«Hookah», ամերիկացի ռեփեր Թայգայի երգն է, որում իր մասնակցությունն ունի նաև ռեփեր Յանգ Թագը։ Այն թողարկվել է 2014 թվականի ապրիլի 9-ին՝ Young Money Entertainment, Cash Money Records և Republic Records լեյբլների կողմից։ Երգը գրվել է Թայգայի, Յանգ Թագի և Ջես Ջեքսոնի կողմից, իսկ երգի պրոդյուսերն է London on da Track-ը։

«Hookah»
«Hookah» սինգլի շապիկը (Թայգայի և Յանգ Թագ, )
Թայգայի և Յանգ Թագի սինգլը
ԹողարկվածԱպրիլի 9, 2014
ՖորմատԹվային ներբեռնում
Ձայնագրված2014
ԺանրՀիփ հոփ
Տևողություն3։22
ԼեյբլYoung Money Entertainment, Cash Money Records, Republic Records
ՊրոդյուսերLondon on da Track

Թողարկում խմբագրել

2014 թվականի մարտի 15-ին Թայգան երգից մի փոքր հատված է տեղադրում իր Ֆեյսբուքի էջում, իսկ մարտի 17-ին այն ամբողջական տարբերակով ներկայացվում է։ Երկու ամիս անց՝ ապրիլի 9-ին, երգը որպես սինգլ թողարկվում է թվային ներբեռնման համար[1]։

Քննադատական արձագանքներ խմբագրել

Երգը ստացել է տարբեր արձագանքներ երաժշտական քննադատների կողմից։ «Complex» ամսագրի լրագրող Dharmic X-ը գրել է, որ երգը ունի պոտենցիալ դառնալու մեծ հիթ[2]։

Տեսահոլովակ խմբագրել

Երգի տեսահոլովակը նկարահանվել է 2014 թվականի ապրիլի 21-ին, իսկ պրեմիերան կայացել հունիսի 6-ին։ Տեսահոլովակի ռեժիսորներն են Ալեքս Նազարին և Թայգան։

Հիթ շքերթներ խմբագրել

Հիթ շքերթ (2014) Զբաղեցրած
հորիզոնական
  Բելգիա (Ultratop Flanders) 32
  Ֆրանսիա (SNEP) 188
  Գերմանիա (Deutsche Black Charts) 10
  ԱՄՆ (Billboard Hot 100) 85
  ԱՄՆ (Billboard Hot R&B/Hip-Hop Songs) 24

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «iTunes - Music - Hookah (feat. Young Thug) - Single by Tyga». Itunes.apple.com. 2014 թ․ ապրիլի 9. Վերցված է 2014 թ․ հունիսի 22-ին.
  2. «Tyga and Young Thug Collaborate on New Song "Hookah"». Complex. 2014 թ․ մարտի 17. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել