«Homecoming», ամերիկացի հիփ-հոփ արտիստ Քանյե Ուեսթի Graduation երրորդ ստուդիական ալբոմի հինգերորդ սինգլը։ Ըստ ներբեռնումների քանակի երգն զբաղեցրել է իններորդ հորիզոնականը՝ UK Singles Chart հիթ-շքերթում։ Այն ձայնագրվել է Coldplay խմբից Քրիս Մարտինի հետ միասին, ում պատկանում է նաև կրկներգի վոկալը։ Երգում օգտագործվում է Ուենդի (անգլ.՝ Wendy) անունը, ինչը հղում է Չիկագո քաղաքի մականունին՝ «Քամիների քաղաք» (անգլ.՝ The Windy City)։ Երգը քննադատվել է դրա ձայնագրմանը Քրիս Մարտինի մասնակցության համար, քանի որ նա կապ չունի Չիկագոյի հետ[2][3][4]։

«Homecoming»
Քանյե Ուեսթի և Քրիս Մարտինի սինգլը
«Graduation» ալբոմից
ԹողարկվածՄիացյալ Թագավորություն 18 փետրվարի, 2008 թվական
Ամերիկայի Միացյալ Նահանգներ 13 մայիսի, 2008 թվական
Ավստրալիա 16 հունիսի, 2008 թվական[1]
ՖորմատiTunes, 12" սինգլ
Ձայնագրված2006
Ժանրհիփ-հոփ
Տևողություն3:23
Լեյբլ{{{2}}} GOOD Music
{{{2}}} Def Jam
{{{2}}} Roc-A-Fella
ՊրոդյուսերՔանյե Ուեսթ, Warryn «Baby Dubb» Campbell
Քանյե Ուեսթ ժամանակագրություն
Flashing Lights
(2008)
Homecoming
2008
Love Lockdown
(2008)
Քրիս Մարտին ժամանակագրություն
Beach Chair
(2006)
Homecoming
(2008)
Come to Life
(2008)

Տեսահոլովակ խմբագրել

2008 թվականի ապրիլի 1-ին Քանյե Ուեսթը տեղադրել է Homecoming տեսահոլովակը՝ Vimeo-ի իր էջում[5]։ Ավելի ուշ նա տեսահոլովակը տեղադրել է իր պաշտոնական բլոգում[6]։

Տեսահոլովակը նկարահանվել է սև-սպիտակ երանգներով։ Նրանում Քանյե Ուեսթը քայլում է Չիկագոյի տարբեր թաղամասերով։ Տեսահոլովակում նկարահանվել են նաև ռեփեր Common-ը և Քրիս Մարտինը (հիմնականում ստվերապատկերի ձևով), ով նվագում է դաշնամուր ու կատարում կրկներգը։

Տեսահոլովակը ներկայացվել է 2008 MTV Video Music Awards մրցանակաբաշխությանը։

Երգացանկ խմբագրել

  • Սինգլ Մեծ Բրիտանիայի համար
  1. Homecoming
  2. Stronger (AD remix)
  • iTunes — Սինգլ Ավստրալիայի համար[7]
  1. Homecoming
  2. Good Night (Mos Def-ի և Al Be Back-ի հետ միասին)

Հիթ-շքերթներ խմբագրել

Հիթ-շքերթ (2008) Ամենաբարձր
հորիզոնական
Ավստրալիա Singles Chart[8] 32
Կանադա Hot 100 79
Դանիա Top 40 6
Նոր Զելանդիա Singles Chart 6
Ֆինլադնիա Single Top20 7
Իռլանդիա Singles Chart 9
Նորվեգիա Singles Chart 13
Շվեդիա Singles Chart 19
Թուրքիա Billboard Top 20 21
Մեծ Բրիտանիա Singles Chart 9
Գերմանիա Singles Chart 18
ԱՄՆ Billboard Hot 100 69
ԱՄՆ Billboard Hot R&B/Hip-Hop Songs 53
ԱՄՆ Billboard Hot Rap Tracks 15
ԱՄՆ Billboard Pop 100 50

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Herald Sun HiT Արխիվացված 2022-06-11 Wayback Machine Australian release dates. Retrieved on June 19, 2008
  2. Rabin, Nathan (2007 թ․ սեպտեմբերի 11). «Kanye West: Graduation». The A.V. Club. Chicago. Վերցված է 2013 թ․ ապրիլի 8-ին.
  3. Cowie, Del (October 2007). «Recently Reviewed». Exclaim!. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 13-ին.
  4. Lynskey, Dorian (2007 թ․ սեպտեմբերի 7). «Kanye West, Graduation». The Guardian. London: Guardian News and Media Limited. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 10-ին.
  5. HOMECOMING on Vimeo Արխիվացված 2008-06-12 Wayback Machine
  6. kanYe West : Blog Արխիվացված 2010-09-09 Wayback Machine
  7. Australian iTunes — Homecoming — Single Արխիվացված 2012-07-13 archive.today Retrieved: June 13, 2008
  8. ARIA Charts Retrieved: June 15, 2008

Արտաքին հղումներ խմբագրել