Juhudi Kilimo Company Limited[1], քենիական մասնավոր ընկերություն, որը միկրոկրեդիտներ է տրամադրում փոքր ֆերմերներին, առաջին հերթին՝ արտադրական ակտիվների գնման, ինչպես նաև նրանց ուսուցում կազմակերպմսն համար[2][3][4][5]։

Juhudi Kilimo
Տեսակբիզնես ձեռնարկություն և ձեռնարկություն
Հիմնադրված է2004
ՎայրՆայրոբի, Քենիա
Կայքjuhudikilimo.com

Կազմակերպություն խմբագրել

Juhudi Kilimo նախագիծը հիմնադրել է 2004 թվականին Ալեքե Դոնդոն (անգլ.՝ Aleke Dondo)՝ որպես իր կողմից զարգացող K-Rep Development Agency ոչ առևտրային կազմակերպության կառուցված[4][6]։ 2009 թվականին նախագիծը վերակազմավորվել է առանձին ընկերության[6]։

Juhudi Kilimo-ի շտաբ-բնակարանը գտնվում է Նայրոբիում (Քենիա)[4]։

Գաղափարախոս, առաջին ղեկավար (CEO) և Juhudi Kilimo-ի տնօրենների խորհրդի նախագահը Ալեքե Դոնդոն է[4]։ 2010 թվականի հոկտեմբերից մինչև 2015 թվականի ապրիլ ընկերությունը ղեկավարել է Նատ Ռոբինսոնը (անգլ.՝ Nat Robinson[4]):

2015 թվականի ապրիլից ընկերության ղեկավար Է դարձել Բեռնարդ Կիվավան (անգլ.՝ Bernard Kivava)[7]:

Ընկերությունը ֆոնդավորում են հետևյալ ինստուցիոն սոցիալական ներդրողները՝ Acumen (2011 թվական))[8], Grameen Foundation[9], Բաց հասարակություն հիմնադրամ (Soros Economic Development Fund), Ֆորդի ֆոնդ, Ռոքֆելլերի ֆոնդ, Kiva և այլ կազմակերպություններ[3]։

Գործունեություն խմբագրել

Juhudi Kilimo դասական միկրովարկավորման կազմակերպություն է, որը մասնագիտացել է Քենիայի գյուղական հարթամատչելի տարածքներում փոքր ագարակատերերին վարկեր տրամադրելու գործում[3][4]։

Juhudi Kilimo-ի տարբերակիչ առանձնահատկությունը նախքան վճարումները և կրեդիտները ագարակատերերին ուսանելն է[3][4]։ Դասընթացների ընթացքում հայցորդները ստացել են ֆինանսական և գյուղատնտեսական գիտելիքներ, որոնք ընկերության ստեղծողների ենթադրությամբ՝ կարող էին բարձրացնել տնտեսության վարման արդյունավետությունը և միկրոձեռնարկատերերին լրացուցիչ տնտեսական եկամուտներ կբերեին[3][4].

Juhudi Kilimo-ն ֆինանսավորում է արտադրողներին գյուղմթերքի ներքին սպառման դասական արտադրանքի համար՝ կաթնատու կովեր և այծեր, թռչուններ, խոզեր, ճագարներ և ընտանի այլ կենդանիներ, ձկնաբուծություն, գյուղատնտեսական տեխնիկայի գնում, այդ թվում՝ ոռոգման և արտադրանքի վերամշակում, տրանսպորտի, այդ թվում՝ մոտոցիկլետների, հեծանիվների և այլ միջոցների ձեռքբերման, նախևառաջ գյուղատնտեսական ապրանքների փոխադրման համար[3][4].

Վարկառուների հետ աշխատանքը կատարվել է հիմնականում «վարկային սպաների» միջոցով, որոնք իրենց կողմից տրվող պլանշետների միջոցով համագործակցել են ընկերության հետ մասնագիտացված առցանց հարթակի միջոցով[3]։

Գործունեության ցուցանիշներ խմբագրել

2010 թվականին Juhudi Kilimo-ն ֆինանսավորել է շուրջ 7 500 ագարակատերերի, մասնավորապես՝ տրամադրել է 1 834 կովերի գնման վարկեր, ինչը թույլ է տվել կրկնապատկել և եռապատկել միջին ագարակատիրոջ եկամուտները[2]։

2012 թվականին Juhudi Kilimo-ն դուրս է եկել գործառական շահութաբերության[3]։

2013 թվականի դրությամբ Juhudi Kilimo-ն տրամադրել է 10 000 վարկ[8]։

2014 թվականին Juhudi Kilimo-ն ավելի քան 20 120 ֆերմերների վարկ է տրամադրել, ավելի քան 11,7 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր գումարի չափով[3]. Возвратность предоставленных средств составила около 95 %[3]։

Գնահատականներ խմբագրել

2011 թվականին Շվաբի ֆոնդը Juhudi Kilimo-ի հիմնադիր Ալեքե Դոնդոյին անվանել է տարվա սոցիալական ձեռնարկատեր[2]։ Արդեն այդ ժամանակ Ալեքե Դոնդոյին անվանել են «Արևելյան Աֆրիկայի միկրոֆինանսավորման պապ»[2]։

2013 թվականի ապրիլին Juhudi Kilimo-ն դարձել է Աֆրիկայի առաջին B Lab սերտիֆիկացված ընկերությունը[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ավելի հաճախ՝ Juhudi Kilimo
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Aleke Dondo» (անգլերեն). Фонд Шваба. 2011. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 10-ին.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 «Juhudi Kilimo» (անգլերեն). BCorporation. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 10-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 «Company Overview of Juhudi Kilimo Company Limited» (անգլերեն). Bloomberg. Վերցված է 2015 թ․ հունիսի 10-ին.
  5. «Juhudi Kilimo: Providing financing for Kenyan smallholder farmers» (PDF) (անգլերեն). Business call to action. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 10-ին.
  6. 6,0 6,1 6,2 Olivia Muiru (2013 թ․ ապրիլի 24). «Juhudi Kilimo, the first African B Corp» (անգլերեն). BLab. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 10-ին.
  7. Տես пресс-релиз Արխիվացված 2015-06-10 Wayback Machine.
  8. 8,0 8,1 «Juhudi Kilimo» (անգլերեն). Acumen. Վերցված է 2015 թ․ հունիսի 10-ին.
  9. «Acumen Fund and Grameen Foundation Invest in Agricultural Microfinance Company Juhudi Kilimo Company Limited» (անգլերեն). Grameen Foundation. 2011 թ․ մայիսի 9. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել