Livraria Lello, Lello & Irmão հրատարակչության գրախանութը Պորտուում։ Տեղակայված է նեոմանուելինո ոճի օրիգինալ շենքում։ Պորտուգալիայի՝ ներկայում գործող ամենահին գրախանութներից մեկն է, որն իր ոչ սովորական ինտերիերի համար տարբեր հրատարակությունների կողմից (մասնավորապես՝ The Guardian, Süddeutsche Zeitung և Lonely Planet) բազմիցս ներառվել է աշխարհի ամենագեղեցիկ գրախանութների ցանկերում[1][2][3]։

Lello գրախանութ
ԵրկիրՊորտուգալիա
Հիմնադրման թվական1869 թվական
Շինարարության վերջ1906 թվական
🌐livrarialello.pt(պորտ.)
Քարտեզ
Քարտեզ
Lello գրախանութը Վիքիպահեստում

Ժողովրդականություն է վայելում Հարրի Փոթերին նվիրված գրքերի երկրպագուների շրջանում, քանի որ բազմիցս այնտեղ է այցելել Ջոան Ռոուլինգը Պորտուում որպես անգլերենի ուսուցիչ աշխատելու շրջանում, ինչպես նաև գրախանութը հավանաբար ծառայել է որպես նախատիպ կախարդական գրքերի «Ֆլորիշ և Բլոտս» գրախանութի համար[4][5]։

Պատմություն խմբագրել

Գրախանութը հիմնադրվել է ֆրանսիացի Էռնեստ Շարդրոնի կողմից 1869 թվականին «Livraria Internacional de Ernesto Chardron» անունով և սկաբում տեղակայված է եղել Rua dos Clérigos փողոցում։ 1894 թվականին այն դարձել է Լելլո եղբայրների սեփականությունը, որոնք հարուստ բուրժուաներ էին Սանտա Մարտա դի Պենագիանից, և որոնք ինժեներ Ֆրանսիսկո Խավիեր Էստևեսին պատվիրել են կառուցել նոր շենք Rua das Carmelitas փողոցում, որտեղ Livraria Lello գրախանութը հանդիսավոր բացվել է 1906 թվականի հունվարի 13-ին և գործում է մինչ օրս[6]։

1981 թվականի դեկտեմբերի 14-ին Պորտուգալիայի մշակույթի նախարարությանն առաջարկվել է գրախանութը ներառել մշակույթի հուշարձանների ցանկում։ Այդ գործընթացն ավարտվել է 2013 թվականի սեպտեմբերի 20-ին, երբ Livraria Lello գրախանութը ճանաչվել է հանրային նշանակության հուշարձան (պորտ.՝ Monumento de Interesse Público)[7]։

Ճարտարապետություն խմբագրել

Գրախանութը կղմինդրյա տանիքով երկհարկանի շենք է։

Ճակատամասը կառուցված է նեոմանուլինոյի ոճով՝ մոդեռնի տարրերով։ Արվեստն ու Գիտությունը մարմնավորող երկու քանդակներն ստեղծվել են պրոֆեսոր Ժոզե Բիլմանի կողմից։ Մուտքի վերևի «Լելլո & Եղբայր» (պորտ.՝ «Lello & Irmão») գրությունն արված է գոթական մեծ տառերով։

Ինտերիերում, որտեղ առկա են արտ-դեկոյի տարրեր, գերիշխում է երկատված սանդուղքը, որը առաջին հարկը միացնում է երկրորդում տեղակայված պատկերասրահի հետ։ Առաստաղի կենտրոնում 8x3,5 մ չափերով ապակենկար է սեփականատերերի միացագրով ու նրանց կարգախոսով՝ «Պատիվն աշխատանքում է» (լատին․՝ «Decus in Labore»)։ Առաստաղի դեկորատիվ տարրերն արվել են ներկած սվաղով, որով ձևացվել է փորագրազարդ փայտ։

Շենքում դեռևս պահպանվում են այն ռելսերն ու փայտե սայլակը, որոնք երբևէ օգտագործվել են գրքերը դարակների միջև տեղափոխելու համար։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Top shelves». The Guardian. 11.01.2008.
  2. «Die schönsten Buchhandlungen Europas – Wo Bücher knurren». Süddeutsche Zeitung. 19.08.2010.
  3. «The world's greatest bookshops». Lonely Planet. 16.06.2012. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
  4. Did J.K. Rowling Write Harry Potter in Porto? — portugalist.com
  5. On the Harry Potter trail in Portugal -- Rowling's inspiration Արխիվացված 2018-06-27 Wayback Machine — Agence France-Presse (29.07.2016)
  6. Sereno, Isabel (1995), SIPA (ed.), Livraria Lello & Irmão (IPA.00003972/PT011312150119) (Portuguese), SIPA – Sistema de Informação para o Património Arquitectónico{{citation}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. Livraria Lello e Irmão — Direção-Geral do Património Cultural

Արտաքին հղումներ խմբագրել