«Don't Think They Know», ամերիկացի երգիչ Քրիս Բրաունի երգն է, որում իր մասնակցությունն ունի ամերիկացի մահացած երգչուհի Ալիան։ Այն թողարկվել է 2013 թվականի հունիսի 17-ին, որպես Քրիս Բրաունի «X» անվանումը կրող թվով վեցերորդ ստուդիական ալբոմի երկրորդ սինգլ։ Երգը գրվել է Դիջիթալ Բլեքի, Վերս Սիմոնդսի, Թիմ Քելլիի, Բոբ Ռոբինսոնի և Ջոն Բիի կողմից։ Երգը Billboard Hot 100 հիթ շքերթում զբաղեցրել է 81-րդ հորիզոնականը։

«Don't Think They Know»
«Don't Think They Know» սինգլի շապիկը (Քրիս Բրաունի և Ալիայ, )
Քրիս Բրաունի և Ալիայի սինգլը
«X» ալբոմից
ԹողարկվածՀունիսի 17, 2013 (2013-06-17)
ՖորմատԹվային ներբեռնում
Ձայնագրված2001 (Ալիա)
2013 (Քրիս Բրաուն)
ԺանրR&B
Տևողություն4:01
ԼեյբլRCA Records
ՊրոդյուսերՄո Ֆեյսալ, Mel & Mus
Քրիս Բրաունի սինգլների ժամանակագրություն
«Beat It»
(2013)
«Don't Think They Know»
(2013)
«Love More»
(2013)
Ալիայի սինգլների ժամանակագրություն
«Enough Said»
(2012)
«Don't Think They Know»
(2013)

Նախապատմություն և թողարկում խմբագրել

Երգի Ալիայի հատվածը ձայնագրվել է 2001 թվականին և ի սկզբանե նախատեսված է եղել թողարկել այն համագործակցությամբ Playa խմբի անդամ Դիջիթալ Բլեքի հետ։ Ալիայի մահվանից (1979-2001) մի քանի տարի անց՝ 2005 թվականին, այն թողարկվել է Դիջիթալ Բլեքի «Memoirs of a R&B Thug» ալբոմի համար[1]։ 2013-ին Քրիս Բրաունը որոշում է թողարկել երգի իր տարբերակը և ձայնագրում է իր հատվածը։ Քրիս Բրաունի թողարկումում ոչ միայն օգտագործվել է նախկին տարբերակում հնչած Ալիայի հատվածը, այլ նաև նոր հատվածներ, որոնք Ալիան ձայնագրել էր մինչև իր մահը, սակայն դրանք չէին օգտագործվել Դիջիթալ Բլեքի հետ դուետում։

2013 թվականի հուլիսի 17-ին «Don't Think They Know» երգը պաշտոնապես թողարկվում է որպես Քրիս Բրաունի «X» անվանումը կրող թվով վեցերորդ ստուդիական ալբոմի երկրորդ սինգլ[2]։

Տեսահոլովակ խմբագրել

Երգի տեսահոլովակը, որի ռեժիսորն է Քրիս Բրաունը, նկարահանվել է Լոս Անջելեսում, Կալիֆորնիա[3]։ Տեսահոլովակի պրեմիերան կայացել է 2013 թվականի հունիսի 17-ին։ Տեսահոլովակում ցուցադրվում են կադրեր Ալիայի «Try Again» (2000) և «If Your Girl Only Knew» (1996) երգերի տեսահոլովակներից[4]։

Սյուժե խմբագրել

Տեսահոլովակը նկարահանվել է սև-սպիտակ գույների մեջ, սակայն տարբեր կադրերում որոշ բաներ երևում են վառ գույներով։ Տեսահոլովակի սկզբում Քրիս Բրաունը 3 այլ տղամարդկանց հետ գտնվում է մեքենայի մեջ, ապա կանգնեցնում է այն և միայնակ իջնելով մեքենայից սկսում է քայլել։ Այնուհետև երբ երգը սկսվում է, Քրիս Բրաունը քայլում է սևամորթ մարդկանց խմբի հետ, ովքեր տեսահոլովակի տարբեր կադրերում նրա կողքին են։ Մեկ այլ կադրում Քրիսը պարում է սև ֆոնի առջև, իսկ նրա ետևում ցուցադրվում է Ալիայի տեսահոլովակներից կադրեր։ Տեսահոլովակի ավարտին կադրում հայտնվում է «Հանգիր խաղաղությամբ» (R.I.P.) գրությունը ռեփեր Լիլ Ֆրոգի համար, ում սպանել էին 2013-ին։ Այնուհետև սև ֆոնի վրա հայտնվում են հետևյալ տողերը․

  Սիրելի Ալիա, մենք սիրում ու կարոտում ենք քեզ։ Շնորհակալություն մեզ բոլորիս ոգեշնչելու համար։  

Երգացանկ խմբագրել

Թվային ներբեռնում
# ԱնվանումՀեղինակ(ներ)Պրոդյուսեր(ներ) Տևողություն
1. «Don't Think They Know»  Դիջիթալ Բլեք, Վերս Սիմոնդս, Թիմ Քելլի, Բոբ Ռոբինսոն,
Ջոն Բի
Մո Ֆեյսալ, Mel & Mus 4:01

Հիթ շքերթներ խմբագրել

Հիթ շքերթ (2013) Զբաղեցրած
տեղ
Ֆրանսիա (SNEP) 162
Մեծ Բրիտանիա (UK Singles Chart) 95
ԱՄՆ (Billboard Hot 100) 81
ԱՄՆ (Billboard Hot R&B/Hip-Hop Songs) 29

Թողարկման պատմություն խմբագրել

Երկիր Ամսաթիվ Ֆորմատ Լեյբլ
  ԱՄՆ Հունիսի 17, 2013 Թվային ներբեռնում[2] RCA Records
Հուլիսի 1, 2013 Rhythmic contemporary radio

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Kyle (2013 թ․ հունիսի 26). «Interview: Digital Black Talks "Don't Think They Know", Aaliyah, Chris Brown, Playa Legacy – New R&B Music, R&B Videos, R&B Interviews, R&B Concert Coverage». YouKnowIGotSoul. Վերցված է 2013 թ․ հուլիսի 8-ին.
  2. 2,0 2,1 «Don't Think They Know (feat. Aaliyah) - Single». itunes.apple.com. 2013 թ․ հունիսի 17. Վերցված է 2013 թ․ հունիսի 20-ին.
  3. Baker, Soren (2013 թ․ մայիսի 14). «Chris Brown Features Aaliyah On New "They Don't Know" Single | Get The Latest Hip Hop News, Rap News & Hip Hop Album Sales». HipHop DX. Վերցված է 2013 թ․ հուլիսի 8-ին.
  4. «Video: Chris Brown f/ Aaliyah – 'Don't Think They Know'». Rap-Up.com. 2013 թ․ հունիսի 17. Վերցված է 2013 թ․ հուլիսի 8-ին.

Արտաքին հղումներ խմբագրել