«Lonely Planet» (Միայնակ մոլորակ), հայկական Դորիանս ռոք խմբի երգն է, որով ներկայացրել է Հայաստանը Եվրատեսիլ 2013 երգի մրցույթում[1]։ Երգի խոսքերի հեղինակն է Վարդան Զադոյանը, իսկ երաժշտության հեղինակը՝ Բլեք Սաբաթ ռոք խմբի կիթառահար Թոնի Այոմմին[2]։

Lonely Planet
Եվրատեսիլ 2013-ի երգ
ԵրկիրՀայաստան
Երգիչ(ներ)Դորիանս
ԼեզուԱնգլերեն
Երգահան(ներ)Թոնի Այոմմի
Բառերի հեղինակ(ներ)Վարդան Զադոյան
Արդյունքներ
Կիսաեզրափակչի արդյունք7
Կիսաեզրափակչի միավորներ69
Եզրափակչի արդյունք18
Եզրափակչի միավորներ41
Ներկայանալու ժամանակագրություն
◄ Boom Boom (2011)   
Not Alone (2014) ►

Թողարկման պատմություն խմբագրել

Երգի ընտրությունը խմբագրել

Երգը ընտրվել է 2013 թվականի մարտի 2-ին Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում, որտեղ խումբը կատարել է նաև 3 այլ երգեր և քվեարկության արդյունքում հաղթել է Lonely Planet երգը[3]։

Տեսահոլովակ խմբագրել

Երգի տեսահոլովակի պրեմիերան կայացել է մարտի 18-ին ՅուԹյուբում Դորիանսի և Եվրատեսիլի պաշտոնական էջերում[4]։

Ռեմիքս խմբագրել

Երգի ռեմիքս տարբերակի պրեմիերան կայացել է մայիսի 5-ին, որի հեղինակն է խմբի անդամ Արման Փահլևանյանը։

Եվրատեսիլ խմբագրել

Եվրատեսիլում Դորիանսը երգը կատարել է երկրորդ կիսաեզրափակչում՝ մայիսի 16-ին, 11-րդ համարի ներքո և եզրափակիչ է անցել 7-րդը 69 միավորով։ Եզրափակչում Դորիանսը հանդես է եկել 12-րդ համարի ներքո և զբաղեցրել է 18-րդ հորիզոնականը 41 միավորով։

Երգի տարբերակները խմբագրել

Digital download
  1. Lonely Planet – 3։00
  2. Lonely Planet (Ռեմիքս) – 2։58

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել