It's Hard out Here for a Pimp
«It's Hard out Here for a Pimp», ամերիկյան Three 6 Mafia հիփ հոփ խմբի երգ, որը եղել է «Hustle & Flow» (2005) ֆիլմի սաունդթրեքերից մեկը։ Երգի հիմնական մասը գրվել է խմբի անդամներ Ջուսի Ջեյի և DJ Փոլի կողմից, սակայն որոշ մասեր գրվել են նաև ռեփեր Ֆրայզեր Բոյի կողմից։
«It's Hard out Here for a Pimp» | |
---|---|
Three 6 Mafia-ի երգը «Hustle & Flow Soundtrack» ալբոմից | |
Թողարկված | 2005 |
Ժանր | Հիփ հոփ |
Տևողություն | 2:49 |
Լեյբլ | Atlantic Records, Grand Hustle |
Հեղինակ | Ջուսի Ջեյ, DJ Փոլ, Ֆրայզեր Բոյ |
Պրոդյուսեր | Ջուսի Ջեյ, DJ Փոլ |
Օսկարի 78-րդ մրցանակաբաշխություն խմբագրել
2006 թվականի մարտին խումբը երգը կատարել է Օսկարի 78-րդ ամենամյա մրցանակաբաշխությունում, որտեղ նաև արժանացել է «Լավագույն օրիգինալ երգ» մրցանակին[1]։ Three 6 Mafia-ն դառնում է առաջին հիփ հոփ խումբը, որը հաղթում է այդ անվանակարգում, և առաջին հիփ հոփ կատարողը, որը երաժշտական ելույթ է ունեցել այդ մրցանակաբաշխության բեմում։ «It's Hard out Here for a Pimp»-ը դարձել է հիփ հոփ ժանրի երկրորդ երգը, որը ստացել է Օսկար (առաջինը հիփ հոփ երգը, որը ստացել է այդ մրցանակը, եղել է Էմինեմի «Lose Yourself» կատարումը 2003 թվականին)։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Popkin, Helen A.S. (March 5, 2006). 'It’s Hard Out Here' for a good Oscar song. MSNBC. Accessed April 12, 2008.