Հեծանիվ, անիվներով տրանսպորտային միջոց, որը շարժվում է մարդու մկանային ուժի շնորհիվ՝ ոտնակների միջոցով։ Առավել տարածված են երկու ակնանի հեծանիվները, սակայն կան նաև մի ակնանի, երեք ակնանի, ինչպես նաև բազմաթիվ ակներով հեծանիվներ։

Հեծանիվի հիմնական մասերը
Տուրիստական հեծանիվ, Գերմանիա
Հեծանվահրապարակ Նիդերլանդներում
«Գիշերը հեծանիվով – 7» ակցիայի մասնակիցները դիմավորում են լուսաբացը Էրեբունի ամրոցում։

Պատմություն խմբագրել

Հեծանիվի նախատիպերը՝ քառանիվ ինքնագլոր սայլակները, 17-րդ դարում համարյա միաժամանակ ստեղծվել են Գերմանիայում, Ֆրանսիայում և Ռուսաստանում։

Առաջին երկանիվ հեծանիվները երևացին 19-րդ դարի սկզբներին։ 1817 թվականին բարոն Կառլ ֆոն Դրեզը ստեղծեց առաջին երկանիվ հեծանիվը, հետո 1818, որը նա անվանեց՝ «մեքանա վարելու համար» (Laufmaschine) թվականին իրագործեց առաջին ինքնագնացը։ Դրանք չունեին ղեկ, անիվները փայտից էին՝ ամրացված երկաթե օղերով, շարժվում էին ոտքերով գետնից հրելու միջոցով։ Հետագայում ավելացվեց ղեկ, առաջին անվին ամրացված շարժաթև և ոտնակ։ Փայտե անիվները փոխարինվեցին մետաղե բարակ բոլորակ, ճաղեր և ռետինե հոծ դողեր ունեցող անիվներով, արագությունը մեծացնելու նպատակով մեծացվեց տանող անվի տրամագիծը (հասավ նույնիսկ 180 սմ)։

Մեր ժամանակների հեծանիվներին նման առաջին հեծանիվը ստեղծվեց անգլիացի՝ Ջեյմս Քեմպ Ստարլիի կողմից 1884 թվականին, այն կոչվում էր Ռովեր (Rover, «Скиталец»)։

19-րդ դարի վերջում հեծանիվի կառուցվածքին ավելացվեցին շղթայական փոխանցում, գնդառանցքակալներ (1877), պնևմատիկ դողեր (1889), ազատ ընթացք (1894), փոխանցումների փոխարկման մեխանիզմ (1899

Սկսվեց հեծանիվի արդյունաբերական արտադրությունը։ Այդ նույն ժամանակ հեծանիվը սկսեց կիրառվել ռազմական գործում՝ որպես վիրավորներ, թեթև զենք և հանդերձանք փոխադրելու և կապի միջոց, եվրոպական երկրների բանակներում ստեղծվեցին հեծանվային վաշտեր։

Տեսակներ խմբագրել

 
Հեծանիվների զարգացումը

Հեծանիվները ըստ նշանակման և կառուցվածքի առանձնահատկությունների լինում են ճանապարհային, դեռահասների, մարզական, մանկական և հատուկ։ Դրանք միմյանցից տարբերվում են չափերով, կմախքի ձևով և ամրությամբ, զանգվածով, դողերի լայնությամբ, արգելակների տիպով և առկայությամբ (տրեկային մարզական հեծանիվները չունեն արգելակ և ազատ ընթացք)։

Հեծանիվները հանդերձվում Է նաև շարժիչով։

Հեծանիվն աշխարհում խմբագրել

Ներկայումս ողջ աշխարհում օգտագործվում է միլիարդից ավելի հեծանիվ։ Ուստի և հեծանիվը ամենատարածված տրանսպորտային միջոցներից մեկն է համարվում։ Հեծանվին հանրաճանաչություն բերեց ցածր գինը, թեթև քաշը, վառելիքի օգտագործման բացակայությունը, հարաբերական անվտանգությունը և արագություն զարգացնելու համար կիրառական ուժի լավ հարաբերակցությունը։

2005 թ. Մեծ Բրիտանիայում հասարակական հարցման արդյունքում հեծանիվը ճանաչվել է 1800-ից վեր մարդկության կատարած մեծագույն տեխնիկական գյուտը՝ հավաքելով անհամեմատ ավելի շատ ձայն, քան ինտերնետը կամ ներքին այրման շարժիչը։ Հեծանիվի օգտին քվեարկել է ավելի շատ մարդ, քան մնացած բոլոր տեխնիկական նորարարությունների օգտին՝ միասին վերցված[1]։

Հեծանիվի հասարակական դերը խմբագրել

Հեծանիվների արտադրությունը խթան հանդիսացավ տեխնիկայի ավելի խոշոր զարգացման համար։ Նախ և առաջ ստեղծվեցին պահեստամասեր, որոնց արդյունքում էլ հետագայում՝ ավտոմեքենաների, գնացքների, զինամեքենաների, ինքնաթիռների արտադրության հիմքը դրվեց։ Հեծանիվը հիմք է հանդիսացել այժմյան մի շարք շլացուցիչ ավտոմեքենաների կազմակերպությունների՝ Շկոդա, Ռովեր, Օպել և այլնի արտադրությունը։

Հեծանիվների օգտագործումից հետո սկսվեցին ճանապարհների բարելավումները՝ հարթեցումները, լայնացումները և այժմյան սպիտակ, դեղին փողոցում նկարված անցումների միտքը ծագեց հետիոտների համար։ Հեծանիվը կանանց ազատեց մի շարք անհարմար զգեստներից՝ կորսետներից, մի խոսքով որոշակի ազատության հիմք դարձավ։

Հեծանիվը Հայաստանում խմբագրել

Հայաստանի երթևեկության կանոնների համաձայն հեծանիվը տրանսպորտային միջոց է[2]։

Չնայած դրան, հեծանիվը Հայաստանում ամենաքիչ գործածվող փոխադրամիջոցներից է (մինչև վերջերս հեծանիվ կարելի էր տեսնել առավելապես գյուղական շրջաններում)[փա՞ստ]։ 2000-ական թվականներին ստեղծվեցին մի շարք կազմակերպություններ և երիտասարդական նախաձեռնություններ, որոնց շնորհիվ, հատկապես մայրաքաղաք Երևանում, զգալիորեն ակտիվացել է հեծանվի՝ որպես երթևեկության միջոց գործածումը։ Այդ կարճաժամկետ վարձոյթների ընկերություններից դրանցից են Mimo-ն և YerevanRide-ը, որոնք նաև ինքնագլորներ են սպասարկում։ Այս միջոցառումների շնորհիվ հաճախակի են դարձել նաև հեծանվաարշավները, հեծանվորդային ակցիաները և մրցավազքերը։

2013 թվականին Հայաստանում առաջին անգամ անցկացվեց լեռնային՝ քրոս-քաունթրի մրցում[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Велосипед положил Интернет на лопатки // MIGnews. Реактивные новости». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 20-ին.
  2. «Երթևեկության կանոններ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 3-ին.
  3. Հետք․am, Լեռնային հեծանվավազք Հայաստանում, 10 հունիսի, 2013

Գրականություն խմբագրել

  • Caunter C. F. The History and Development of Cycles Science Museum London 1972.
  • David B. Perry, Bike Cult: the Ultimate Guide to Human-powered Vehicles, Four Walls Eight Windows, 1995.
  • Roni Sarig, The Everything Bicycle Book, Adams Media Corporation, 1997
  • US Department of Transportation, Federal Highway Administration. "America's Highways 1776-1976", pp. 42–43. Washington, DC, US Government Printing Office.
  • David Gordon Wilson, Bicycling Science, MIT press, ISBN 0-262-73154-1
  • David V. Herlihy, Bicycle: The History, Yale University Press, 2004
  • Frank Berto, The Dancing Chain: History and Development of the Derailleur Bicycle, San Francisco։ Van der Plas Publications, 2005, ISBN 1-892495-41-4.

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  Ընթերցե՛ք «հեծանիվ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հեծանիվ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 342