«Fight the Power», ամերիկյան Public Enemy խմբի երգը Սփայք Լիի 1989 թվականի «Արա այնպես, ինչպես պետք է» ֆիլմից։ 1989 թվականի հունիսին (ֆիլմի թողարկումից մեկ ամիս անց) թողարկվել է առանձին սինգլով։ Այնուհետև ընդգրկվել է Public Enemy խմբի 1990 թվականի «Fear of a Black Planet» ալբոմում։

«Fight the Power»
Public Enemyսինգլը
«Do the Right Thing Կաղապար:Noitalics Fear of a Black Planet» ալբոմից
Թողարկվածհունիս 1989
Ժանրհիթ-հոփ
Տևողություն5:23 (սաունդթրեք)
4:42 (ալբոմ)
ԼեյբլMotown
ՊրոդյուսերThe Bomb Squad
Public Enemy-ի սինգլների ժամանակագրություն
«Black Steel in the Hour of Chaos»
(1989)
«Fight the Power»
(1989)
«Welcome to the Terrordome»
(1990)

Սինգլը հասել է 29-րդ հորիզոնականին Մեծ Բրիտանիայում (UK Singles Chart ազգային սինգլային հիթ-շքերթում)[1]։

2004 թվականին Rolling Stone ամսագիրը Public Enemy խմբի կատարմամբ «Fight the Power» երգը տեղադրել է իր «Բոլոր ժամանակների 500 մեծագույն երգեր» ցանկի 322-րդ տեղում[2].։ 2011 թվականի ցանկում երգը գտնվում է 330-րդ տեղում[3]։

Բացի այդ, 2014 թվականին բրիտանական New Musical Express երաժշտական ամսագիրը Public Enemy-ի կատարմամբ «Fight The Power» երգը տեղադրել է իր «Բոլոր ժամանակների 500 մեծագույն երգերի» ցուցակի 95-րդ տեղում[4][5]։

Նաև «Fight the Power» երգը Public Enemy խմբի կատարմամբ ընդգրկվել է Ռոքնռոլի Փառքի սրահի կազմած 500 Songs That Shaped Rock and Roll ցուցակում[6]։

Երգը (կրկին Public Enemy խմբի օրիգինալ կատարմամբ) ընդգրկվել է 2011 թվականին «Թայմ» ամսագրի կազմած All-TIME 100 Songs ցանկում («Թայմ» ամսագրի հիմնադրման պահից ի վեր հարյուր լավագույն երգերի ցանկ)[7]։

«Դոկտոր Հաուս» սերիալում (հինգերորդ եթերաշրջանի 22-րդ սերիա, «House Divided») գլխավոր հերոսը, իրեն բնորոշ ձևով, օգտագործում է երգի ձայնագրությունը հիվանդին ախտորոշելու համար[8]։

Հիթ-շքերթներ խմբագրել

Հիթ-շքերթ (1989) Ամենաբարձր
հորիզոնական
  Dutch Top 40[9] 30
  UK Singles Chart[10] 29
US Hot Dance Music/Maxi-Singles Sales (Billboard)[11] 3
  Hot R&B/Hip-Hop Songs (Billboard)[12] 20
US Hot Rap Singles (Billboard)[13] 1

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Fight The Power by Public Enemy Songfacts». Songfacts®, LLC. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 1-ին.
  2. «The RS 500 Greatest Songs of All Time : Rolling Stone» (անգլերեն). 2004 թ․ դեկտեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 1-ին. (page 4)
  3. «Public Enemy, 'Fight the Power' | 500 Greatest Songs of All Time | Rolling Stone» (անգլերեն). Rolling Stone. 2011 թ․ ապրիլի 7. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 1-ին.
  4. «The 500 Greatest Songs Of All Time: 100-1» (անգլերեն). NME.COM. 2014 թ․ հունվարի 31. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 2-ին.
  5. Kaye, Ben (2014 թ․ փետրվարի 7). «The Top 500 Songs of All Time, according to NME». Consequence of Sound (անգլերեն). Townsquare Music. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 2-ին.
  6. «Experience The Music: One Hit Wonders and The Songs That Shaped Rock and Roll» (անգլերեն). The Rock and Roll Hall of Fame and Museum. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 1-ին.
  7. «'Fight the Power' | 100 Greatest Popular Songs: TIME List of Best Music | TIME.com». TIME. 2010 թ․ հոկտեմբերի 21. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 1-ին.
  8. «House M.D 5x22 Fight the Power» (անգլերեն). Youtube.com. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  9. Nederlandse Top 40 - week 34, 1989 (նիդեր.). Stichting Nederlandse Top 40.
  10. Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company.
  11. «Public Enemy – Awards». AllMusic. Rovi Corporation. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 15-ին.
  12. Public Enemy Album & Song Chart History Billboard R&B/Hip-Hop Songs for Public Enemy.
  13. «Public Enemy – Awards». AllMusic. Rovi Corporation. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 15-ին.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել