Girl power արտահայտություն (անգլ. թարգմանաբար՝ «աղջկա ուժ»), այն արտացոլում է 1990-ական թվականների և 2000-ական թվականների սկզբի մշակութային երևույթը։ Այն նաև կապված է ֆեմինիզմի երրորդ ալիքի հետ։ Արտահայտությունը հայտնի է դարձրել Spice Girls խումբը 1990-ական թվականների կեսերին։

Վաղ գործածում խմբագրել

Girl power արտահայտության ամենավաղ հիշատակումներից մեկը տեղի է ունեցել 1987 թվականին Լոնդոնի աղջիկներից բաղկացած Mint Juleps խմբի մոտ՝ Girl to the Power of 6 երգում։ Հետագայում արտահայտությունը օգտագործվել է ֆենզինում Bikini Kill փանք-խմբի կողմից։ Երբեմն արտահայտությունը հնչում է որպես grrrl power, որը այն կապում է Riot grrl շարժման հետ[1][2]։

Ավելի ուշ, 1990-ական թվականների սկզբին, girl power արտահայտությունն օգտագործել են բազմաթիվ խմբեր, որոնց թվում են Helen Love ուելսյան ինդի-խումբը[3], ինչպես նաև Shampoo փոփ-փանք-դուետը[4], որը 1995 թվականին թողարկել է Girl Power ալբոմն ու սինգլը։

Spice Girls և գիտական մոտեցում խմբագրել

Ի վերջո, արտահայտությունը գործածության մեջ է մտել 1990-ական թվականների կեսերին Spice Girls փոփ կվինտետի շնորհիվ[5][6][7]։

Պրոֆեսոր Սյուզան Հոփկինսը 2002 թվականի իր հոդվածում Girl Heroes: The New Force in Popular Culture-ը դիտարկել է նմանություն girl power-ի, Spice Girls-ի և կանանց գործողությունների հերոսների միջև 20-րդ դարի վերջին[8]։

Այլ գիտնականներ նաև girl power արտահայտությունը դիտարկել են գիտական համատեքստում. օրինակ, այսպես կոչված Buffy studies-ում[9]։

Քննադատություն խմբագրել

Դուբլինի քաղաքային համալսարանի հաղորդակցության տեսության ամբիոնի պրոֆեսոր դոկտոր Դեբբի Ջինգը հանդես է եկել girl power-ի իդեալների քննադատությամբ՝ դրանք կապելով երեխաների, հատկապես աղջիկների սեքսուալացման հետ[10]։

Հյուսիսային Կարոլինայի համալսարանից Էմի Մաքքլյուրը զգուշացրել է, որ չպետք է մեծ հույսեր կապել girl power-ի հետ, երբ խոսքը վերաբերում է կանանց իրավունքների համար պայքարին[11]։ Մեդիան երբեմն ներկայացնում է միայն այն որոշման նեղ մասը, թե ինչ է այսօր նշանակում աղջիկ լինել։ Դրա վառ օրինակն է Barbie խաղալիքը, որը ներառում է girl power («I can be» Barbie[12]) հայեցակարգը, պնդելով, որ աղջիկը կարող է դառնալ որևէ մեկը, երբ նա մեծանում է[13]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Gonick M. Girl Power // Girl Culture. — Westport, Conn. [u.a.]: Greenwood Press, 2008. — С. 310–314. — ISBN 978-0-313-33909-7
  2. Leonard M. 'Rebel Girl, You Are the Queen of My World': Feminism, 'Subculture' and Grrrl Power // Sexing The Groove: Popular Music and Gender. — London: Routledge, 1997. — С. 230—255. — ISBN 978-0-415-14670-8
  3. «Helen Love - Gabba Gabba We Accept You». Homepage.ntlworld.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 30-ին.
  4. «Shampoo - Interview by Alexander Laurence». Free Williamsburg. April 2001. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 30-ին.
  5. «From Title IX to Riot Grrrls». Harvard Magazine. January–February 2008. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 30-ին.
  6. «Girl power | You've come a long way baby». BBC News. 1997 թ․ դեկտեմբերի 30. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 30-ին.
  7. Sarler, Carol (2006 թ․ հուլիսի 21). «Girl Power: how it betrayed us». Daily Mail. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 30-ին.
  8. Costi, Angela (2002 թ․ հոկտեմբերի 4). «Super Slick Power Chicks: The New Force or Elaborate Parody?». Senses of Cinema. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 30-ին.
  9. Karras I. (2002). «The Third Wave's Final girl: Buffy the Vampire Slayer». Thirdspace. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 14-ին.
  10. Ging D. (2007-07). ««Girl Power» doesn't empower: why it's time for an honest debate about the sexualisation of children in Ireland» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 13-ին.
  11. McClure A. «Girl Power Ideology: A Sociological Analysis of Post-Feminist and Individualist Visions for Girls». All Academic, Inc. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 25-ին.
  12. «Барби - Весёлые игры для девочек, видео и задания». Mattel.
  13. Lamb S., Brown L. M. Packaging girlhood: rescuing our daughters from marketers' schemes. — New York: St. Martin's Griffin, 2007. — ISBN 9780312370053

Մատենագիտություն խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Girl power» հոդվածին։