց ինքը` երգչուհին, իսկ Նաթան Չեփմենը դարձել է համապրոդյուսեր։ Սինգլի պաշտոնական թողարկումը կայացել է 2011 թվականի մարտի 7-ին քանթրի–ռադիոյում[1]։ 2012 թվականի փետրվարի 12-ին երգը ստացավ Գրեմմիի երկու մրցանակ «Լավագույն քանթրի երգ» և «Լավագույն սոլո երգ» անվանակարգերում՝ Grammy Awards 54-րդ մրցանակաբաշխության ժամանակ[2]։

«Mean»
«Mean» սինգլի շապիկը (Թեյլոր Սվիֆթ, 2011)
Թեյլոր Սվիֆթի սինգլը
«Speak Now» ալբոմից
Թողարկված2011 թվականի մարտի 13
ՖորմատCD
ԺանրՔանթրի, բլյուգրաս
Տևողություն3:58
ԼեյբլBig Machine
ՊրոդյուսերՆեթան Չափմեն, Թեյլոր Սվիֆթ
Թեյլոր Սվիֆթի սինգլների ժամանակագրություն
«Back to December»
(2010)
«Mean»
(2011)
«The Story of Us»
(2011)

Պատմություն խմբագրել

«Mean»–ը առաջին անգամ թողարկվել է 2010 թվականի հոկտեմբերի 17-ին Big Machine Records լեյբլում՝ որպես նոր ալբոմի պրոմոսինգլ։ Սինգլի պաշտոնական թողարկումը կայացել է 2011 թվականի մարտի 7-ին[1]։ «Mean»-ը դարձել է Սվիֆթի 13-րդ սինգլը, որն ընդգրկվել է Hot Country Songs-ի լավագույն տասնյակում։ Առաջին անգամ Սվիֆթը երգը կատարել է 46th Annual Academy of Country Music Awards արարողության ժամանակ, որը տեղի է ունեցել 2011 թվականի ապրիլի 3-ին[3], իսկ 2011 թվականի մայիսի 30-ին այն կատարել Է The Ellen DeGeneres Show շոուի ժամանակ[4]։ Սվիֆթը երգել է նաև Speak Now World Tour համերգային շրջագայության ժամանակ[5]։

«Mean»–ի տեսահոլովակը նկարահանվել է Declan Whitebloom ռեժիսորի կողմից[6][7][8]։

Սինգլը հավաստագրվել է RIAA–ի կողմից 2013 թվականի մայիսի 13–ին[9]։ Երգը զբաղեցրել է 24-րդ տեղը Billboard Year-end Country Songs-ի լավագույն քանթրի երգերի տարեկան ամփոփիչ ցուցակում[10]։ 2012 թվականի օգոստոսին ԱՄՆ–ում «Mean»–ի ընդհանուր քանակը կազմել է 1,809,000 օրինակ[11]։

Քանի որ «Mean»-ը առաջին անգամ հնչել է Hot 100 հիթ-շքերթում և այդ շաբաթվա բոլոր մյուս դեբյուտանտների սինգլներից ավելի բարձր տեղ է զբաղեցրել (այս երգի համար տրվել է «Շաբաթվա ամենաթեժ դեբյուտը» անվանումը, Hot Shot Debut), դա նշանակում է, որ Թեյլորը դարձավ պատմության մեջ առաջին կատարողը, ով դա արեց երեք շաբաթ անընդմեջ։ «Speak Now» և «Back to December» ալբոմներից նրա մյուս երկու սինգլները նույնպես հասան նույն կետին[12]։

Կոմպոզիցիաների ցանկ խմբագրել

  • Digital download / Limited Edition CD single[13][14]
  1. «Mean»՝ 3:58

Մրցանակներ խմբագրել

Տարի Անվանում Անվանակարգ Արդյունք
2012 Գրեմմի Լավագույն քանթրի երգ Հաղթանակ
2012 Գրեմմի Լավագույն քանթրի կատարում Հաղթանակ

Հիթ–շքերթներ և հավաստագրումներ խմբագրել

Շաբաթական հիթ–շքերթներ խմբագրել

Հիթ–շքերթ (2011) Ամենաբարձր
հորիզոնական
  ARIA[15] 45
  Canadian Hot 100[16] 10
  South Korea International Singles (Gaon)[17] 92
  Billboard Hot 100[18] 11
  Hot Country Songs (Billboard)[19] 2
  US Country Digital Songs (Billboard)[20] 1

Հավաստագրումներ խմբագրել

Երկիր Հավաստագրում
  Canada Gold[21]
  United States 3× Platinum[9]

Տարեվերջյան հիթ-շքերթներ խմբագրել

Հիթ-շքերթ (2011) Դիրք
US Country Songs (Billboard)[10] 24

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «R&R :: Going For Adds :: CHR/Country». Gfa.radioandrecords.com. Radio & Records. 2011 թ․ ապրիլի 16. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 8-ին.
  2. «Best of 2011: Country Songs». Billboard. Grammy.com. 2011. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 10-ին.
  3. Eggenberger, Nicole (2011 թ․ ապրիլի 4). «Watch Taylor Swift Perform 'Mean' at Academy of Country Music Awards!». OK! Magazine. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 16-ին.
  4. «Taylor Swift Performs 'Mean'». Ellen DeGeneres. 2011 թ․ մայիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 31-ին.
  5. «Taylor Swift shimmers in Omaha». Coffey, Kevin. Omaha World-Herald. 2011 թ․ մայիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 18-ին.
  6. Vena, Jocelyn (2011 թ․ մայիսի 6). «Taylor Swift's 'Mean' Video Aims To Empower Fans. Singer plays up anti-bullying message in her video». MTV. Վերցված է 2011 թ․ մայիսի 8-ին.
  7. Bonaguro, Alison (2011 թ․ մայիսի 6). «OFFSTAGE: Taylor Swift Isn't "Mean" at All, Director Says». CMT. Viacom. Վերցված է 2011 թ․ մայիսի 8-ին.
  8. Vena, Jocelyn (2011 թ․ մայիսի 9). «Taylor Swift's 'Mean' Director Calls Her 'Timeless'». Viacom. Վերցված է 2011 թ․ մայիսի 10-ին.
  9. 9,0 9,1 «Recording Industry Association of America». RIAA. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 1-ին.
  10. 10,0 10,1 «Best of 2011: Country Songs». Billboard. Prometheus Global Media. 2011. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 10-ին.
  11. «Ask Billboard: Taylor Swift's Career Sales». Billboard. Nielsen Business Media, Inc. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 25-ին.
  12. «Mean by Taylor Swift Songfacts». Songfacts. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 1-ին.
  13. «Mean Package». TaylorSwift.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 17-ին.
  14. «Mean - Single». iTunes Store. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 19-ին.
  15. Australian-charts.com — Taylor Swift — Mean. ARIA Top 50 Singles. Hung Medien. Ստուգվել է January 11, 2012.
  16. Taylor Swift Album & Song Chart History Canadian Hot 100 for Taylor Swift. Ստուգվել է January 11, 2012.
  17. «South Korea Gaon International Chart (Week: January 15, 2012 to January 21, 2012)». Gaon Chart. 2012 թ․ դեկտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 21-ին.
  18. Taylor Swift Album & Song Chart History Billboard Hot 100 for Taylor Swift. Ստուգվել է January 11, 2012.
  19. Taylor Swift Album & Song Chart History Billboard Hot Country Songs for Taylor Swift. Ստուգվել է January 11, 2012.
  20. «Billboard Country Digital Songs : November 6, 2010». Billboard (Prometheus Global Media). 2010 թ․ նոյեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 6-ին.
  21. Gold and Platinum Արխիվացված 2014-03-01 Wayback Machine

Արտաքին հղումներ խմբագրել